User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ձեր կրոնական հայացքները

  1. #31
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տենում ե՞ք ինչ բազմակողմանի զարգացած եմ։ Ոչ մի բան հարյուր տոկոսով չի

    Иудаизм: 41%
    Буддизм: 60%
    Агностицизм: 39%
    Атеизм: 95%
    Христианство: 30%
    Сатанизм: 67%
    Ислам: 38%
    Язычество: 64%
    Индуизм: 19%
    Пастафарианство: 17%

    Այն ինչ ես ասում եմ դա պարզապես իմ պատկերացումներն է։
    Իմ կարծիքով Աստված, տիեզերքը, աթեիզմը, կրոնը, արվեստը ու ամբողջ աշխարհն ու անսահմանությունը կշռում են ընդամենը 1,5 կիլոգրամ և գտնվում են մեր գլխի մեջ, մի օրգանում, որը մենք կոչում ենք ուղեղ։ Իմ կարծիքով այն ամենը ինչ կապված է Աստծուց և հավատքից առաջացած զգացմունքների հետ կարելի է ստանալ հոգեբանական տարբեր տրյուկների միջոցով, կամ այլ կերպ ասած ուղեղը օգտագործելուց։

    Շատ եմ ցանկանում, որ այլ մոլորակների վրա լինի կյանք։ Լինի մարդկության բանականությանը մի քանի անգամ գերազանցող բանականությամբ այլ քաղաքակրթություն։ Ու օրերից մի օր մենք իրենց տեսնենք ու մեր առօրյան փոխվի։ Սա իմ ցանկությունն է ու իմ երազանքները։

    Կյանքի իմ արժեքն է՝ կյանքը։ Մարդ արարածը։

    Իսկ մնացած ամեն ինչը մարդածին է՝ կրոն, սուրբ գրքեր, գաղափարներ և այլն։ Այդ ամենի մեջ ես չեմ կարող ցույց տալ գոնե մի բան, որը մինչև առաջանալը չի ծնվել մարդկային մտքում։ Ամեն ինչ էնտեղից է սկսվում։

    Չեմ ընդունում հոգու գաղափար, հանդերձյալ կյանք, դժողք, դրախտ, վերամարմնավորում և այլն։ Թեև փիլիսոփայության տեսանկյունից նայած այդ երևույթներն բավական գայթակղիչ են ինձ համար։ Հատկապես վերամարմնավորման գաղափարը։ Մեկ-մեկ պատկերացնում եմ, որ ես ունեցել եմ տարբեր կյանքեր ու ապրում եմ արդեն մի քանի հազար տարի ու ունեմ մեծ փորձ

    Մի խոսքով, հըլը որ էսքանը

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.11.2013), E-la Via (09.11.2013), ivy (09.11.2013), Lílium (09.11.2013), Sambitbaba (09.11.2013), Vardik! (09.11.2013), VisTolog (09.11.2013), Աթեիստ (09.11.2013), Տրիբուն (09.11.2013)

  3. #32
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա է:
    Կրոնական հայացքներս փոխվել են մոտ 3-4 տարի առաջ, երբեք էլ հավատացյալ չեմ եղել, բայց թե ընտանիքի միջավայրի ազդեցությունից/ոնց սովորաբար լինումա/ ես էլ ընդունում էի, կամ, պետք է ասեմ, որ էդ ուղղությամբ չէի էլ մտածում, ինչի եմ հավատում, կամ չէ:
    Հետո երբ սկսեցինք անցնել եկեղեցու պատմություն առարկան, արդեն եկան հակասությունները, հետո եկա ակումբ էստեղ էլ արդեն տարբեր կարծիքներ և այլն։
    Ի սկզբանե․ «Մարդ ստեղծեց կրոն քանի որ չէր կարողանում բացատրել իր շրջապատում, բնության մեջ տեցի ունեցող երևույթները», հետագայում այն դարձավ, մեծամասամբ, մարդկանց կառավարելու միջոց։
    Ես անտարբեր եմ կրոնի նկատմամբ։ Ինչ էստեղ եմ տարբեր մարդկանց հետ նաև էս հարցով ենք զրուցել, պլյուս տանտիրոջս հետ իսլամի մասին։ Հավանաբար ես ամենավատը տեղեկացված էի իսլամից/երեք կրոններից/, բայց դա իհարկե եղանակ չի փոխում, էլի տեսնում եմ, որ կրոնների հիմնական իմաստը գրեթե նույնն ա։ Ու եթե նրանց որպես ինչ որ ուսմունքներ ընկալենք/ես բուդդիզմը շատ եմ սիրում էս առումով/ կտեսնենք, որ իրականում իրենք շատ օգտակար են։ Հենց այս տիպի հավատը շատ մարդկանց հոգեկան կայունության մեջ է պահում։ Կրոնը, ըստ իս, մեր զգացմունքները, մտածողությունը, վարքը, գործունեությունը կառավարելու ու հոգեկանը կարգավորելու, ինքնակարգավորելու միջոց է(եթե տվյալ անձը հավատում է)։ Օր աղոթքը, ոնց մտածում եմ յոգայի ռելաքսացիան է, այսինքն մի միջոց, որով մարդը մի քանի րոպե իր հետ մենակ էմ մնում ու հասկանում, կարգավորում իրեն, կամ հանգստանում։
    Ես ասում եմ, որ անտարբեր եմ․ էլի դուրս է գալիս, որ չեմ հավատում, բայց օքեյ, ես կրիտիկական չեմ վերաբերվում, միգուցե զուտ որպես մասնագետ իմ համար կարոևր է։ Եթե, ինչ-որ ժամանակ, ես աշխատեմ ու ունենամ այցելու, որը գա ու ասի․«գիտե՞ս, այնուամենայնիվ, ես չեմ հուսալքվում, որտև աստված իմ հետ ա», ես երբեք չեմ ասի օրինակ․ վերջ տուր, ռեալ մտածի, ու գործի, այլ ավելի լավ չէ՞ ասեմ, իհարկե հավատա նա քեզ կօգնի։ Ու իրոք կօգնի, կօգնի, որտև ինքը հավատում է, որ կօգնի։ Էս դեպքում ինձ համար ավելի լավ է դրանից էլ վերցնել ինչ որ դրական բան ու օգտագործել, որտև հաստատ ունի լավ կողմեր, ինչպես ամեն ինչ։
    Տանտիրոջս հետ, որ խոսում էինք կրոնից դե ինքը մուսուլման ա, բայց ֆանատիկ չի ու ասում ա միաստված կա և այլն,վերջում հացրեցի, թե, լավ, իսկ դու ինչպե՞ս ես պատկերացնում, որտե՞ղ ա քո աստված, ինչպիսի՞ն ա․ ասեց․ "God is in our hearts"(Աստված մեր սրտերում է։


    Բայց պետք ա ասեմ, որ ինչի չէ հետաքրքիր կլիներ որ, որ լինեին աստվածներ, կամ աստված, այլմոլորակայիններ, կամ այլ մոլորակներ տուրեր ու հրաշքներ, վերակենդանացում ու հավերժական կյանք դրախտում, բայց ինչ արած մեր ունեցածն էլ սա ա ու շատ էլ լավն ա
    "Non est ad astra mollis e terris via."

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (09.11.2013), Դատարկություն (09.11.2013), Ուլուանա (09.11.2013), Սելավի (09.11.2013), Տրիբուն (10.11.2013)

  5. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր տեսակի կրոնականներին, աթեիստներին և ամբողջ մարդկությանը մեծ սիրով և հարգանքով եմ վերաբերվում:
    Հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը, յուրաքանչյուրի պատկերացումները՝ կյանք կոչվող խաղի վերաբերյալ, և երբեք չեմ աշխատում այն փոփոխել, ծաղրել կամ հոգեբանական մանիպուլացիաների շնորհիվ շեղել իրենց կրոնական կամ աթեիստական ընթացքից:
    Ամեն մարդ իր կյանքը խաղում է այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, և այնպես՝ որ իրեն մաքսիմում դուր գա և հաճելի լինի իր սեփական կյանքը:
    Ես բոլորին ընդունում եմ այնպես, ինչպես իրենք կան:
    Աշխատում եմ բացարձակ չմիջամտել ոչ մեկի ստանալիք փորձին, համոզված լինելով, որ յուրաքանչյուրը իր հասունության ճանապարհին՝ իրավունք ունի անցնելու իր սեփական դժվարությունների և դժբախտությունների միջով:
    Փորձում եմ խուսափել խորհուրդներ տալուց, եթե անձամբ ինձ չեն դիմում ինչ որ հարցով:
    Բացարձակ կարիք չեմ զգում ինչ-որ մեկին, ինչ որ բան ապացուցելու կամ համոզելու, խուսափում եմ ցանկացած հարցի շուրջ բանավեճից, աշխատում եմ կարծիքս այնպես հայտնել, որպեսզի չվիրավորեմ ոչ մեկի կրոնական, քաղաքական կամ մեկ այլ հայացքները:
    Ոչ թե հավատում, այլ համագործակցում եմ բարձրագույն գիտակցության հետ, ես կարողանում եմ առանձնանալ իմ մարմնից և ճանապարհորդել աստրալ տարածաչափությունում, ինչպես նաև զուգահեռ աշխարհներում:
    Ես կարիք չունեմ, որ ինչ-որ մեկը ինձ բացատրի, թե ինչ է հոգին, կամ ինչ է բարձրագույն գիտակցությունը, աստրալ կամ մենթալ մարմինները, կամ էլ ժխտի դրանց առկայությունները:
    Ես ինքս իմ փորձով գիտեմ այն ամենը, ինչը ինձ հետաքրքրել է իմ կյանքի ընթացքում:
    Եթե մերժում են, բարի, ես հակառակը ապացուցելու կարիք չեմ զգում, եթե ընդունում են, կրկին բարի:
    Մի խոսքով, ես չգիտեմ, թե այս ամենին ինչ պիտակ են կպցնում մարդիկ, կամ ինչպես են անվանում սրան ամբողջական՝ մի գուցէ հոգեկան հիվանդ, կամ շեղված, կամ մեկ այլ անունով։
    Ամեն դեպքում ինձ համար միևնույնն է, թե ինչ անուն կտան մարդիկ այս ամենին:
    Ես, ինքս ինձ փնտրող եմ համարում, ինձ համար անչափ հետաքրքիր է լինել աստրալում և ուսումնասիրել կյանքը նաև այդ տարածաչափությունում, հետաքրքիր է այնտեղ օգտվել նաև՝ «այստեղ գերբնական համարվող մակրո հնարավորություններից»
    Ես վերհիշել եմ նաև անցիալում ապրած իմ մի քանի կյանքերը, ու դա այնպես եմ հիշել, որ կարծես երեկ էր այդ ամենը ինձ հետ տեղի ունեցել:
    Ոչ մի կրոնական, կուսակցական, կամ մեկ այլ կազմակերպությունների չեմ հարում, սակայն՝ միանգամայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նրանց, ովքեր հարում են ինչ-որ կրոնի կամ կազմակերպության:
    Ընդունում եմ մարդ կենսաձևի, և առհասարակ ամենի էվալուցիոն ճանապարհով զարգացող ընթացքը:

    Ես աստված ասելով հասկանում եմ ամենայն գոյը, ինչ գոյություն ունի, էդ գոյի մեջ կան՝ թե բարձրադիր բանականությամբ էակներ, թե բանական միացություններ և թե պրիմիտիվներ ու մոլեկուլներ:
    Ես, ինքս ինձ, այդ գոյի մեջ, ոչ մի բանից, ոչ վեր եմ դասում, ոչ էլ ցածր եմ դասում։ Համարում եմ, որ այդ ամենը, մեկ ընդհանուր բանական օրգանիզմ է, տարբեր ֆունկցիոնալ հատկանիշներով և նշանակությամբ, և նա գործում է այնպես, ինչպես որ գործում է:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (09.11.2013), Նաիրուհի (09.11.2013), Ուլուանա (09.11.2013), Տրիբուն (09.11.2013)

  7. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու խոսք էլ ես ասեմ։

    Ես կրոն չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ, բայց ինձ հավատացյալ եմ համարում։
    Ինձ համար չկա անձնավորված Աստծո կերպար, որին պետք է պաշտել, երկրպագել, վախենալ, ու որը ներում կամ պատժում է մարդկանց։ Ընդհանրապես պաշտամունքի, երկրպագության գաղափարը շատ խորթ է ինձ։ Փոխարենը ես հավատում եմ բնության/տիեզերական ուժերին, այլ կերպ ասած՝ համատիեզերական բանականությանը։ Տիեզերքն ինձ համար անխափան գործող օրենքներով մի կուռ համակարգ է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, մինչև վերջին մանրուքը ճշգրտորեն մտածված ու, ըստ էության, պատահականություններ բացառող։ Ես կարծում եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։

    Ինձ համար բացարձակ գործող օրենք է կարմայի պատճառահետևանքային օրենքը, որ կարգավորում է տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ, այսինքն՝ ես հավատում եմ, որ ցանկացած գործողություն անխուսափելիորեն հանգեցնում է որոշակի հետևանքի. չի կարող մարդ որևէ բան անել ու խուսափել դրա հետևանքից/արդյունքից՝ լավ թե վատ, այսինքն՝ մենք միշտ հնձում ենք այն, ինչ ցանում ենք՝ լինի դա այս թե հաջորդ կյանքում կամ այլ չափողականության մեջ (օրինակ՝ երկու կյանքերի միջև ընկած ինչ–որ միջանկյալ ոլորտում)։ Էստեղից՝ մեղքի ու պատժի գաղափարներն էլ են ինձ համար, կարելի է ասել, անընդունելի։ Դրանք իմ ընկալմամբ շատ կատեգորիկ ու սահմանափակ բառեր են էն երևույթների համար, որոնց բնորոշելու համար սովորաբար օգտագործվում են։ Կա գործողություն, և կա դրա հետևանքը, իսկ այդ գործողության մեղք կամ բարիք լինելը, ինչպես նաև հետևանքի՝ պատիժ կամ պարգև լինելը զուտ մեր սուբյեկտիվ ընկալումներն ու գնահատականներն են։

    Ես հավատում եմ հոգու գոյությանն ու վերամարմնավորմանը։ Այսինքն՝ հավատում եմ, որ մենք բոլորս բազմիցս վերածնվում ենք տարբեր մարմիններում՝ ամեն անգամ հայտնվելով էնպիսի պայմաններում, ինչպիսին ինքներս ենք ստեղծել մեր ապրած նախորդ կյանք(եր)ի արդյունքում։ Ասեմ ավելին. ես իմ նախորդ կյանքերից որոշ բաներ նույնիսկ հիշում եմ։ Ինձ համար էս բոլորը բացատրում են շատ երևույթներ, ու իմ կյանքում ամեն քայլափոխի միայն ավելի եմ համոզվում դրանց ճիշտ լինելու մեջ։ Ես հակված եմ մտածելու, որ մեզ հետ պատահող էն ամենը, ինչ անարդար ու դաժան է թվում, էդպես թվում է, քանի որ մենք շատ նեղ ու սահմանափակ դիտակետ ունենք էս պահին դրանց մասին դատելու համար, մենք «պատկերն» ամբողջականության մեջ չենք տեսնում, որ հասկանանք, որ էդ ամենը հենց էդպես էլ պիտի լիներ, որ հենց էդպես է ճիշտ։ Էս տիեզերքը/բնությունը չափից դուրս կատարյալ ու անթերի է մտածված ինչ–որ անցքեր ունենալու համար, հետևաբար, իմ ընկալմամբ, բոլոր անհաջողությունները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան, գալիս են բնությանը դեմ գնալուց, այսինքն՝ մարդու և բնության ներդաշնակության խախտումից։

    Ի դեպ, Աստծո հետ կապված. մի ժամանակ հավատում էի անձնավորված Աստծուն, բայց ինչքան շատ սկսեցի գիտակցել տիեզերքի կատարելությունն ու դրանում գործող օրենքների անխափանությունը, էնքան էդպիսի Աստծո գոյությունն սկսեց ինձ անիմաստ թվալ։ Ես էլի հավատում եմ, որ գոյություն ունեն ավելի բարձր գիտակցության ու հոգևոր զարգացածության էակներ (ամենատարբեր աստիճանների), որոնք մարդ են կամ առնվազն եղել են մարդ, բայց վերևում նստած՝ բոլորին կառավարող, ներող կամ պատժող, երկրպագման կարիք ունեցող աստծո գոյությանը չեմ հավատում ընդհանրապես։

    Եթե ես երբևէ հանկարծ որոշեմ ինչ–որ մեկին կամ ինչ–որ բան «երկրպագել», ապա դա, կարծում եմ, միայն բնությունը կարող է լինել։

    Գրեցի, որ որևէ կրոնի հետևորդ չեմ, բայց որոշ կրոններ ու փիլիսոփայական ուսմունքներ/ուղղություններ կան, որոնք զգալիորեն մոտ են իմ հայացքներին, սակայն դրանցից ոչ մեկն էլ ինձ լիարժեք կերպով չի բավարարում, որ դրա հետևորդ համարեմ ինձ. դրանք են բուդդիզմը, հինդուիզմը, պանթեիզմը (բնության պաշտամունքը, բայց հեթանոսությունն էլ զգալի չափով սրա հետ է ասոցիացվում), Նյու Էյջը, գուցե էլի կան, որոնց մասին չգիտեմ։

    Սկսած 2006 թվից՝ երեք անգամ՝ մի երկու տարին մեկ, անցել եմ տեղադրածս թեսթը։ Առաջին անգամ որ արեցի, առաջնորդող եռյակն էր հինդուիզմը, բուդդիզմը, հեթանոսությունը՝ առաջինի գլխավորությամբ։ Երկրորդ անգամ նույն եռյակը՝ հեթանոսության գլխավորությամբ, իսկ երեկ որ արեցի՝ էլի նույն եռյակը՝ բուդդիզմի գխավորությամբ ։ Միաժամանակ բոլոր երեք արդյունքները հաշվի առնելով՝ կայուն աճ է նկատվել աթեիզմի ու ագնոստիցիզմի տոկոսներում ։

    Էս էլ վերջին արդյունքը.

    • Буддизм: 90%

    • Индуизм: 88%

    • Язычество: 82%


    • Иудаизм: 63%

    • Агностицизм: 68%

    • Атеизм: 57%

    • Христианство: 52%

    • Сатанизм: 38%

    • Ислам: 72%

    • Пастафарианство: 50%

    Սուտ կլինի, որ ասեմ՝ ինձ հեչ չի հետաքրքրում, թե ով ինչ կրոնական/փիլիսոփայական հայացքներ ունի (որ չհետաքրքրեր, էս թեման էլ չէի բացի), բայց, ինչպես ասում են, մարդս մարդ լինի, կարևորը դա է։ Իմ կարծիքով, ցանկացած կրոնի հետևորդ էլ իրականում կարող է ինչպես բարձր բարոյական արժեքների տեր լինել, էնպես էլ ճիշտ հակառակը։ Իմ ամենամտերիմ ընկերների մեջ էլ միշտ եղել են ամենատարբեր կրոնական հայացքների տեր մարդիկ, ու դա էական դեր չի ունեցել նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի հարցում ։

    Հ.Գ. Կներեք. ինչքան էլ փորձեցի համառոտ գրել, չստացվեց...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), Vardik! (09.11.2013), VisTolog (09.11.2013), Աթեիստ (09.11.2013), Նաիրուհի (09.11.2013), Ռուֆուս (09.11.2013), Սելավի (09.11.2013), Վահե-91 (09.11.2013), Վոլտերա (09.11.2013), Տրիբուն (09.11.2013)

  9. #35
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ տեստը մի քանի տարի ա` անցնում եմ, ու ամեն անգամ ավելի ու ավելի ագնոստիկ եմ Երեխա ժամանակ հավատում էի-բան, ես էլ եմ խաբվել էդ մանկական մանուշակագույն կազմով Աստվածաշնչով: Բայց դե մեծացա, խելքս գլուխս հավաքեցի, ավելի պեսմիստորեն սկսեցի կյանքին նայել: Չեմ ուզում սենց չորով ասեմ` չէ, չեմ հավատում, նենց որ դեռ ագնոստիկ եմ, բայց ինձ թվում ա` մի օր կգա, որ մաքուր աթեիստ կլինեմ:

    Հ.Գ. Այլմոլորակայիններին հավատում եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (09.11.2013), Նիկեա (09.11.2013)

  11. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկական Աստվածաշունչը ոնց որ հեքիաթ լիներ:Բայց փոքր ժամանակվանից մի բան չեմ հասկացել ինչի էդ աստվածը,ով համայն մարդկության հայրն էր ջրհեղեղ արեց ու սպանեց իր հազարավոր երեխեքին:Իսկական հայրը հաստատ ըտենց բան չէր անի ու էդ էլ պատճառ դառավ որ դադարեցի հավատալ իրան:Ու հիմա որ սենց եմ խոսում,մոլի քրիստոնյաները սաստում են ասելով,թե աստված պապին կպատժի:Եթե ինքը կար,ուրեմն թող անմեղ երեխեքի աղոթքները լսեր:Մի խոսքով աթեիստ եմ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (09.11.2013)

  13. #37
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Иудаизм: 41%
    Буддизм: 78%
    Агностицизм: 96%
    Атеизм: 75%
    Христианство: 28%
    Сатанизм: 100%


    Ваши убеждения наиболее точно соответствуют убеждениям сатанистов. Прежде, чем ужаснуться и закричать от ужаса, исследуйте, что же представляет собой сатанизм. Большинство сатанистов не убивают кошек и не разрушают могил, к тому же, они на самом деле не верят в существование Сатаны как личности. Философия сатанизма обычно концентрируется на саморазвитии человека, а не на посвящении себя служению какому-то богу или богам. Сатанисты не признают внешние моральные законы, якобы данные нам свыше.


    Ислам: 46%
    Язычество: 93%
    Индуизм: 88%
    Пастафарианство: 67%


    Ինձ համար ամենամեծ Աստվածը դա բնությունն ա, տիեզերքն ու մարդը: Ինձ մոտ չեն գործում ոչ մի տեսակի կրոնական օրենքներ ու կանոններ: Ես ապրում եմ իմ սեփական օրենքներով, սխալներիս համար միայն ինձ եմ պատասխան տալիս, ես եմ որոշում, թե ինչ ձևով ինձ պատժեմ, թե ինչից ինձ զրկեմ: Աթեիստ չեմ: Հավատում եմ գերբնական ուժերին, հավատում եմ, որ մեռնելուց հետո մենք անպայման կիմանանք ճիշտը: Հավատում եմ, որ հոգին անմահ ա, որովհետև ես չեմ պատկերացնում, որ կգա մի օր ու ես չեմ լինի, չեմ մտածի: Դա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում: Պատահականություններին չեմ հավատում: Կրոններից ինձ քիչ թե շատ հոգեհարազատը բուդդիզմն է: Վերջերս սիրահարվել եմ դաոսականությանը (բայց դա ավելի շատ ուսմունք ա): Տանել չեմ կարողանում կրոնի հենց կրոնական մասը: Բայց էսթետիկան, փիլիսոփայությունն ու միստիկ կողմը սիրում եմ, մեկ էլ աստվածաշնչի գեղարվեստական կողմն եմ հավանում, բայց շաատ քիչ: Ինչքան հնարավոր ա հեռու եմ մնում հետմահու կյանքի մասին մտքերից, որվհետև մի օր դա հաստատ կբացահայտվի: Եթե անգամ չբացահայտվի էլ, ուրեմն էդ ժամանակ մենք արդեն չենք լինի: Չնայած որ միստիկայի ու այլ աշխարհների հետ կապված պատմությունների համար խելագարվում եմ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է, կրոնի հետ կապ չունի
    Փորձում եմ էնպես ապրել, որ եթե վերջում պարզվի, որ Աստված իրոք գոյություն ունի ու կա դրախտ ու դժոխք ու ահեղ դատաստան, գոնե դժոխքի մի քիչ հով մասերում ինձ տեղ լինի: Դրանից էլ գոհ ու շնորհակալ կլինեմ:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.11.2013), enna (09.11.2013), keyboard (09.11.2013), Sambitbaba (11.11.2013), VisTolog (09.11.2013), Անվերնագիր (10.11.2013), Արամ (09.11.2013), մարիօ (09.11.2013), Նաիրուհի (09.11.2013), Նիկեա (09.11.2013), Ուլուանա (09.11.2013), Տրիբուն (10.11.2013)

  15. #38
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ, ես Շինարարն եմ և վերոհիշյալ թեստում առկա տարբերակներից որևէ մեկը ինձ չի բավարարում:

    Հավատալ-չհավատալու հարցը վաղուց արդեն ինձ համար կարևորություն չի ներկայացնում, ինչպես բոլորս երևի ես էլ աշխարհին նայում եմ իմ դիտակետից, ու իմ դիտակետից էդ հարցը կարևոր չի երևում, բայց ագնոստիկ տերմինն էլ մի տեսակ շատ է մաթեմատիկականացնում, սահմանափակում երևույթը: Տերմինը հստակ սահմանում է պահանջում, բայց կրոնի հանդեպ վերաբերմունքն էնքան տարբեր կարող է լինել, որքան մարդ կա երկրագնդում:

    Եթե բնական գիտությունների արդյունքները հերքում են աշխարհի առաջացման և զարգացման մասին կրոնական պատկերացումնեըրը, հասարակական գիտությունները ուսումնասիրում են էն գործընթացները, պայմանները, պատճառները, որոնք հանգեցրել են կրոնների առաջացմանը, և բնականաբար նորից արդյունքում մենք տեսնում ենք, որ դրանք շատ ավելի երկրային են ու պայմանավորված մարդու գործունեությամբ: Այսինքն, դրանք պետք է առաջանային, որովհետև այլ կերպ չէր կարող լինել, բայց նաև դա չի նշանակում, որ Աստված մի օր որոշեց թելադրել ինչ-որ տեքստ ինչ-որ մեկի, այլ ուղղակի հասարակությանը մի օր այն պետք եկավ, ընդ որում՝ ավելի շատ դա եղել է ոչ թե էն մակարդակով, որ մի շատ խելացի մեկը որոշեց, որ դրա պետքը կա, այլ էդ գիտակցությունը, դրա անհրաժեշտությունը հասունացավ ընդհանուր հասարակության մեջ. այլ կերպ չէր կարող լինել:

    Եթե նայենք, քրիստոնեության դերին վաղ շրջանում Հռոմեական կայսրության մեջ, իսլամի դերին արաբական աշխարհում, միջնադարում ձևավորված տարբեր աղանդավորական շարժումներին, դրանց բոլորի առաջացումն էլ եղել է ի նպաստ տվյալ խմբի, որին այն պետք է ծառայեր, չգիտեմ՝ կեղեքվողների, անմիաբանների և այլն, որոնց պետք էր միաբանվել ու պայքարել կեղեքիչների դեմ: Այսինքն, այն ուժ էր, որի նախապես կոչված էր կիրառվել ի նպաստ, բայց ամերիկյան կինոներից լավ գիտենք, որ ամեն ուժի վրա անմիջապես աչք է նետում չարը, փորձում իր ձեռքը գցել այն և դրա միջոցով ստրկացնել աշխարհը: Գոյություն ունեցող կամ չունեցող Աստված շատ քիչ մեղք ունի դրանում, նույն ամերիկյան կինոներից լավ գիտենք, որ չլինի Աստված, կլինի մասսայական ոչնչացման ինչ-որ զենք, ինչ-որ համակարգչային ծրագիր, տվյալների բազա և այլն: Ու հենց էստեղ ա, որ ես չեմ հասկանում աթեիստների պայքարը կրոնի դեմ. նրանք պայքարում են հետևանքի, ոչ թե պատճառի դեմ. իսկ պատճառը ընդամենը, իմ կարծիքով, մարդու իշխանամոլությունն ա: Կրոնը դրանում մեղք չունի:

    Կրոնների նկատմամբ մեծ հարգանք եմ տածում, քանի որ դրանք ընդունում եմ էն տեսքով, որով իմ պատկերացմամբ կոչված են եղել ի սկզբանե, ոչ թե էն տեսքով, որով ոմանք կիրառել են իրենց նպատակների իրականացման համար: Նույնիսկ էսօր կրոնը, հավատն առ Աստված անհրաժեշտ ա մարդկանց: 70-ամյա 3 երեխաների մայրը, ով լքված ու մոռացված ա իր երեխաների կողմից, փրկություն ա գտնում կրոնի մեջ: Թող ինքը մոլորված լինի,սխալված, բայց կրոնը, հավատը իրեն ուժ ա տալիս ապրելու, փոքր-ինչ ավելի երջանիկ լինելու, փոքր-ինչ պակաս դժբախտ լինելու: Նրա աչքերը բացելու ցանկացած փորձ անբարոյականություն եմ համարում, որովհետև եթե նա չունենար այն, ինչին կառչում է, ամենայն հավանականությամբ կամ պետք է ինքնասպան լիներ, կամ օրերը մթեցներ արտասուքով: Հազար ու մի օրինակ կարող եմ բերել:

    Ես ինքս կրթության բերումով բավականին համակարգված ձևով ծանոթ եմ կրոններից մեկի ձևավորմանը, դրդապատճառներին, զարգացմանը ու նրան, ինչի այն հանգել ա էսօր, բայց ինձ ոչ մի բարոյական իրավունք չեմ վերապահում տեղի անտեղի ասել, որ գիտեք՝ ամեն ինչ սենց եղավ, որովհետև սենց և այլն: Հավատացնում եմ՝ դա ինձ համար լուրջ հնարավորություն կլիներ ինձ ահագին խելացի ցույց տալու ու գիտելիքների իմ բազան ցույց տալու մի ոլորտից, որից ամենաշատն եմ տեղյակ: Բայց նաև համոզված եմ, որ դրանով որևէ մեկին որևէ օգուտ չեմ տալու: Երբ ես մի քիչ ավելի էի հակված հավատալուն, մի քիչ ավելի հեշտ էր ինձ համար ապրելը: Նաև ակումբի շնորհիվ ես մի քիչ ավելի եմ հակվել չհատավալուն: Սիրելի աթեիստներ, հավատացնում եմ ձեզ, դուք իմ աչքերը բացելով ոչ մի օգուտ չեք տվել ինձ, չեմ ուզում ասել, թե վնաս եք տվել՝ չնեղացնելու համար:

    Վերջինը, ինչի մասին ուզում էի խոսեմ կրոնի հետ կապված: Երբ դիմացինս իմ կարծիքով ապուշություն է ասում, առաջին ռեակցիաս մտքիս մեջ, երևի ինչպես բոլորիդ, թե էս ինչ ապուշություն է, երկրորդ ռեակցիաս ինքնազսպումն է, ինձ թույլ չտալն էլ դիմացինին վիրավորել, և փորձելն է ուղղակի ասելը, որ հարգելիս, ես քեզ հետ համաձայն չեմ: Մյուս կողմից, եթե խոսքը որևէ ճաշակի, համոզմունքի մասին է, որից իմ աշխարհը չի փլվում, որից ոչ ոք չի տուժում, ընդհանրապես տարաձայնության պատճառ չեմ տեսնում: Այսինքն, ոչ միայն կրոնի թեմայով ա իմ վերաբերմունքը էդպես: Եթե չես ուզում լսել ռաբիզ երաժշտություն, մի լսիր: Զգացած կլինեք, որ երբ մեկը շատ կոպիտ տոներով է արտահայտվում նաև ցանկացած նման հարցի շուրջ, ես էլի նույնկերպ եմ ինձ պահում, ոնց որ կրոնի թեմաներում նման դեպքերում: Ոչ մեկի իմ չսիրած գրող կարդալուց, իմ չսիրած երաժշտություն լսելուց, իմ չսիրած մարդու հետ սեքսով զբավելուց իմ աշխարհը չի փլուզվում, ոչ ոք չի տուժում դրանից, իսկ էդ մարդը իրեն լավ է զգում դրանով: Ինչո՞ւ ասել իրեն, որ այն, ինչը իրեն երջանիկ է դարձնում, սխալ է: Բնականաբար, ես ոչ ոքիցդ ավելի լավը չեմ, ես էլ եմ մեկ-մեկ անթույլատրելի բաներ անում: Օրինակ, երբ մեկը ակումբցիներից մեկին առաջարկեց որպես մոդերի թեկնածու, թեմա բացեցի ու նախագահի ամենաանհաջող թեկնածուներից մեկի թեկնածությունը առաջարկեցի: Շատ վատ արարք էր իմ կողմից: Իմ կարծիքով՝ չի կարելի նման բաներ անել, պետք է փորձենք մեզ զսպել: Ու ես չեմ հասկանում աթեիստներին էն առումով, որ իրոք չափից դուրս շատ են հակված ուրիշների համոզմունքները ծաղրող նյութեր տարածելուն: Ոչ ոք ոչ մի բան չէր ասել, բայց մեկ էլ ինտերնետից մի անճաշակ նկար են դնում կամ զրուցարանում, կամ թեմայից դուրսում, կամ կրոնական թեմաներից մեկում, ու գնաց՝ մի ծափ, մի ծիծաղ: Լավ խի՞: Նույն մարդիկ՝ եթե Սևակի պոզեիան չեն սիրում, նույն նախանձելի հետևողականությամբ Սևակի թեմայում գործունեություն չեն ծավալում, ավելին, եթե ծավալեն՝ ակումբի ադմինիստրացիան, համոզված եմ, դա ֆլուդ կհամարի: Նորից հազար ու մի օրինակ կարող եմ բերել:

    Մի բան էլ հիշեցի: Մեր մանկության, հասունացման տարիների դրվագները մեր ծնողները, մենք ինքներս հավաքում են մեր հիշողության մեջ ու ամբողջ կյանքում դրանք փայփայվում են որպես սիրուն հիշողություններ: Ասենք՝ փոքր ժամանակ տանը խաղալիս ինչ ասես ջարդել ենք, ու դրանք հուշեր են՝ շատ կարևոր: Կրոնը մեր պատմությունն ա, մեր զարգացման պատմությունը, լիքը ավանդույթներ, լիքը պատկերացումներ, լիքը հրաշալի գաղափարներ, լիքը շատ կարևոր երևույթներ, ամենաանմիջական կերպով առնչվում են կրոնի հետ: Բնականաբար քանի որ կրոնը ընդգրկում ա ողջ մարդկությանը, ջարդված բաներն էլ ավելի մեծ են, քանի մի երեխայի ջարդածը: Բայց էլի եմ ասում, այլ կերպ էսպես թե էնպես չէր կարող լիներ: Մենք էսօր էս չէինք լինի, ինչ ենք, եթե կրոնները չլինեին: Ու մի օր երբ դրանք պետք չլինեն էլ, էսպես թե էնպես դուրս են մղվելու մեր կյանքից: Բայց նույնիսկ էդ ժամանակ հույս ունեմ դրանց դերը, դրանց պատմությունը դեռ կարևորվելու ա:

    Ժող, շատ-շատ խոսեցի, ու հլա լիքն էլ կխոսայի: Բայց ընդհանուր կարծում եմ թեմայից ներս էր, կրոնի հանդեպ իմ վերաբերմունքը էս գործոններով ա պայմանավորված ու էլի լիքը այլ գործոններով, ու ես դրական եմ տրամադրված կրոնի դերին մեր պատմության մեջ: Մի Բենթլի քշող եպիսկոպոս, մի Հայաստանը ծախող կաթողիկոս շատ փոքր դեր կարող են ունենալ էն մեծ նշանակության կողքին, որն ունեցել ա կրոնը: Ամենամեծ գիտնականները, ովքեր օգնել են աշխարհի ծագումնաբանությունը հասկանալ կրոնից դուրս, այդպիսի մեծ գիտնականներ են եղել շնորհիվ նույն կրոնի. մի հատ էլ ասեմ՝ այլ ուղի չկա, չէր կարող լինել: Աշխարհում ամեն ինչ էնքան օրինաչափ ա... Ու մի հատ էլ ասեմ, որ աթեիզմը ոչ մի կերպ մարդկությանը չի փրկելու ու օգնելու ավելի լավը դառնալ, որովհետև կրոնը չլինի, կլինի ատոմային ռումբը ու էլի ավելի ահավոր բաներ, որոնք ի տարբերություն կրոնի ոչ մի դրական բան չեն տալիս ու երբևէ տվել: Կարո՞ղ եք պայքարել մարդկային արատների դեմ, վերացնել դրանք, կեցցեք, կրոնն էլ ա փորձում դա անել: Բայց էդ գոյություն ունեցող, թե չունեցող Աստծո դեմ պայքարը շատ ավելի սին, ունայն զբաղմունք ա, քան նույն Աստծուն հավատալը նույնիսկ եթե համոզված եք, որ Աստված իրոք չկա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.11.2013, 19:49:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (09.11.2013), Vardik! (09.11.2013), Նաիրուհի (09.11.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (10.11.2013), Վոլտերա (09.11.2013), Տրիբուն (10.11.2013)

  17. #39
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտվանից Ակումբում սենց համերաշխ թեմա չէր եղել Համարյա բոլորի գրածները դուրս գալիս են: Մեկի գրածը կարդում եմ, ուզում եմ տեղում հավատացյալ դառնամ, մյուսինը կարդում եմ, ուզում եմ աթեիստ դառնամ, երրորդինը կարդում եմ, ասում եմ, ոնց որ ես գրած լինեմ: Ակումբը լավն ա, էլի
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.11.2013, 04:24:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2013), Vardik! (10.11.2013), Այբ (10.11.2013), Արամ (10.11.2013), Նիկեա (10.11.2013), Ուլուանա (10.11.2013), Վոլտերա (10.11.2013)

  19. #40
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր պարզեցի, որ Սատանիստ եմ, բայց անակնկալի չեկա, իսկ իրականում` Աթեիստ եմ, բայց չգիտեմ, թե երբ եմ դարձել, ինչի համար եմ դարձել, մենակ գիտեմ, որ Ռիչարդ Դոկինզի ու Կեն Ռոբինսկու շնորհիվ եմ դարձել: Խուսափում եմ ցանկացած տիպի կրոնական քննարկումից, որովհետև կռվի է վերածվում վերջում, հայացքներս էլ մեջս եմ պահում` շառից, փորձանքից հեռու:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (15.11.2013), Վոլտերա (10.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (11.11.2013)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  4. Գրառումներ: 92
    Վերջինը: 20.06.2012, 11:56
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •