User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: +1 օրագիր

  1. #1
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    +1 օրագիր

    Մտածեցի չէր խանգարի Ակումբային համայնքում մի փոքր տուն գրավելը.
    Տունը լավ բան ա: Համ էլ եթե ինչ ինչ պատճառներով ինձ որոշ տեղերից հանեն, տունը կա ու կա : Չեմ կարծում հերթը հասնի ընդհանրապես համայնքից հանելուն .

    Օրագրեր ունեմ, են էլ ինչքան: հիմնականում ոչ թե գրելու կարիք եմ զգում, այլ գրում եմ, որ ժամանակի ընթացքում իմանամ ինչպես եմ փոխվել, որ ճանաչեմ ինձ ու մեծանալուն, փոխվելուն զուգընթաց հիշեմ ով եմ եղել:Կարճ ասած իմ վրա հոգեբանություն եմ սովորում:
    Բայց ամենագլխավոր պատճառն են ա, որ չմոռանամ ինձ, վախենում եմ չհիշել թե ով եմ եղել 10,11,15,16 տարեկանում, ինչեր եմ արել ու զգացել, ինչին եմ հավատացել, ինչին չէ ու անընդհատ համեմատում եմ ներկա վիճակիս հետ, հասկանամ առաջ եմ գնում, թե՞ հետ, ճի՞շտ ճանապարհի վրա եմ հասնելու իմ ցանկություններին... հուսով եմ՝ հա..

    Մի խոսքով՝ Բարև ձեզ.

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.11.2013), keyboard (08.11.2013), Meme (08.11.2013), Ruby Rue (08.11.2013), Sambitbaba (17.12.2013), Smokie (08.11.2013), Vardik! (11.11.2013), Այբ (08.11.2013), Արամ (07.11.2013), Արևանուռ (14.11.2013), Մուշու (17.07.2015), Նաիրուհի (13.11.2013), Նիկեա (12.11.2013), Ուլուանա (07.11.2013)

  3. #2
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի շաբաթ ա 18 պոլիկնիլիկայում ենք` Կինոհայրենիքի մոտ ա, դաս անում: Երեկ դասախոսը մի 70 էջ քսերոքս էր տվել, որ պիտի անեինք: Հայրենիքի մոտ քսերոքսի էջը 20 դրամ էր, որոշեցինք որ մեկը իջնի շրջանային: Ասեցի ես կիջնեմ, մեկ ա մինչև Կարմիր խաչ գնալս շատ ժամանակ ունեի: Մի քանի հոգի ասեցին, որ 5 դրամանոց քսերոքսի տեղ գիտեն ու որ երրորդ մասում էլ կա: Ասեցի լավ, եթե կա` կգտնեմ, էժան կանեմ: Ետ քսերոքսը երկու մասից էր` մեկը մեր քննության խնդիրներն էր, մյուսը` մանիպուլյացիաները: Երեխեքից մի քանիսը ինձ խնդիրները տպելու փող տվեց, մի քանիսը մաինպուլյացիաները տպելու համար, էջը 5 դրամով հաշված: Դասախոսն էլ իր կողմից ավելացրեց, որ կարամ քոլեջից միանգամից հարցաշարն էլ վերցնեմ, տպեմ: Հանձնարարություններն ընդունեցի, անցա գործի: Մտածեցի նախ երրորդ մաս իջնեմ ոտքով, հետո շրջանային: Կուրսեցիս գնում էր երրորդ մաս, ես էլ տեղը չգիտեի` տարավ ինձ: Սկսեցինք անցումի տակ 5 դրամանոց քսերոքսի տեղ ման գալ, չկար եդպիսի բան: Մի երկու տեղ ասեցին, որ եթե շատ ա 7 դրամով կանեն: ես հենց սկզբից էլ չէի հավատում ետ 5 դրամին, նման բան հնարավոր ա, եթե թուղթը դու ես տալիս: Որոշեցի 7 դրամանոցից անեմ: Հիմա ուզում էի հիշեի քանի հատ խնդիր, քանի հատ մանիպուլյացիա պետք ա անեի, չէի հիշում: Մոտս տպավորվել էր, որ մանիպուլյացիան ավելի շատ ուզող ա եղել, ընդհանուր 6 հատ քսերոքսի փող էին տվել, 4ը մանիպուլյացիա արեցի, 2ը խնդիր: Ինչքան փող էլ պակասեց, ինձնից դրեցի: Հետո մետրոյով իջա շրջանային, հարցաշարն էլ մոտս ինչքան փող մնացել էր արեցի, 100 դրամ պահեցի, որ տուն հասնեմ ու հոգնած, չքնած, ոտքով գնացի Կարմիր խաչ` մոտավորապես հրազդան մարզադաշտի մոտ ա: Վերջում աջ ձեռքս լավ բռնված, եդքան քսերոքսները ձեռքիս մեջ պահելուց, հասա տուն:
    Զանգեցի են կուրսեցուս, ում հետ գնացել էի երրորդ մաս ու ինքը ինձ սենց բան էր ասում` «Վաղը երեխեքին կասես 10 դրամով ես քսերոքս արել, կամ եթե ուզես, ես կասեմ: Մեկ ա մեզ զիջել են, որ 7 դրամով ենք արել, եդքան չլվել ես իրանց համար, ինչքան քսերոքս կար մտել ես, համ էլ էլի իրանց համար քոլեջ ես իջել, այն ինչ կարայիր միանգամից խաչ գնայիր: Քեզ ոչ ոք չի կարա մեղադրի դրա համար, մեկ ա իրանք 10 դրամով էին անելու... » Չէ, ես չէի կարա նման բան անեի, հաստատ չէի կարա...
    եսօր քսերոքսները բաժանելու ժամանակ պարզվեց 4 խնդիր պիտի անեի, 2 մանիպուլյացիա, իսկ ես հակառակն էի արել: Հարցրեցին ինչքանով ես քսերոքսն արել, ասեցի՝ 5 դրամով: Հա, ու չգիտեմ որտեղից ստացվեց, որ մի հոգու համար էլ ընդհանրապես չեմ արել, բայց ինքը փողը տվել էր: Էս կուրսեցիս, որ ասեցի 5 դրամով եմ արել, ասեց չէ, սուտ ա ասում՝ 7 դրամով ա արել: Մենակ մեկը ուզում էր պակասած փողը տար, չվերցրեցի, ու մենակ ետ մեկը ասեց ոչինչ, մանիպուլյացինան թող մնա, էլի փող տվեց, որ խնդիրն էլ անեմ: Մնացածին ասեցի երկուշաբթի իրանց համար կանեմ խնդիրները ու մաինպուլյացիաները հենց նենց տվեցի իրանց: Լավ էր երեկ խաչից ճանապարհածախսս ստացել էի, ծախսեցի երեխեքի պակասած խնդիրներն անելու վրա...
    Կուրսեցիս եսօր էլ ասում էր՝ «Ինչի՞ մանիպուլյացիայի համար փող չուզեցիր երեխեքից, հենց նենց տվեցիր: Ախր իրանք մեկ ա անելու էին, դու քիչ ա իրանց ձրի տվեցիր, մի հատ էլ խնդիրների փողի կեսն ես վերցրել, մյուս կեսը դու ես դրել: Ախր ինչի՞ պիտի սաղ փողերդ ծախսես իրանց վրա, ախր դու ոչ մի սխալ բան չէիր արել, որ սաղ քեզ վրա վերցրեցիր: ես էլ չեմ թողելու դու երեխեքի համար ինչ որ բան անես...»
    Գոնե մեկը իմ մասին մտածում ա.

    Ախր մոտս չի ստացվում ետ անտեր փողի առևտուրը, ի՞նչ անեմ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (13.11.2013), Sambitbaba (17.12.2013), Smokie (15.11.2013), Vardik! (11.11.2013), VisTolog (27.12.2013), Այբ (08.11.2013), Արամ (08.11.2013), Դատարկություն (10.11.2013), Նաիրուհի (13.11.2013), Նիկեա (12.11.2013)

  5. #3
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիր, պատրաստվի: Եթե ամեն ինչ իմ ուզածով գնաց, վաղը քեզ մի լա՜վ լցնելու եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.12.2013), Այբ (10.11.2013), Արամ (10.11.2013), Նիկեա (12.11.2013)

  7. #4
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներես էլի օրագիր ջան, երեկ ինչ տուն եմ եկել, քնել եմ: Մենակ մի երկու ժամով հազիվ վեր եմ կացել սեմինարիս պատրաստվեմ.
    Մեջբերում Ջինեստրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրագիր, պատրաստվի: Եթե ամեն ինչ իմ ուզածով գնաց, վաղը քեզ մի լա՜վ լցնելու եմ
    Դե ամեն ինչ չի մեր մտածածով գնում:
    Հետաքրքիր ա մարդը՝ ամեն ինչ իմ սպասվածից լավ ա եղել, բայց դուրս չի գալիս: Ուրեմն ես պրեզենտացիայից առաջ մի քանի օր պատրաստեմ, վերհանեմ իմ բոլոր ներքին զենքերը, սարսափ նկարներ վերցնեմ, ձայնս բացեմ, որ լավ գոռամ, ինձ ներքուստ ջղայնացնեմ որ իրանք տենց խելոք մնա՞ն Արդար չի չէ՞
    Չէ, բայց լուրջ, ինչ լավն ա Չեխովի դպրոցը (չնայած մեկ ա ամենալավը իմ դպրոցն ա); Նենց ա դուրս գալիս, որ դպրոցականները սև ու սպիտակ են հագնվում, իսկ դա Չեխովում պարտադիր էր: Ու շատ խելացի էին աշակերտները, անգլիական էլ թեքումով էր, վախում էի անգլերեն հարցեր տային երեխեքը, տակից դուրս չգայի
    Մի երեխա կար՝ տենց էլ հաստատ չիմացանք աղջիկ էր թե՞ տղա: Կամ աղջկա ժակետ հագած տղա էր, կամ մազերը կարճ կտրած, կռվարար, հաստ ձայնով աղջիկ: Դժվար առաջինը լիներ, գոնե անունը հարցնեի, պարզ կդառնար: Մի խոսքով ետ երեխեն չէր թողում մենք խոսանք: Մի բառ էինք ասում, միանգամից ձեռք էր բարձրացնում, տեղից թռնում ու ինչ գիտեր ասում: Կարևոր չի մեր թեմայի հետ կապ ունի, թե չէ, ինքը անընդհատ ուզում էր խոսար, մենք էլ բնականաբար չէինք կարա ասեինք սուս մնա: Նենց էլ խելացի էր խոսում, կամ էլ ես էի թերագնահատում 7-րդ դասարանցու գիտելիքները: Մենք գնացել էինք ծխախոտի մասին խոսելու, ինքը հասավ նրան, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ինչ որ թունավոր գազեր են միջավայր արտանետում, որ գնալով օզոնի շերտը բարակում ա ու չգիտեմ էլ ինչեր... Չնայած ծխախոտից էլ էր լավ տեղեկացված՝ ասում էր մեր օրգանիզմը արտադրում ա նիկոտին ու որ ծխախոտի նիկոտինը շնչում ենք, արդեն մեր օրգանիզմը նիկոտին չի արտադրում ու տենց բաներ: Ետ երեխեն մոտս լավ տպավորվել ա, ափսոս եդքան ժամանակ չկար մանրանալու, պիտի պաստառներ պատրաստեին մրցույթի համար, թե չէ երևի մի երկու ժամ ետ երեխուն բռնելու էի բացատրեի բոլոր օրգան համակարգերի անատոմիան, հիվանդությունները, ամեն ինչ ինչ անցել եմ: Այ տենց երեխա էր, որ գիտես իրան հաստատ ինչ էլ ասես հետաքրքիր ա
    Մյուս երեխեքին եդքան ուշադրություն չեմ դարձրել: Պաստառները պատրաստելու ժամանակ 21 հոգի էին, երեք խմբի բաժանեցինք: Էս խելոք երեխու խմբում միշտ կռիվ էր, ամեն մեկը մի իդեա ուներ ու ուզում էր իր ասածը նկարեն; Վերջը ինչպես մնեծամասնության մոտ առողջ ու «ծխած» թոք նկարեցին, առաջին անգամ էի տենց երկար, բարակ թոք տեսնում:
    Չնայած ես ընդհանրաես խոսալու տեղ չունեմ` մեր նկարած պաստառում թոքը իրար կպած երկու հատ կլոր գնդիկ էր ու մարդու փորի մեջ: Ենքան եմ նեղվում նկարել չիմանալուց` բա ես` բժշկականի ուսանողս լինեմ մի խմբում, որտեղ թոքը տենց նկարած լինի՞

    Մի խոսքով՝ առաջին պրեզենտացիաս հաջողվեց Հուսով եմ շուտով էլի առիթներ կլինեն

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (13.11.2013), Smokie (15.11.2013), Այբ (12.11.2013), Արամ (12.11.2013), Նաիրուհի (13.11.2013), Ուլուանա (13.11.2013)

  9. #5
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս անընդհատ մտքերով եմ տարվում: Երեկ տենց էլ չկարողացա գիրք կարդամ, ընթերցասրահում նստած էի, տրամաբանության մասին գիրք էի «կարդում», երեք ժամ էր անցել 15-րդ էջի վրա էի, նորից մի էջ հետ էի գնում, որ մի անգամ էլ ուշադիր կարդամ, են էլ սկսեցին գրքերը հավաքել, որ գրադարանը փակեն: Տուն գնալուց էլ աչքերս փակել, մտքերով էի ընկել, մեկ էլ զգացի որ վարորդը սպասում ա իջնեմ, վերջն էինք հասել արդեն:
    Եսօր դասի ժամանակ խոսք եղավ մտքեր կարդալուց, դասախոսը գուշակում էր մեզնից ով, ինչ ա մտածում: Կեսից էլի «անջատվել էի», անունիցս վեր թռա.
    - Արևի՞կ, դու էլ ե՞ս մտածում տուն գնաս, հաց ուտես, հանգստանաս.
    - Չէ.
    - Չլինի՞ դասերի մասին ես մտածում.
    - Դե չէ.
    - Բա ի՞նչ.
    - Իմ մտքերը ավելի հեռուն են.
    - Հետաքրքիր ա, որտե՞ղ.
    - Դեեե.... Շարունակե՞մ դասը.

    Դպրոցում էլ էի սենց: Ինձ համար անհետաքրքիր ժամերին աչքերս սառում էր մի կետի ու ես մտքով գնում էի որտեղ սիրտս ուզեր

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.11.2013), Այբ (14.11.2013), Արամ (14.11.2013), Դատարկություն (14.11.2013)

  11. #6
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ չհասցրեցի, եսօր գրեմ.

    Բայց ինչ մեծ ա տարբերությունը հանրակացարանում ապրող ու մեր շենքերում ապրող երեխեքի միջև: Երեկ գնացել էինք տատիկներին այցելության, մոտներս ապրանք կար, որ պիտի թողնեինք խաչի սենյակում (Կարմիր խաչը հանրակացարանում առանձին սենյակ ունի, որտեղ մյուս ծրագրի կամավորները գալիս տեղի երեխեքին զբաղացնում են): Մտանք, ձեռքներիս ապրանքը թողեցինք, ուզում էինք դուրս գայինք, մեկ էլ 4-5 երեխա լցվեցին սենյակ, հարմար տեղավորվեցին սեղանի շուրջ: Ասում եմ երեխեք ջան դուրս եկեք հա՞, գնում ենք: Բանի տեղ չեն դնում: Կողքիս աղջիկն էլ ասեց՝ երեխեք դուրս եկեք: Երեխեքից մեկը բա.

    - Չենք գնում.
    - Դուրս եկեք, եսա ձեր կամավորները կգան, կմտնենք.
    - Աաաա, դուրս չենք գալի, ուր ա կարտերը, մենք ստեղ բլոտ ենք խաղում.
    - Չեք հասկանո՞ւմ, դուրս եկեք ստեղից ,- ներվերս չդիմացավ.
    - Ասեցի դուրս չենք գալի, տղերք նստեք,- լիդերն էր իրանց.
    - Ասեցի դուրս ես գալիս,- ձեռքից եմ քաշում արդեն.
    Մյուս երեխեքին տեղից հանեցի, տարա, բայց ես մեկը չեր ուզում դիրքերը զիջեր.
    - Ես ստեղ եմ մնում,- գոռում ա մեր վրա, իբր թե դուք ո՞վ եք, որ ինձ հանեք.
    - Լավ, ուզում ես մնա, մենք փակում ենք, գնանք.
    Ու կողքիս աղջիկը բանալին մտցրել ա կողպեքը, որ փակի.
    Վերջին պահին ես տղեն թե՝
    - Լավ, որ շատ եք ուզում, դուրս կգամ.
    Տենց մի կերպ ազատվեցինք.
    Բայց դե երեխեքը ի՞նչ մեղք ունեն, որ դաստիրակություն չեն ստանում: Ծնողները իրանց նույնիսկ նեղություն չեն տալիս տանը նստած, երեխուն ուշադիր լինեն: Արդեն դուրս էինք եկել շենքից, որ գնանք, դիմացի խաղահրապարակում մի երկու տարեկանից փոքր երեխա էին թողել ճոճանակի վրա, գնացել: Ես երեխեն բնականաբար շարժվեց ճոճանակի վրա, դուրս թռավ մեջից, կանգնեց, չհասցրեց էլ լացի, ճոճանակը հետ եկավ խփեց գլխին, նորից ընկավ: Մենք շենքի ծայրից վազում էինք երեխու մոտ, մերը կողքը նստարանին նստած հանկարծ հիշեց, որ երեխա ունի, եկավ վերցրեց, մի հատ էլ ջղայնացավ երեխու վրա, որ ընկել էր

    Իսկ մեր մոտ, էլի երեկ ձեռքերս ծանր խանութից գալիս էի, երեխեքից մեկը եկավ, բա տվեք օգնեմ ձեզ: Չէի էլ ճանաչում ով էր: Ասեց՝ ապրես, պետք չի: Չէ, տվեք, ես կտանեմ ու ձեռքիցս վերցրեց, օգնեց տուն բարձրացնեմ: Մինչև հիմա սրտիս դարդ ա եղել, որ մոտս կոնֆետ չկար, տայի իրան
    Չեմ ասում մեր մոտի երեխեքը եսիմ ինչ են, բայց գոնե հարգանք գիտեն ու անտեսված չեն ծնողների կողմից:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.11.2013), Smokie (21.11.2013), Այբ (17.11.2013), Արամ (17.11.2013), Նաիրուհի (17.11.2013), Ուլուանա (17.11.2013)

  13. #7
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ինձ հասավ.

    Էս Չեխովի դպրոցը.

    Խոսացողը իմ ասած «տղեն» ա.



    Էս էլ եսօրվա Դ.Դեմիրճյանի դպրոցը: Չգիտեմ ինչի բոլորը ասում էին պասիվ ծխելը օրական մի հատ ծխելն ա Լավ ակտիվ երեխեք էին բայց, կոկորդս չորացավ.




    Չգիտեմ նկարներով ոնց ա երևում, բայց մեծ մակարդակի ու կրթվածության տարբերություն կար Չեխովի համեմատ.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.11.2013), Lusntag Lusine (18.11.2013), Smokie (21.11.2013), Այբ (18.11.2013), Արամ (18.11.2013), Նաիրուհի (20.11.2013)

  15. #8
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեղանի մոտ կանգնած եմ, Մի մարդ մի կողմից լսում էր, որ եսօր Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն ա, մյուս կողմից՝ Չծխողների օրն ա, եկել հարցնում ա՝ «Հիմա եսօր չծխողների դեմ պայքարի օրն ա՞»

    Հ.Գ.Եսօր ենքան ծխելու մասին խոսացի, եկել եմ տուն, մաման ասում ա մանդարին կեր, ասում եմ չէ՝ ծխեմ, հետո
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 21.11.2013, 20:58:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (21.11.2013), Smokie (21.11.2013), unknown (21.11.2013), Արամ (21.11.2013), Նաիրուհի (21.11.2013), Ուլուանա (22.11.2013), Վոլտերա (21.11.2013)

  17. #9
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կպատկերացներ, որ իմ վրա սենց շատ կազդի խաչի տատիկներիցս մեկի մահանալու փաստը: Են դեպքում, որ իրեն մի անգամ եմ հասցրել այցելեմ.

    Բայց ինչ ուզում եք ասեք, ես դեմ եմ ծերերին հսկայական առողջապահական օգնություն ցույց տալուն: Մեկը ինձ սադիստ անվանեց ես ասելու համար, բայց ինձ թվում ա սադիստությունը են ա, որ մարդուն չեն թողնում իր մահով մեռնի: Ախր 80 տարեկանի, կամ են 70-ից բարձր մարդկանց, ովքեր 80-ից ծեր են երևում ինչի՞ն ա պետք մի քանի օր, շաբաթ, թեկուզ տարի ավել ապրելը, եթե անկողնային պառկած են լինելու, անընդհատ ցավերի մեջ՝ տանջվելով ու տանջելով հարազատներին: Երբ ամեն վայրկյանը իրեն և հարազատներին թվում ա վերջինը, բայց բժիշկը գալիս ա, «վերակենդանացնում» ու էլի ետ մարդը չի իմանում հաջորդ վայրկյանին ողջ կլինի թե՞ չէ, էլի սկսում ա լացել, տանջվել, ափսոսալով, փորձելով պատրաստ լինել մահվանը, գուցե նաև զղջալով շատ արարքների համար, կամ ուղղակի հիշելով լավ օրերը, նորից փորձում ա փակի աչքերը, բայց չեն թողնում, ուզում են հավերժ երկարացնել տանջալի պահը, ձգձգել: Ինչի՞ համար՝ մի քանի վայրկյանի՞, որոնք ետ պահին յուրաքանչյուրի համար ավելի ցավոտ են լինելու, քան հենց մահը... Ինչի՞ համար ախր...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (22.11.2013), Նիկեա (24.11.2013), Ուլուանա (22.11.2013)

  19. #10
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցած տարի էր թե երբ, չեմ հիշում, չեմ էլ հիշում Սուպեր սթարի թե Իքս ֆակտորի ժամանակ էր, բայց մի ձայն էի լսել, որը մտքիս մեջ տպվել, մնացել ա, որպես լսածս ամենալավ ձայներից մեկը: Բայց չեմ կարում լսեմ ետ ձայնը, չեմ կարում վայելեմ Ու ոչ են պատճառով, որ անունը չգիտեմ, կամ իր երգերը չեմ գտել: Երանի չէր չիմանայի անունը, մոռանայի, գնար.

    Չեմ հասկանում ո՞նց կարելի ա ես ձայնը ռեպում օգտագործել


    Ով չի դիմանում ռեպին, թող 1:28-ից լսի: Իրա ձայնը իրականում էլ տենց հնչեղ ա
    Ասա քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա էլի: Բա ես մեղք չե՞մ, որ պիտի ձայնիդ համար ռեպ լսեմ


    Մի երգ եմ գտել առանց ռեպի ուղեկցության: Երգն էլ մի երգ լինի...


    Ուֆ...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.11.2013), Արամ (24.11.2013), Նիկեա (24.11.2013), Ուլուանա (25.11.2013)

  21. #11
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ բան ա, երբ դասախոսդ պոլիկնիլիկայի տնօրենի կին ա լինում: Ավելի լավ բան ա, որ հենց եդ պոլիկնիլիկայում ես դասի լինում ու ամեն ինչի արտոնություն ունենում ես.
    Մենակ վատ ա, որ ետ օրերը արդեն անցել են, վաղն էլ պրակտիկան կվերջանա ու սիրելի պոլիկնիլիկայի տնօրենի կին դասախոսիս երկու օրից կտեսնեմ քննասենյակում, խիստ դեմքով ինձ նայելիս ու հայացքում կկարդամ են արտահայտությունը, որը շատ եմ լսել իրենից՝ «քեզ ոչ մի զիջում չեմ անելու, մի տառ սխալվես, ինչքան էլ ափսոսամ, չորս եմ դնելու».

    Ոնց չեմ սիրում, որ ինձ վրա պատասխանատվություն են դնում: Չեմ կարում պարապեմ

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (25.11.2013), Meme (30.11.2013), Արամ (25.11.2013)

  23. #12
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ջինեստրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրակտիկայի հետ կապված երեք մեծ ցանկություն ունեի, մեկը կատարվեց.

    Այսօր ես առաջին անգամ /ոչ վերջին երևի/ դիահերձում եմ տեսել: Ես գիտեի, որ սառնասիրտ մարդ եմ, բայց որ եսքա՞ն Ամբողջ ընթացքում մի անգամ՝ օրգանները կտրտելուց եմ ինձ վատ զգացել, ետ ժամանակ էլ բախտս բերեց՝ հաց չէի կերել: Մենակ հարդարումն /մակյաժ/ էլ էի ուզում նայեի, դուրս հանեց պահակը: Ետ էլ մյուս անգամ.
    ես արդեն վախենում եմ ինձնից: Որ պրակտիկանտը մտել ա տեղ, մի քանի օր կամ չի կարացել հաց ուտի, կամ վատացել ա տեղում, կամ քանի գիշեր չի քնել: Իսկ ես տուն եմ մտել, լավ հաց եմ կերել ու պառկել, քնել եմ: Մենակ եթե ինձ մի քիչ կարդարացնի, ետ հացը կերել եմ, որ մերոնք չհարցնեն ինչի չես ուտում: Ծնողներս դիակ անունը լսեն արդեն կվատնան, ուր մնաց ասեմ, ուր եմ եղել եսօր: Ո՞ւմ եմ ես սենց քաշել.
    Հերձվողի սիրտը իր երկու բռունցքի չափ էր, իսկ իմը երևի մատիս չափ էլ չկա:
    Ես ինձ զզվելի եմ զգում

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (26.11.2013), Արամ (25.11.2013)

  25. #13
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն նախանցած տարի մի կիսամյակ մեզ նախպատրաստում էին, որ հիմա մի շաբաթով թույլ տան մոտենալ համակարգիչներին
    Ոնց էի ուրախացել, մտածում էի մի շաբաթ կհանգստանամ էլի թերապիայից հետո, բա չէ՞

    Առաջին դասին պրոցեսորի կառուցվածքը անցանք, հետո եկավ տեքստեր հավաքելու ժամանակը:
    Քանի որ մենք մարզերից շատ երեխեք ունենք, որոնց մեջ կան նաև մարդիկ, ովքեր ընդհանրապես համակարգչի հետ գործ չեն ունեցել, իսկ ես ի շնորհիվ Դար ակումբի սովորել եմ հայատառ տեքստերը շատ արագ հավաքել, զբաղմունք չէի ունենում ու պարապ չմնալու փոխարեն երեխեքին տարբեր բաներ էի սովորացնում՝ էկրանի նկար փոխել, թղթապանակ ու փայլ սարքել և այլն.
    տենց ետ դասը անցավ, գնաց, լեկցիա տվեց: Ես էլ ինչ մեղքս թաքցնեմ, ալարեցի կարդամ լեկցիան, մտածելով որ էլի գնալու եմ պարապ նստեմ:
    են էլ ինչ, ենթախմբի առաջին համրը ես եմ ու հարցումն ինձնից սկսվեց: հարցն էլ թե.
    - Ի՞նչ է համակարգիչը
    Լեզուս կապ ընկավ

    Ասա Արևիկ, որ գիշերներդ կայք պատրաստելու վրա ես անցկացնում, եդքան ժամանակ ես ծախսում հտմլ կոդեր սովորելու վրա, երեխեքից երգերի ցուցակ ես հավաքում, որ բեռնես տաս իրանց, օդնոկլասնիկի ու ֆեյսբուքի լոգիններ ես փոխում եդքան մարդու, լավ մի հատ մտքովդ չէր անցե՞լ թե ի՞նչ ա համակարգիչը
    Դե սրանից հետո կգնաս ու կսովորես լեկցիաներդ.

    Հ.Գ. Արդեն սովորել եմ՝ «համակարգիչը էլեկտրոնային մեքենա է, որը ընդունում, մշակում, պահպանում և արտածում է տեղեկատվությունը»:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.12.2013), Արամ (29.11.2013), Դատարկություն (01.12.2013), Ուլուանա (01.12.2013)

  27. #14
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինֆորմատիկայի համար վաղ թե ուշ սլայդ ենք սարքելու մեր մասնագիտությանը համապատասխան ինչ որ թեմայով: Մտածեցի շաբաթ- կիրակի անեմ, վերջացնեմ: երկու թեմա եմ ուզում սարքեմ՝ մեկը որևէ հիվանդության մասին, մյուսը՝ առողջ ապրելակերպի հետ կապված:
    Էպիլեպսիա էի մտածում սարքեմ, բայց ուրիշը սարքել էր: Վերցրեցի Ալբինիզմ հիվանդությունը: Սկզբից հիվանդության անունը չէի հիշում՝ կես ժամ տևեց մինչև գտա, հետո տեղեկություններ տարբեր տեղերից: Երեք ժամը լրացած կլինի, որ ծախսեցի հայթայթելու անհրաժեշտ ինֆորմացիան սլայդիս համար: Քիչ էր մնում զարմանայի, որ ամեն ինչ սենց հեշտ ստացվեց...
    Թե ինչ մտքովս անցավ, մի հինգ րոպե առաջ որոշեցի, որ չէ, ալբինիզմ չեմ ուզում սարքեմ ու ջնջեցի ինչ գտել էի դրա վերաբերյալ Շատ եմ իմ սրտով գնում.
    Հիմա վախենում եմ մյուս որոշածս՝ գինու հատկությունների մասին թեման սարքեմ, կեսից որոշումս փոխեմ էլի...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (02.12.2013)

  29. #15
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    27
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ էր, օրս լրիվ խառնվել ա իրար: Առավոտ ՁԻԱՀ-ի դեմ պայքար ԵՊՄՀ-ում (), ցերեկը՝ տեղեկություն ամենամոտ կուրսեցուս շտապ վիրահատության մասին (), տանը ու երևանյան փողոցներում՝ Պուտին (), հիմա էլ հանրակացարանի ամենալավ տատիկներից մեկի մահը ().

    Ես ա կգա գիշերը ու կավելանա ևս մի բան՝ անքնություն ցրտից դողալու պատճառով

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխայական օրագիր
    Հեղինակ՝ erexa, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 124
    Վերջինը: Այսօր, 21:15
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •