User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: +1 օրագիր

  1. #16
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ են ասում էլի՝ մարդ մեռնելուց էլ պիտի բախտ ունենա...
    Ենքան էի վախեցել կուրսեցուս համար, որ էն օրը չհետաքրքրվեցի էլ, թե Ռոզա տատիկս ինչից ա մահացել: ետ տատիկը իմ հանրակացարանից չի ու իրեն մի երեք-չորս անգամ եմ տեսել, բայց հաստատ կարող եմ ասել, որ երկու հանրակացանները իրար հետ՝ ինքը ամենաբարի տատիկներից էր, եթե ոչ ամենալավը: Են մարդիկ, որոնք մի դոլար կորցնելուց անիծում են բոլորին ու իրենց համարում ամենդժբախտը, պիտի ընդամենը մի վայրկյան տեսնեին ես տատիկին: Զարմանում ես ո՞նց կարա եդքան դժբախտություն տեսած մարդը ծայրաստիճան բարի լինի: Ես էլ չէի պատկերացնում մինչև Ռոզա տատիկին տեսնելը: Ինքը Սումգայիթի ջարդերը տեսած կին ա, որի ժամանակ կորցրել ա երկու որդիներին, դրանից առաջ էլ՝ ամուսնուն: Արդեն ծանր կյանք տեսած եկել ա Հայաստան: Բայց եստեղ էլ առանց որևէ բարեկամի կինը ոչ մի օգնություն չի ստացել: Թվում ա ավելի վատ բան էլ չէի կար լիներ իրա համար: Էս խեղճ կինը նախանցած տարի ձեռքն էր կոտրել, անցած տարի՝ ոտքը կոտրեց, բայց պարզվեց էդ չարյաց փոքրագույնն էր: Մոտ մի շաբաթ առաջ իմացա, որ տան սենյակում շորը կպել ա միացրած պլիտային, մինչև գոտկատեղ վառվել ա, տարել են հիվանդանոց, վիրահատելու: Հյուսվածքների կեսը վառված ա եղել, հեռացրել են /ինչ դաժան վիրահատություն ա../: Ասում են բոքսում պառկած ժամանակ ամբողջ երեք օր ցավերից անդադար գոռացել ա ու մահացել ա հենց ցավերից Ախր եսքա՞ն դաժան մահ: Հիմա, որ ասեմ բժշկի տեղը լինեի չէի վիրահատի, ուղղակի ուժեղ ցավազրկող կտայի ու կթողնեի առանց բուժման: Միևնույն ա ետ տատիկը երկար չէր ապրելու, մարմնի կեսը վառվել էր ախր, ո՞նց էր տենց ապրելու տանջվելով: Մարդ Քիչ ա մնում գնա ինքնասպան լինի են մտքից, որ կարող ա 5 րոպե հետո ինքը էս վիճակի մեջ ընկնի ու երազի մահվան մասին...
    Էխ... Չէ, պատկերացրեք ես պատմությունը սենց չի ավարտվում: Պարզվում ա տատիկը քրոջ տղա ունի, ասում են էս տղեն դեպքից հետո եկել տատիկի անկողինը տարել ա իրա մոտ, իբր ոստիկանությունն ա ասել, որ հանի, որովհետև սենյակի փոքր լինելուց ա վառվել: Էս տղել էն ինչ իրան պետք ա եկել, հավաքել տարել ա սենյակից, բայց մտքով էլ չի անցել գնա հիվանդանոց: Լավ, էս էլ հեչ, տանում ա թող տանի, բայց մի բան ընդհանրապես չեմ հասկանում: Էս քրոջ տղուն, երևի թվացել ա փող պիտի ծախսի թաղման վրա, կամ ինչ-որ ուրիշ պաճառով որը ես անընդունակ եմ հասկանալու, բոլորից թաքուն վերցրել ա հանգուցյալի մարմինը ու տարել հենց նենց թաղել չգիտեմ որտեղ: ինչքան համոզում ենք, չի ասում որտեղ ա թաղել մեր տատիկին, ասում ա ձեր ի՞նչ գործն ա: Լավ, մտածում ես գոնե եսքանից հետո մարդու մարմինը հանգիստ թողնեն Ախր որ հիշում եմ ոնց էր սիրում մեզ էս տատիկը, մի անգամ չի ասել է ինչի՞ եք սնունդը ուշացնում, կամ չեք գալիս ինձ տեսնելու: Չէր թողում իրանից հարցնեինք, ինչքան լավ բառ գիտեր, մեզ էր մաղթում, խորհուրդներ տալիս ու միշտ ուրախ ենք տեսել իրեն: Բա որ հիշում եմ ո՜նց էր ամեն անգամ ձեռքս համբուրում, երբ տեղ տանելուց օգնում էի աստիճանները բարձրանար... արցունքները աչքերիցս գնում ա

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (06.12.2013), Smokie (11.12.2013), Vardik! (08.12.2013), Այբ (06.12.2013), Նաիրուհի (16.12.2013), Ուլուանա (06.12.2013)

  3. #17
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ամիս առաջ էս վիդեոն աչքովս ընկավ, սկսեցի նայել ու նայել: Հենց հիասթափված վիճակում եմ լինում, էս վիդեոն եմ միացնում ու մեջս միանգամից կամքի ուժը վերակնգնվում ա: Եսքա՜ն պայքար, եսքա՜ն կամքի ուժ ու արդյունքում սենց հրաշք
    Այ սա ա իսկական ծնողը


    Եթե բոլորը եսպիսին լինեին, սենց պայքարեին փոքրիկների համար՝ առանց հուսահատվելու, ինչքա՜ն կյանք կփրկվեր...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (16.12.2013), Vardik! (05.01.2014), Արամ (07.12.2013), Ուլուանա (07.12.2013)

  5. #18
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սենց ա: Երկու օրում մտածել են տալիս են ամենի մասին, որոնց մասին մինչև ետ պահը կամ չես էլ իմացել, կամ անկարևոր ես համարել ուղեղդ ետ ուղղությամբ ծանրաբեռնելու:
    Ու հիմա ուղեղս լցվել ա հենց նրանցով, ինչին բանի տեղ չեմ դրել ու չէի էլ դնի երևի, եթե երեկ երեկոյան ու եսօր առավոտյան որպես Կարմիր Խաչի հետ 6 ժամ չհերթապահեի Մոսկվա կինոթատրոնում.

    Մի կողմից հազիվ մի ուղղություն էի բռնել, մյուս կողմից էլ՝ ախր ոնց որ ճիշտ են ասում է:
    Թարմ թարմ մտածելու թեմաներ եմ հավաքել, չնայած դրանց մասին հերթով մտածել չի լինում

    Էս էլ մի պլյուս կամավորության. չնայած ո՞վ գիտի, կարող ա մի քիչ շատ մտածեմ մինուս դառնա

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (05.01.2014), Այբ (03.01.2014), Արամ (15.12.2013)

  7. #19
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրաբուժության գործնականներին չեմ կարում չքնեմ: Դասախոսը ուզում ա ամեն ինչ հասկանանք, բայց ենքան դանդաղ ու երկար ա խոսում, որ 5 րոպեից ավել ուշադրությունս չի դիմանւմ: Շատ լավ ա են, որ ուզում ա անգիր չանենք, հասկանանք, մի բառ ես ասում, միանգամից հարցնում ա, թե ինչի ա տենց, երկրորդ, երրորդ բառիդ էլ ա հարցնում, մինչև են ամենամանրուքներով պատկերացնում ես ինչ ա տեղի ունենում: Բայց որ դասախոսը հարցնում ա ինչի ա տենց, սկսում ենք մտածել մի րոպե, երկու րոպե, երեք րոպե, չենք գտնում պատասխանը, հոգնում ենք, սպասում ենք ասի, բայց չի ասում, մոտ տաս րոպե լռում ա ու մի հատ հուշող բան ա ասում, սկսում ենք էլի մաքսիմում երեք րոպե մտածել, ինքը տաս րոպե հետո ուրիշ հուշող բառ ա ասում ու տենց մի նախադասությունը կես ժամ ա տևում ու ինչքան էլ հետարքիր ա թե ինչի ա տենց, ենքան ա ձգձգում, որ արդեն հետաքրքրւթյունս կորում ա, կեսից ուրիշ մտքերվ եմ ընկնում ու ենքան էլ ցածր ա խոսում, որ չեմ էլ զգում, թե երբ ա հաջորդ հուշող բառը ասում: Ծխի հոտն էլ մի կողմից ա ուղեղս թմրացնում: Դասին նստած սպասում եմ, թե երբ ա իր մոտ հիվանդ գալու (հիվնդանոցում ենք դաս անում), որ կամ բժիշկը գնա մի քիչ խոսանք, թարմանանք, կամ մեկ մեկ հիվանդը գալիս ա հենց մեր լսարանում ա գանգատներն ասում, բժիշկը հետազոտում ա, մենք էլ կողքից նայում ենք:

    վաղը էս սեմեստրի վերջին օրն ա, որոշել ենք նվեր առնենք դասախոսին՝ մոխրաման ու կրակայրիչ: Մի բան, որ մեր դասղեկների ու մյուս դասախոսների համար չենք արել, այսինքն նվեր առել ենք ընդունված կարգով, բայց որ անշահախնդիր ու ինքնակամ որոշենք նվեր առնել դասախոսի՝ առաջին անգամն ա: Ու ոչ թե նրա համար, որ ինքը մեզ մնացածից լավ ա սովորացնում, այլ որ առաջին դասախոսն ա, որին առաջին հերթին մենք, մեր գիտելիքներն են հետաքրքրում, որ սրտանց ուզում ա մեզ մի բան ավել տա, մի բան ավել սովորացնի ու եթե չպատասխանես, մի բերան ասես «խնդրում եմ ինձ հինգ դրեք», կդնի (չեմ ասում դա ճիշտ ա, մենք տենց բան չենք էլ անում), որովհետև իրա համար գնահատականը արժեք չունի: Ոչ թե մյուս դասախոսների նման, որ առաջին դասին մի ժամ ասում են՝ «մտքներովդ չանցնի, որ կարաք ուրիշ ձևով գնահատական ստանաք, իմ մոտ բարեկամ չի անցնում», սեմինարներին սկսում են խառըխշտիկ հարցեր տալ, որ իմացածդ խառնես, երեքներ շարեն ու սեմեստրի վերջում ակնարկեն, թե ի՞նչ ես մտածում գնահատականներիդ մասին:
    Էս դասախոսը լավն ա, եթե լավ քնած, գերազանց թարմ ուղեղով ես՝ որ ետ հինգ ժամը դիմանաս: Որպես բժիշկ շատ լավն ա.

    Մի քիչ ակտիվ վարեր դասերը, էս դասխոսը իմ ամենասիրելի դասախոսն էր դառնալու: Կարող ա տարիքի հետ էլ ա կապված, վաթսունն անց մարդ ա...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.12.2013), Vardik! (05.01.2014), Այբ (03.01.2014), Արամ (16.12.2013), Նաիրուհի (17.12.2013)

  9. #20
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանրակացարանում լինելուց ես հինգ երեսանի եմ դռնում: Մեկի սենյակում ժպիտով զրուցում եմ մի տատիկի հետ, լսում նրա պատմությունները, ժպտում, տխրում ըստ պատմության, սուրճ խմում, ջերմ ջերմ շնորհակլություն հայտնում- ընդունում ու գնում մյուս սենյակ: Մյուս սենյակում նույնպես ակտիվ լսում պատմությունները, լսում եմ նաև բողոքներ, վիրավորանքներ նախկին սենյակում գտնվող տատիկի մասին ու էլի նույն գլխով դրական շարժումն անում, որ ցույց տամ հետաքրքրված եմ: Հետո մեկ ուրիշ տատիկ ա սկսում բողոքել մյուսներից, մյուները՝ իրենից և այդպես շարունակ... Իսկ ես ոչ մեկի ասածը աշխատում եմ չժխտել: Ինչո՞ւ: Ինձ ոչ ոք չի պարտադրել, որ հակառակ խոսք չասեմ, ոչ ոք չի ասել՝ պիտի համաձայնվես ամեն ինչի հետ, սուս ու փուս լսես: Բայց ներսից մի բան չի թողնում, որ եդտեղի տարեցներին հակաճառեմ, ասեմ չէ, ինչի՞ ես եդքան վիրավորում հարևանիդ, իմ կարծիքով ինքը վատը չի, ես իրան սիրում եմ, լավ մարդ ա, միշտ մեզ օգնում ա: Ենպես էլ չի, որ ասում եմ՝ «հա, ճիշտ եք, համաձայն եմ որ վատ մարդ ա», ուղղակի գլխով եմ անում, որ տեսնի լսում եմ, մեկ մեկ փորձում եմ խոսակցությունը փոխել կամ ուղղակի ասում եմ «չգիտեմ, տեղյակ չեմ»: Եդպես մեկի հասցեին եդքան վիրավորանք լսելուց հետո գնում ու ետ մարդու դուռը ժպիտով թակում եմ:
    Պատճառը են ա, որ հասկանում եմ, որ իմ ասելուց բան չի փոխվելու, ես կռվի մեջ եմ ընկնելու ու հաստատ երկուսից մեկը ինձնից նեղանալու ա, իսկ իմ համար բոլորն էլ հավասար են: Ավելի ճիշտ պիտի հավասար լինեն: Ինձ ներշնչում եմ, որ ես կարծիքի իրավունք չունեմ, որ ես ամեն անգամ պետք ա մտնեմ, ինչպես առաջին անգամ ու որ ուղղակի մյուսի հասցեին ուղղված վիրավորանքներին բանի տեղ չպետք ա դնեմ: Չգիտեմ ինչքանով ա ճիշտ եդպես վարվելը, բայց ես սխալ եմ գտնում ընդհանրապես տարեցի հետ վիճելը, են էլ նման թեմաներով: Որովհետև ծերերը ավելի քան համոզված են իրենց ամեն բառի վրա, իրենց գրեթէ անհնար ա սխալ հանելը, հակառակը համոզելը: Բայց մի բառում նրանց ժխտելը միանգամից տրմադրում ա քո դեմ, թշնամանք ա առաջացնում ու անիմաստ տեղը կռիվ ա դառնում: Դրա համար ես ճիշտ եմ գտնում, որ անհրաժեշտության դեպքում պետք ա մի կողմ թողնել ցանկացած սկզբունք, կարծիք և ամեն ինչ, ամբողջությամբ դատարկվել ու անել այն, ինչ իրավիճակն ա թելադրում: Չգիտեմ, ես որ դա ճիշտ եմ համարում.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (30.12.2013), Այբ (03.01.2014), Նաիրուհի (23.12.2013)

  11. #21
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամինասիրելի Նոր տարվա երգն ա
    Էս երգը ինձ մի տեսակ նենց մանկացնում ու ջերմացնում ա՝ հատկապես սկիզբը, ինչքան էլ Նոր տարի չսիրեմ ու չսպասեմ: Մանկությանս Ձմեռ պապիկին եմ հիշում, որին քնելուց երազում էի գիշերը արթնանալ ու տեսնել, բայց խորը քնում էի ու միայն առավոտյան նվերներն էի տեսնում: Ու չէի տխրում տեսնելով իմ սպասածից լրիվ ուրիշ նվերներ: Երևի դա էլ իր հետաքրքրությունն ուներ ու ստիպում էր ինձ ամեն անգամ հավատալ, որ հաջորդ տարի կունենամ իմ ուզածը Մինչև երբ մի օր սկսեցի կասկածել, թե ինչու Ձմեռ պապիկը մեր տուն երբեք չի գալիս, չի բերում իմ ուզած նվերները ու երբ պապայիս տեսա տոնածառի տակ նվեր դնելիս: Ճիշտ ա՝ սուտ քուն մտա, բան չասեցի, բայց հեքիաթը կորավ մեջս: Հետո ավելի ուշ տոնածառ զարդարելու արարողությունը դարձավ ձանձրալի, Ամանորը՝ սովորական օր ու ուրախալի միայն նրանով, որ դասերից գոնե մի ամիս կհանգստանամ:



    Զարմանում եմ թե հիմա երեխեքը ոնց են կարողանում հավատալ ձմեռ պապիկներին, երբ մի ամիս քաղաքի տարբեր անկյուններում շրջում են շատ տարբեր հագուստներով Ձմեռ պապիկներ, երբ կան ցուցարար, խանութ գովազդող ձմեռ պապիկներ, շատ տարբեր ֆիլմեր ու մուլտֆիլմեր, որոնցում Ձմեռ պապիկի կերպարները շատ են տարբերվում և որ ամեն տար նրանց տուն այցելում է ուրիշ տեսակ Ձմեռ պապ.
    Ես հավատում էի, որովհետև չէի տեսնում նրան, (կամ մեկ երկու անգամ եմ տեսել, որը չեմ հիշում), հեռուստացույցով չէի տեսնում, չէի լսում, պատկերացնում էի այնպես, ինչպես ուզում էի, շրջապատված էի իմ տարիքի երեխեքով, որոնք տարբեր պատմություններ էին պատմում նրա մասին, ու որ մինչև տոնածառի տակ հայտնաբերելը տունը քրքրում էի ու չէի գտնում նվերը:

    Ինչ լավ ա, որ հավատում են
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 03.01.2014, 17:52:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.01.2014), My World My Space (03.01.2014), Smokie (09.01.2014), Vardik! (05.01.2014), Այբ (03.01.2014), Նաիրուհի (04.01.2014)

  13. #22
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառը կարմիր խաչը 7 օրով ճամբար էր կազմակերպել սիրիահայ երեխաների համար: Ես գնացել էի որպես խոհարարի օգնական: Առայժմ մի հոգու մասին պատմեմ:
    Սիրիահայերի մեջ մի երեխա կար՝ 10 տարեկան Ջորջը: Ինքը ազատված էր ճամբարի օրենքներից, զգում էի որ տարբերվում ա մյուսներից, բայց չէի ուզում հարցնել ինչ որ մեկից: Հիմնականում մեզ հետ էր մնում՝ խոհանոցի մոտ: Կանգնում էր իր համար, բայց երբեք հանգիստ չէր կանգնում՝ իրանը անընդհատ հետ ու առաջ էր շարժում, թռվռում էր կամ պարում մեզ համար : Մյուս երեխեքի հետ չէր շփվում, իրանք էլ չէին ուզում Ջորջին տեսնեին, որովհետև շատ երեխայական էր պահում իրան՝ աղջիկների մազերը քաշում էր, ճաշի ժամանակ շատ անշնորք էր ուտում, վիրավորում էր երեխեքին և այլն...

    Խոհանոցի կողքը սեղան կար, որտեղ հեռախոսներն էինք լիցքավորման դնում: Ջորջը գնում ետ սեղանի հեռախոսներով խաղում էր, բայց քանի որ հեռախոսի տիրոջը հաճելի չէր լինում, պետը ջղայնանում էր վրան: Մի օր եկավ ինձնից հեռախոս ուզեց, երկու անգամ «չէ» ասեցի, բայց վերջը չկարացա մերժեմ, մտածելով որ մեկ ա բան չի կարա անի: Հեռախոսս վերցրեց, կես ժամից բերեց: Զարմացա որ եդքան շուտ վերադարձրեց, հետո տեսա որ անկապ տեղը չէր բերել: Քարտս էր արգելափակել ու հեռախոսը ինչ որ կոդ էր ուզում: Զանգեցի օպերատրին, հաստատեցի որ իմ համարն ա, վերականգնեցի, Ջորջին էլ ասեցի էլ ինձնից հեռախոս չուզի: Մի քանի ժամից եկավ ու էլի երկրորդ անգամից չկարացա մերժեմ, հեռախոսս անջատեցի, նոր տվեցի: Գնաց, իր համար խարույկի մոտ նստեց՝ մի ժամվա չափ: Հետ բերելուց նայեցի, ոչ մի կոդ չէր ուզում, մտածեցի ամեն ինչ նորմալ ա: Քիչ հետո ուզում էի մամայիս զանգեի, օպերատորը ասում ա դուք չեք կարող զանգեր կատարել: Հաշիվս ստուգեցի՝ 0 դրամ, են դեպքում, երբ պապաս 1500 դրամ լիցքավորել էր ու ես ոչ ոքի չէի զանգել: Ջորջին հարցրեցի, թե մամային զանգե՞լ ա (շատ էր կարոտում մամային ու լացում էր, որ իր մոտ տանեն), ասեց չէ: Համարների մեջ էլ նայեցի՝ անծանոթ համար չկար: Հարցնում եմ բա ի՞նչ էիր անում, ասում ա խաղ էի խաղում: Բացեցի խաղերը, տեսնեմ մի 10 հատ գոնկա խաղ ա հեռախոսիս մեջ, որոնցից շատերը գումարով ա ակտիվացրած : Ենքան զարմանալի էր ինձ համար են, որ ռուսերեն չիմանալով, իրա 10 տարեկան հալով կարացել ա անծանոթ հեռախոսից նորմալ օգտվի.
    Երեկոյան, երբ մեծերով նստած էինք խարույկի շուրջ, պատմեցի Ջորջի արածը, ջոկատավարը ասեց «Չգիտեի՞ր որ Ջորջը աուտիզմ ու մտավոր հետամնացություն ունի».

    Իսկ ես շատ 10 տարեկանից մեծ երեխեք գիտեմ, ովքեր Ջորջի պես չեն կարա հեռախոսից օգտվել. հետաքրիքիր ա չէ՞
    Ու ետ պահից ես սկսեցի ավելի շատ սիրել «մտավոր հետամնացություն» ունեցող երեխեքին.
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 26.01.2014, 02:00:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (18.05.2014), Smokie (26.01.2014), Շինարար (26.01.2014)

  15. #23
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ջինեստրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց ա: Երկու օրում մտածել են տալիս են ամենի մասին, որոնց մասին մինչև ետ պահը կամ չես էլ իմացել, կամ անկարևոր ես համարել ուղեղդ ետ ուղղությամբ ծանրաբեռնելու:
    Ու հիմա ուղեղս լցվել ա հենց նրանցով, ինչին բանի տեղ չեմ դրել ու չէի էլ դնի երևի, եթե երեկ երեկոյան ու եսօր առավոտյան որպես Կարմիր Խաչի հետ 6 ժամ չհերթապահեի Մոսկվա կինոթատրոնում.

    Մի կողմից հազիվ մի ուղղություն էի բռնել, մյուս կողմից էլ՝ ախր ոնց որ ճիշտ են ասում է:
    Թարմ թարմ մտածելու թեմաներ եմ հավաքել, չնայած դրանց մասին հերթով մտածել չի լինում

    Էս էլ մի պլյուս կամավորության. չնայած ո՞վ գիտի, կարող ա մի քիչ շատ մտածեմ մինուս դառնա
    Հասկացա վերջապես մի պարզ բան, որ մարդիկ հիմնականում նման են իրար: նրանք ձգտում են նույն բանին, բայց տարբեր կերպ են փորձում հասնել: Ու հիմնական տարբերությունը նրանումն ա, որ մի մասը թաքցնում ա ցանկությունները, մյուս մասն իրեն ազատ ա պահում, մեկը ձևականություններով ա փակում իրեն, մյուսն անկեղծ ա և այլն: Բայց հիմքով մեծամասնությունն իրար նման են.

    Գուցե երկու օրից լրիվ ուրիշ բացատրություններ գտնեմ էս ամեն ինչին, չգիտեմ



    Անհասցե մի նամակ գրեցի
    Ու նամակս քամուն հանձնեցի,
    Որ կորչի պատմությունն այս անհետ,
    Ու երբեք չգա հետ։

    Բայց քամին անառակ,
    Իմ կամքին հակառակ
    Պատմությունն այս բերեց
    Ու դեմքիս շպրտեց։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (14.02.2014)

  17. #24
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Աստղերը հեռվում քեզ ժպտում են՝ թաքուն.

  18. #25
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ է°լ իր կյանքի առաջին դիպլոմը ստանա ու առանց տուն տանելու միանգամից տանի տա համալսարանին
    Կամ մարդ է°լ դիմումը գրելուց հետո` տան ճանապարհին մտածի, թե արդյո°ք ինքը ուզում ա էտ համալսարան ընդունվի.
    Ամեն դեպքում մի բան հաստատ ա. ոչ ընդունվելուց մինչև վերջ կուրախանամ կամ շատ կտխրեմ, ոչ էլ` չընդունվելուց.

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (17.07.2015), Նիկեա (17.07.2015)

  20. #26
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչ ա մեջս փոխվել 2015 ին, բայց էս տարի առաջին անգամ լուրջ նպատակներ ունեմ: Ավելի ճիշտ վաղուց ունեի, բայց առաջին անգա որոշել եմ իրականացնել դրանք հենց էս տարվա մեջ' քայլ առ քայլ: Մեջս համարձակություն ա մտել 2015 ին ու եթե նախորդ տարին կամ տարիները լիքը մտածելու ու երանի անելու տարի էր, էս տարին պետք ա լինի դրանք հերթով իրականացնելու տարի' առանց սպասելու ինչ որ առիթի: Ու մոտս նենց վստահություն կա, որ հենց տենց էլ լինելու ա' ուրիշ տարբերակ չկա էլ:
    Ամեն ինչ լավ ա, մենակ մնում ա, որ էդ վստահությունս պահպանվի ու ամենակարևորը' ԱՐԴԱՐԱՑՎԻ
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 16.01.2016, 13:07:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.01.2016), Mr. Annoying (16.01.2016), Նիկեա (16.01.2016)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխայական օրագիր
    Հեղինակ՝ erexa, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 139
    Վերջինը: 18.12.2024, 23:50
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Արձակ. Մոռացված օրագիր
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.10.2011, 18:49
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •