User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մարդիկ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խելառը

    Հորաքույրս գյուղում է ապրում: Շատ է լինում, մանավանդ ամռանը, որ գնում եմ իրենց գյուղ և մի քանի օր մնում:
    Էսօր հորաքրոջս աղջկա հետ հեռախոսով խոսում եմ, ասում է.
    _Էն քո խելառը մեռավ...
    _Վա՜յ...
    _Ի՞նչ մի դարդ ես անում խելառի համար...

    Սրանից երկու տարի առաջ էր: Գյուղում էի: Հորաքրոջս աղջկա հետ առվի մոտ նստած բամբասում էինք, երբ մի ծեր մարդ, կամաց մոտեցավ մեզ: Շորերը թափթփված էին, ճերմակ մազերը ու ճերմակ մորուքը անսովոր երկար, ինքը կեղտոտ...Խղճալի տեսք ուներ: Դժվար էր նայել նրան: Բայց ամենաանսովորը աչքերն էին: Վիշտը, թախիծը, անորոշությունը և դատարկությունը միախառնված էին նրա աչքերի մեջ: Նման աչքեր երբեք չէի տեսել: Չխղճալ չէր լինի:
    _Մի պատմություն պատմե՞մ,-շատ կամաց հարցրեց ու առանց պատասխան ստանալու սկսեց խոսել, - սրանից շատ տարիներ առաջ մարդիկ մարդ չէին...
    _Է՜հ, դու էիր պակաս,-կողքից վրա տվեց հորաքրոջս աղջիկը ու դարձավ ինձ,-ի՞նչ ես նստել...գնում ենք տուն: Ի՞նչ ես էդպես նայում...մեր գյուղի խելառն է:
    Իսկ խելառը կարծես ոչինչ չէր լսում և շարունակում էր խոսել.
    _Մարդիկ էդ ժամանակ ծառներ էին՝ մեծ, հսկա, փարթամ... Տարվա չորս եղանակին էդպես էին...չէին փոխվում. չկար ո՛չ աշուն, ո՛չ ձմեռ, կար միայն գարուն և ամառ...
    Հորաքրոջս աղջիկը համարյա ինձ քաշում էր, բայց ես չէի ուզում տեղիցս շարժվել. ուզում էի լսել խելառին, ուզում էի նայել նրա աչքերին : Տարօրինակ է, չէ՞:
    Ի վերջո, հորաքրոջս աղջկա ասածներին տեղի տվեցի ու սկսեցի հետը քայլել դեպի տուն: Գնալուց մի քանի անգամ հետ նայեցի, խելառը կանգնել էր, ու ինքն իր հետ էր խոսում: Երևի նրա մթագնած ուղեղը պատկերացնում էր, թե մենք դեռ առվի մոտ լսում ենք իրեն:
    _Սաղ գյուղը դրան շան տեղ չի դնում, բայց դու՞...էնպես նայեցիր էդ խելառին, լացս եկավ,-հորաքրոջս աղջիկն ասեց:
    Մի վարկյանում ատեցի ամբողջ աշխարհը: Ատեցի նաև հորաքրոջս աղջկան, իրենց գյուղը...Մի՞թե խելառը մարդ չէ, մի՞թե այն ժամանակ է մարդ եղել, երբ ուղեղը մթագնած չի եղել: Իսկ ինչքան հանցագործներ կան, ովքեր խելագար չեն...նրանց կարելի՞ է ասել՝ մարդ են, իսկ խելագարի՞ն: Իսկ խելագարին «սաղ գյուղը շան տեղ չի դնում»:

    Հետաքրքրվեցի ու իմացա, որ այդ խելառը` Արտակ Մարտիրոսյանը, գյուղի դպրոցի տնօրենն էր եղել, որին մի ժամանակ բոլորը հարգում ու սիրում էին: Մի որդի էր ունեցել, ով բազմազավակ ընտանիքով ապրել էր Գյումրիում, իսկ ինքը՝ կնոջ հետ գյուղում: Որդին (ընտանիքի հետ) երկրաշարժին զոհ էր գնացել: Վիշտը ծանր էր եղել. Արտակի կինը մեռել էր վշտից, իսկ Արտակը՝ կորցրել առողջ բանականությունը:

    Երբ իմացա, որ մահացել է, անընդհատ փորձում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս են թաղելու: Մերժված մարդու դագաղի հետևից ովքե՞ր են գնալու:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 11.11.2013, 18:29:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.11.2013), CactuSoul (12.11.2013), E-la Via (12.11.2013), ivy (11.11.2013), Lílium (12.11.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (15.11.2013), Արևանուռ (30.11.2013), Նաիրուհի (11.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  3. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  4. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04
  5. Աստղեր և մարդիկ
    Հեղինակ՝ North88, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.02.2012, 19:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •