Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա բայց տոնիցս ի՞նչ ես ուզում, հարցս դրան էր վերաբերում: Ինչ-որ բաներ էիր ակնարկում, լավ չհասկացա:
Աաաա, հասկացա։
Չէ, Բյուր ջան, ուղղակի ուզում էի ասել, որ իմ կարծիքով ամեն ակումբցի Ակումբում ունի իր ոճը, իր գրառումներ կատարելու տոնը, որը համարյա ամեն թեմայում արտահայտվում է։ Ու դրա հիման վրա մենք արդեն իրար ճանաչում ենք։ Հետևաբար եթե դու ինձ քննադատես բժշկության բաժնում, ես դա կընդունեմ որպես նորմալ երևույթ, քանի որ դու Ստեղծագործողի բաժնում էլ ես գրագետ քննադատում։ Ասածս էն ա, որ մենք իրար բավական լավ գիտենք։ Գոնե Ակումբի մակարդակով։ Ու ի՞նչ բարոյական հիմնավորումներով ես պիտի կասկածի տակ դնեմ քո մղումները ու պնդեմ, որ ստեղծագործողի բաժնում դու ճիշտ ես քննադատում, իսկ բժշկության բաժնում ոչ, որովհետև ես վիրավորվում եմ։ Ես քեզ գիտեմ և վերջ։ Ու ինչ էլ գրես ընկալելու եմ իմ իմացածի տեսանկյունից։