User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ես կարծում եմ, որ Ակումբի «Կրոն» բաժնում իմ կրոնական զգացմունքները.

Քվեարկողներ
4. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարգում են

    1 25.00%
  • Ծաղրում են

    3 75.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ ջան, քանի գնում վերջնականապես համոզվում եմ, որ էս թեման դու բացել ես՝ արտահայտվելու համար, ով Ռաֆիկը ոչնչում մեղավոր չի, որ համաձայն չի էս հարցի վերաբերյալ քեզ հետ, թող ընդամենը վազն անցնի էս բաժնի վրով, իսկ դուք մոդերատորներդ ճիշտ եք անում, որ ակնհայտ կողմնակալ դիրոքորոշում եք բռնում՝ հօգուտ ձեր ընդւոնած ճշմարտության, այն է աթեիզմի: Փոխանակ կարծիքներ լսելս ու փորձես հասկանալ էդ մարդկանց դիրքորոշումը, զուգահեռաբար քո բազմաթիվ գրառումներով կիսվելով կենսափորձովդ և այլն փորձում ես կարծիք հայտնողներին համոզել, որ իրանք սխալ են: Սա արդեն մոդերատորի կողմից կոմղնակալ վերաբերմունք ա:
    Շին ջան, էս ակումբում մոդերատորներն ամենաշատն ինձ են պատժել ու արգելափակել (ու ես աթեիստ եմ), բայց ես իրանց անաչառությունը հարցականի տակ չեմ դնում… Ժառն էն ակումբցին չի ումից մարդ կարա նեղանա… ու հաստատ իրա դիրքորոշումը դա չի… դու իրա մի գրառումն ես նայում, բայց նայի իրա գրառումների շարքն ամբողջությամբ… ինձ ասեիր կարող ա վիճեի, բայց քո դիրքորոշումը կհասկանայի… բայց Ժառի՞ն…

    հիմա մի քիչ սահմանի մասին… ես եկա էն եզրակացության որ ցանկացած աթեիստ եթե փաստարկված արգումենտ ա ներկայացնում դա մի անգամից պոտենցիալ վիրավորանք ա ցանկացած հավատացյալի կրոնական զգացմունքի նկատմամբ… բայց հանուն արդարության պիտի ասեմ որ կրոնը բանավեճ չի խրախուսում, այն ընդունում ես կամ չես ընդունում…

    չնայած կրոնն ու աթեիզմը/գիտությունը (նույնացնում եմ էն բանով որ աթեիզմի արգումենտն օգտագործում ա գիտական փաստերը) գտնվում են տարբեր ոլորտներում այնուամենայնիվ նրանց միջև բանավեճը շատ հաճախ ա ծավալվում ու անխնա… կարծում եմ պատճառը նրանում ա որ էս երկու ոլորտները մեծ ազդեցություն ունեն հասարակական կյանքի ու կրթական ոլորտների վրա ընդհուպ մինչև եկիրն ինչպես ղեկավարել… ըստ էության տիրույթի բանավեճ ա և քանի որ տիրույթի կռիվը հաղթում ա նա ով "ճիշտ" ա, հարվածները ստանում են գաղափարները, այսինքն աթեիստը հարվածներ ա հասցնում կրոնի գաղափարներին ու հավատքին ապացուցելու համար որ այն ճիշտ չի, հետևաբար և նրա ազդեցությունը պետք ա սահմանափակ լինի հասարակական կյանքում իսկ պետական կառավարման համակարգից պետք ա իսպառ բացառել մուտքը…

    այս պայմաններում սովորաբար վեճն ընթանում ա մոլի կրոնականի, ով միանշանակ մեջբերում ա ավետարանն ու դրա կամովի մեկնաբանումը և աթեիստի… ստեղ տեղի ա ունենում blanket bombing… աթեիստը երբ որ հարվածի տակ ա դնում ավետարանի կամովի մեկնաբանումը նա ուզած-չուզած հարվածում ա նաև ավետարանին, նա ուրիշ ելք էլ չունի, նա չի կարող ավետարանը մեկնաբանել, կամ ասել "դու սխալ ես մեկնաբանում ավետարանը"… էս ֆոնի վրա մեղմ կամ ողջախոհ կրոնականները նույնպես զոհ են գնում…

    կա՞ սրանից ելք… կա…

    կարծում եմ կրոնն ինքն իր մեջ այնուամենայնիվ պետք ա բանավեճ սկսի իր դերի շուրջ, հասարակության մեջ և մարդու կյանքում… սահմանի իր սահմանները և ազդեցության գոտին, որպեսզի ոչ թե հակառակվի այլ լրացնի հասարակությանը, ծառայելով էն հատվածին որը հավատացյալ ա, այլ ոչ թե փորձի իր շարքերը համալրել… կրոնը կոչված պետք է լինի ծառայելու հավատացյալ մարդուն, այլ ոչ թե "դարձի բերի" մարդկանց…

    ես միշտ էլ ասել եմ որ հավատացյալ հատվածը մեկ ա մնում ա մեր հասարակության մի հատվածը ու իրանց չի կարելի դուրս թողնել կամ մեկուսացնել… իրանք մեր հասարակության լիիրավ անդամ են… ես անգամ մի անգամ էլ գրել եմ որ եթե համշեցիներն ուզենան գալ Հայաստան ապա պետք ա նրանց գրկաբաց ընդունել ու եթե պատք ա մի հատ էլ մզկիթ կառուցել որ հաճախեն եթե ուզում են… ես սրա հետ խնդիր չունեմ ու չեմ "կրոնափոխի"…

    վերադառնալով կրոնական զգացմունքներին, ասեմ… կրոնի բաժնում թեմաներ կան որտեղ բանավեճը հենց իմաստն ա էդ թեմայի, օրինակ՝ Աթեիզմը… ստեղ եթե տեղով մեկ հրեշտակ էլ դառնաս բան չես կարող անել…

    …և քանի որ կրոնական զգացմունքների նկատմամբ սենց հոգատար վերբերմունք կա, չեք կարծու՞մ որ կարելի ա անդրադառնալ նաև քաղաքական կամ գիտական զգացմունքների սահմաններին…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  3. Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.11.2015, 11:26
  4. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •