User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ես կարծում եմ, որ Ակումբի «Կրոն» բաժնում իմ կրոնական զգացմունքները.

Քվեարկողներ
4. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարգում են

    1 25.00%
  • Ծաղրում են

    3 75.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, եկեք առանց պիտակների ու անորոշ նշանակություն ունեցող բառերի արտահայտվեմ ու փորձեմ նկարագրել պրոցեսը։ Հետո դուք ոնց ուզում եք անվանեք էտ երևույթը, մտածելակերպը, մոտեցումը……

    Կյանքում ինձ ամենա-ամենա հարազատ (անորոշ նշանակություն ունեցող բառ) ու սիրելի (անորոշ նշանակություն ունեցող բառ) մարդկանցից մեկը՝ մամաս ապրում և շնչում է կրոնով։ Չնայած իր 70 անց տարիքին նա ամեն օր ընթերցում է Աստվածաշունչը, օրվա մեջ մինիմում երկու ժամ մասնակցում է կրոնական քարոզչական ծառության (տարբեր մարդկանց հետ զրուցում է Աստվածաշնչից), շաբաթական եկու անգամ մասնակցում է աստվածաշնչյան թեմաների շուրջ հանդիպումների, որոնք տևում են 1-2 ժամ։

    Երբ իր հետ խոսում եմ փաստերից ինքը ահավոր շուտ լարվում է։ Ես իմ մամայիս շատ եմ սիրում, այդ պատճառով իր հետ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ կրոնից չեմ խոսում։ Ինքն էլ ինձ հետ։ ԸՆՀԱՆՐԱՊԵՍ չի խոսում կրոնից։ Քանի որ երբ ես իր հետ խոսում եմ տեսնում եմ, թե ինչքան վատ է ինքն իրեն զգում։ Բնականաբար ես իմ մամայի հետ խոսում եմ մեծ հարգանքով ու անսահման սիրով, էլ ի՞նչ ծաղրանքի մասին կարա խոսքը գնա։ Ես պարզապես փաստեր եմ բերում կրոնի մասին։ Ու գիտե՞ք ինչ փաստեր, ոչ թե նենց երկիմաստ, այլ կոնկրետ։ Փաստեր, որոնք կարաս վիդեոյով նայես, դատարանի ստենոգրամաներով կարդաս ու լսես։ Փաստեր, որոնց մասին մեկնաբանություններ պետք չեն։

    Ու գիտե՞ք ես ինչքան հուզվեցի, երբ իմ մաման ինձ ասեց. «Արթուր ջան, սա իմ կյանքն ա։ Ես չունեմ ոչ մի հարցի պատասխան։ Բայց շատ եմ խնդրում մի քանդի իմ կյանքի իմաստը ծերությանս օրոք»։ Լավ, դրամատիկան մի կողմ։ Ի՞նչ դաս եմ ես սովորում այստեղից։

    Որ մամաս ու իրա պես հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդիկ, ոչ թե պարզապես վիրավորվում են, այլ դրանից ավելի բեշ բեթար զգացմունք են ունենում, երբ որևէ այլ տեղեկություն են լսում։ Տեղեկություն, որը համաձայն չի Աստվածաշնչի հետ։ Եղբայրս էլ ա տենց։ Մարդիկ ովքեր ժամանակին ինձ համարում էին ընկեր, իրանք էլ են տենց ու էսօր ինձ անգամ չեն բարևում, զուտ այն պատճառով, որ ես այլ կերպ եմ մտածում։ Կարաք հարցնեք ու կտեսնեք, որ ես բացի դրական բաներից, օգնելուց ուրիշ բան էտ մարդկանց չեմ արել։ Բայց էսօր իրանք ինձ նայում են, էնպես ինչպես թուրքը խոզի մսին։ Ու նենց ինքնահաստատվում են, որ իրանք իմ պես այլանդակ չեն։

    Հետևաբար իմ որոշումն ա ՉԽՈՍԵԼ հավատացյալների 99%-ի հետ կրոնական թեմաներով։ Ինձ ծանոթ հազարավոր մարդկանց միջից միայն մեկ-երկու հոգի կան, որ պատրաստ են կրոնի մասին բանավիճեն։ Ես էտ մարդկանց հետ ամբողջ օրը կարամ զրուցեմ։ Որովհետև իրանք ընդունում են ցանկացած ինֆորմացիա ու մտածում դրա մասին։ Ու ես էլ եմ բաց էտ մարդկանց կարծիքից սովորել, օգտվել։

    Իսկ ստեղ, որ իրար մեղադրում եք ուրիշի կարծիքը չհասկանալու մեջ։ Սաղս էլ էս թեմայում տենց ենք։ Այլապես էսքան արագ չէինք պատասխանի իրար։ Դիմացինի միտքը հասկանալու համար, մարսելու համար ժամանակա պետք։ Ու եթե դուք խոսում եք էն մասին, որ դիմացինը չի փորձում այլ տեսանկյունից նայել հարցին, հասկանալ, դա դեռ չի նշանակում, որ դուք այդպես եք վարվում։ Չէ, մի խաբեք ինքներդ ձեզ։ Ցույց տվեք էս թեմայում մեկին, ով ինչ որ չափով իր կարծիքը փոխել ա քննարկման ընթացքում։ Չեք կարա ցույց տալ։ Որովհետև իրականում բոլորն էլ գրում են իրանց պոզիցիայից։ Նենց որ էկեք սուրբ-սուրբ չխաղանք, բոլորս էլ նույն ձև ենք։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 08.11.2013, 19:47: Պատճառ: գռեհիկ արտահայտության ջնջում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.11.2013), Lílium (08.11.2013), Ուլուանա (08.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  3. Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.11.2015, 11:26
  4. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •