Հարգում են
Ծաղրում են
Արտ ջան, դրա համար էլ ագրեսիվ ենք ասում աթեիստներից:
Որտև ստեղ ոչ մեկը չի խոսել գրքի ֆետիշացման, տերտերին միայն տերտեր լինելու պատճառով հարգելու մասին, ավելին, հստակ ասվել ա, որ էդ երևույթներն ու անձանց կարելի և քննարկել ու քննադատել, բայց դու նորից նման տիպի գրառում ես անում՝ ներկայացնելով, որ ըհը, ստեղ չի թույլատրվում կրոնի մասին վատ բան ասել: Չկա՛ տենց բան: Կարելի՛ ա կրոնի մասին վատ բան ասել, կարելի՛ ա քննարկել, կարելի՛ ա քննադատել, ֆետիշացումը սխա՛լ ա: Բայց նաև չի կարելի չափն անցնել: Չի կարելի չափն անցնել նաև մյուս ոլորտներով, բայց աթեիստների մի խումբ կա, որը հատկապես էս ոլորտում սիրում ա չափն անցնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (08.11.2013)
Ագրեսիվ տոնիս համար կներեք ժող, ալկոհոլն ա մեջս խոսում: Կփորձեմ էլ թեմա չմտնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան, էդ չափը կարծես թե դեռ չի որոշվում, ես էլ սահմանում եմ իմ պատկերացրած չափը՝ անձին կպնել չի կարելի։
Երբ Այվին առաջարկեց գիրքը քննարկել «տականք գրքեր» բաժնում, ասեցիր, որ դա սխալ ա։ Գրքին վիրավորելն արգելելը ֆետիշ չի՞։ Նույնիսկ ոչ թե գիրքն էր առաջարկում, այլ դրանից հատվածներ։ Ոչ հեղինակին էր պատրաստվում բան ասել, ոչ կարդացողին։ Պտի դներ ասեր. «Հըլը նայեք ինչ .... տեքստ ա», օրինակ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
erexa (08.11.2013)
դու կարող ես ասել որ չես շարժվում ու ես համաձայն եմ դրա հետ քանի որ դու գիտակցաբար չես շարժվում… երբ կրոնդ դառնում ա զուտ անձնական այլ ոչ թե հասարակական ընկալման գործիք, այսինքն դա միայն նեղանձնական ա և հասարակության մեջ դա որպես դատողության գործիք չես օգտագործում ապա դա արդեն դիտվում ա որ դու քո հավատացածը որպես օբյեկտիվ իրականություն չես դիտում… սրա հետ ես խնդիր չունեմ, չեմ քննադատում կամ համաձայնվում, բայց կարող եմ տեսնել որ նման վերաբերմունքը տանում ա դեպի աթեիզմ… ես կասեի կրոնի էվոլյուցիա…
այո, կրոնն ու գիտությունն իրարից անկախ են, բայց նրանց շահերի ոլորտն ու ազդեցության գոտիները համընկնում են… և ինչքան էլ փորձես դրանք իրարից անջատ պահել, չի լինելու… քո անձի մեջ կարող ես, բայց դա կիրառելի չի հասարակության մեջ… միշտ էլ էդ բախումները լինելու են…
կրոնականները լինում են կաթոլիկ առաքելական, մորմոն, ավետարանչական, անգլիկան, փողոքական, 7-րդ օրվա ադվենտիս, ու հլա էլի կան մենակ քրիստոնեության մեջ… աթեիստը լինում ա աթեիստ, կարող ա ճյուղեր կան մի քանի հատ, բայց նախ իրանք իրար դեմ չեն և երկրորդ նրանք գիտական նյութերը, որոնք իրենց արգումենտի հիմքն են կազմում, երբեք կամովի չեն մեկնաբանում ու փոխաբերական իմաստով չեն հասկանում… էնպես որ ինչ որ աթեիստի մարդկային գծերը չի ենթադրում աթեիզմի տեսակ կամ ճյուղ… տենց լինի կրոնն ավելի շատ ունի…Մեֆ, աթեիստներն էլ են լիքը տեսակներով: Կան մարդիկ, որ ուղղակի աթեիստ են և իրենց համար ապրում են: Կան աթեիստներ, որոնք նախկին հավատացյալներ են ու լիքը ինֆո ունեն: Կան նաև աթեիստներ, որ իրանց կյանքի նպատակն անընդհատ կրոնից խոսելը ու դրա վրա ղժժալն ա, որի ֆեյսբուքյան էջը լցված ա կրոնը ծաղրող նույնքան նյութով, որքան ֆանատիկ հավատացյալի էջը` խաչերով ու Աստվածաշնչից մեջբերումներով: Ու որ խորանաս, էս բոլորի մեջ էլ տարբեր տեսակներ կգտնես:
կրոնականների կյանքի նպատակը և կրոնի պաշտոնական տեսակետն ու նպատակը դա կրոնը տարածելն ա ու ինչքան հնարավոր ա շատ մարդ ներգրավելն ա, սրա դեմ որևէ աթեիստի մոլիությունը պարզապես ոչինչ ա… կրոնի մոտ մարդորսությունն ու հոգչորսությունը ինստիտուցիոնալ ու պաշտոնական բնույթ ա կրում… իսկ եթե կա մի աթեիստ որ քեզ զոռովից ուզում ա աթեիստ դարձնի, բրոշյուր ա բաժանում, դոիռդ ա ծեծում ամոռանք ա տալիս ու սառնում ա՝ շուն դառնա ինքը…
դուք կրոնականներդ իրար ավելի շատ ու անխնա եք վիրավորում քան որևէ աթեիստ… ձերը նույնիսկ ֆիզիկականի ա հասնում… ընդ որում եթե մի կրոնական քեզ սխալ ա հանում, ապա փոխարենն իր դոգմաներն ա քեզ հրամցնում… աթեիստը քոնե քեզ տրամաբանական բացատրություն ա տալիս ու գիտություն ա առաջարկում փոխարենը…Դեմ չեմ, ժամանակին այլ կրոնների հետևորդներ ահագին վիրավորել են իմ կրոնական զգացմունքները: Ոչ միայն այլ կրոնների, հենց ՀԱԵ-ի հետևորդներն էլ: Ժամանակի ընթացքում ուղղակի սովորեցի խուսափել էդ ամեն ինչից. ի վերջո, այն, ինչին ես հավատում եմ, եկեղեցի հաճախում եմ, թե չէ, անձնական գործն ա, ոչ ոք իրավունք չունի քիթ խոթելու:
կա՞ տենց անձ որ չի ուզել ու ես մտել եմ ու վիրավորել… մարդը եթե չի ուզում մտնի բանավեճի մեջ չի մտնի, պարզապես չի պատասխանի գրառմանը… եթե մտնում են ուրեմն ուզում են…Մեֆ, ես զիջում չեմ պահանջում, ես ընդամենը պահանջում եմ դիմացինի հետ չմտնել կոնկրետ թեմայով քննարկման մեջ, երբ էդ անձը չի ուզում: Ու ես դա պահանջում եմ թե աթեիստներից, թե տերտերներից, թե դռնեդուռ ընկած Եհովայի վկաներից, թե յոգայի դասի ժամանակ բուդիզմի քարոզ անողներից: Իսկ ակումբում ի՞նչ ա կատարվում: Մի թեման կա հերիք չի, մյուսն ա զոռով բացվում ավելի պրովոկացիոն վերնագրով: Իմա՞ստը, դուք մի թեմա ունեք, գնացեք, ինչքան ուզում եք, ղժժացեք, մենք չենք մտնում էդ թեմաները:
շատ եմ խնդրում Բյուր Աստվածաշունչը ըմեկնաբանես, որտև վաղը հենց էդ նույն մեկնաբանությունը պտի փոխվի… ոնց որ դարեր շարունակ ա փոխվել, ոնց որ քրիստոնեության մյուս ճյուղերն են անում… քո մեկնաբանությունն էլ նույնն ա որովհետև չկա օբյեկտիվ մեկնաբանություն… ինչի՞ ա քոնը ճիշտ բայց ՀԱԵ-ինը սխալ… կարա՞ս հիմնավորես…Մեֆ, էլի ես սխալվում: Նույն Աստվածաշնչում մի հատ կույրի բերում են Հիսուսի մոտ, ասում են` ի՞նքն ա մեղք գործել, թե՞ ծնողները, որ սա կույր ա ստացվել, Հիսուսն էլ ասում ա` ոչ էն, ոչ էն: Էդ անտեր հրեաներն են էն գլխեն տենց կարծել կամ կարող ա տենց ա էղել հինկտակարանային շրջանում, չեմ խորացել: Ամեն դեպքում, քրիստոնեության մեջ տենց չի: Ավելին ասեմ` էդ մեղք կոչեցյալները որ դնես ու վերլուծես, սաղ ըստ էության գործողություններ են, որոնք կարան հետևանք ունենան: Նայի, վերցնենք սպանությունը: Մեկին սպանեցիր, հայտնվեցիր բանտում: Հիմա աթեիստը կասի` սպանության հետևանքով ա բանտում, հավատացյալն էլ կասի` մեղքի հետևանքով: Նույն բանը չեղա՞վ, նույն սպանությունը չի՞
…եթե նույն բանն ա ուրեմն ինչի՞ ես մի հատ ավելորդ գիրք բերում ու յուրովի մեկնաբանում որ մետեցնես աթեստի ու կրոնականի ընկալումները… դու քրքով ես տենց ընկալում, ես առանց գրքի…
Thank you, you just proved my point that you are in fact moving towards Atheism...Չէ Մեֆ, չեմ ասի, որովհետև դա ձեր գործը չի:
Արտ, չեմ ուզում գրեմ, ինձ ուղղված գրառում ես անում
Արտ ջան, ոչ: Նայի, եթե ենթադրենք կա «Մեր չսիրած գրքերը» թեմա, ու մեկը կամ հարյուր հոգի էդ թեմայում գրում են «Աստվածաշունչը» որպես չսիրած գիրք, նորմալ ա: Բայց բացել թեմա հենց Աստվածաշունչը քլնգելու ու ծաղրելու համար (ձևացնելով թե ընդհանուր թեմա ա) արդեն նորմալ չի: Ունենալ Աստվածաշնչի մասին թեմա, էնտեղ գրել թե՛ դրականը, թե՛ բացասկանը, էլի նորմալ ա:
Ունենալ թեմա «Աստվածաշնչի տարօրինակ ու դաժան դրվագներ», էլի նորմալ ա, եթե էնտեղ ընդամենը ներկայացնում ես ու փորձում հիմնավորել դրվագների դաժանությունն ու տարօրինակությունը:
Բայց եթե էդ թեման բացոմւ ես ծաղրելու համար, հաշվի չառնելով հավատացյալների ընկալումը, նորմալ չի:
Այսինքն չափը ընդամենը զուսպ լինելու ու չղժալու մեջ ա:
Իսկ ընդհանրապես ցանկացած թեմայով ծաղրն ա սխալ: Ու եթե ուրիշ տեղեր անում ենք, վատ ենք անում, դա արդարացում չի ստեղ էլ անելու համար, մանավանդ որ հավելում ես, որ կրոնական հարցերը իրականում ավելի խոցելի են շատերի համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (08.11.2013), keyboard (08.11.2013), Sagittarius (08.11.2013), Ուլուանա (08.11.2013)
Միգուցե դու՞ ես որ չես հասկանում… արվեստի գործը դա մարդու էմոցիոնալ ու ինտելեկտուալ ներուժի մանիֆեստացիան ա ու դրան ձեռ առնել նշանակում ա ծաղրել նրա զգացմունքները…
մարդու կրոնական հավատքն էլ նույնը… կրոնը մարմնավորում ա էդ մարդու ինտելլեկտուալ ու էմոցիանալ ներուժը…
դուրս ա գալիս Թափուլը որ ստեղ չի կարանք վրեն ղժժա՞նք…
դրանք բոլորն էլ մարդու մեջ են մարմնավորվում, մարդու զգացմունքների հարց են, մեկը կրոնական, մեկը քաղաքական, մեկը գեղարվեստական ոլորտներում…
դե մի հատ հիմա ինձ էդ կոնցեպտուալ տարբերությունը ցույց տուր որ հասկանանք… ոնց որ տեսնում եմ դա շատ պարզ ա, բայց չեմ հասկանում…
սխալ համեմատություն ա… տականք երգերում մի ամբողջ երգի ոլորտ, որը հասարակության խավ ա ներկայացնում, բացեիբաց ծաղրվում (շատ եմ սիրում էդ թեման), նույնն էլ աստվածաշնչի թեման ա դրանով հասարակության մի ամբողջ խավ կարա վիրավորվի…
Թաթուլի օրինակ բերեցի որ դեմք կպցնեմ երևույթին, նույնը կարելի ա աստվածաշնչի համար անել ու տալ ասենք մի հավատացյալի անուն…
թաթուլի դեպքում երգը ինքն ա գրել, ինքն ա երգում… հավատացյալի դեպքում ավետարանը ինքը չի գրել ուղղակի հավատում ա…
Չես կարող, որովհետև Թաթուլի երգի տակ կարող ա միլիոն հոգի տժան, բայց իրանով ապրում են քչերը: Իսկ հավատացյալների մի խմբի համար կրոնը իրա անձի մի մասն ա դառնում:
Արվեստը շատերիս համար ա մեծ բան նշանակում: Ես ինքս ունեմ ստեղծագործությունների ու ստեղծագործողների (երգարվեստում, գրականությունում, նկարչությունում, կինոյում) ցանկ, որոնք իմ համար շատ մեծ արժեք են: Բայց ես չեմ վիրավորվի դրանցից որևէ մեկի մասին հնչած վատ կարծիքից կամ ծաղրից: Այո, լինում են դեպքեր, երբ կարծիքին բացարձակ չհամաձայնվելով ներվայնանում եմ: Բայց ոչ ավելին:
Իսկ երբ կար ժամանակ, որ ես թունդ հավատացյալ էի, իմ համար հարված էր կրոնիս կպնող ծաղրը: Ես դրանից դուրս եմ եկել, շատ շուտ: Բայց ես չեմ կարող հաշվի չառնել, որ շատերը դրա մեջ են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (08.11.2013)
Ժող համը հանում եք արդեն մի այլ ձևի:
Հասկացանք, հա, աթեիստներս կրոնի գաղափարից ցխկվում ենք, ամեն հնարավոր առիթ եղած ժամանակ ղժժում ենք, քայլում ենք կրոնի վրով, որ սաղին ցույց տանք, որ ցխկվում ենք:
Բայց էս քննարկումը քանի երկարում ա, ինքը սկսում ա Ակումբի հավատացող մարդկանց վրով քայլել: Մարդկանց, որ ձեզ ոչ կապել են ստոլբից, ստիպել աղոթք կարդալ, ոչ էլ իրանց հավատը փաթաթել են ձեզ վզով: Գոնե տենց բացահայտ կայֆ մի ստացեք մարդկանց վիրավերերուց:
Հիշացնեմ, ձեր ակումբի ընկերներն են, խալխ չի, թշնամի չի: Հիմա ձեր ասած ցանկացած հակակրոն խոսքը իրանց դեմ ա, ոչ թե կրոնի, էդ իրավիճակն ա արդեն:
Շատ եք տարվել, շունչ քաշեք մի հատ:
keyboard (08.11.2013)
Չես կարա տենց պնդում անես ու գտնես որ դրա վրա խնդալը օքեյ ա… որտև, եթե ոչ թաթուլը, ապա Արմենչիկներն ու Թաթաները ընենց համերգային դահլիճներ են լցնում որ աչքերդ բաց կմանա… իրանց եկրպագությունը նրանով ա արտահայտվում որ նրանք փող են տալիս որ լսեն էդ մարդու երգը, CD-ն են առնում… ու դա թիվ ա կազմում որ դրանք ունեցվածք են կուտակում… լավ էլ ապրում են դրանով ու շատ են, քո իմացածից շատ… հաստատ…
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (08.11.2013)
Եթե քեզ համար կարևոր են դիմացինիդ զգացմունքները և եթե դու խնդիր ես տեսնում իր մեջ, (որ ինքը չի կարող ընդունել քո կարծիքը, որ ինքը կվիրավորվի քո կարծիքից) ցանկալի է, որ այդ մարդուն հանգիստ բացատրես, որ դու, Պողոսն ու Պետրոսն, իրավունք ունեք, հայտնել ցանկացած կարծիք: Որ նմանատիպ մտածելակերպը՝ կօգնի իրեն, շատ վիրավորված չզգալ: Որ խոսքի ազատությունը կարևոր է քեզ համար, իր համար, մյուսների և ի վերջո պետության համար: Իսկ եթե դու մտածես, որ իմաստ չկա կարծիք հայտնես ու լռես, մյուսները մտածեն իմաստ չկա կարծիք հայտնեն ու լռեն, մենք հետ կգնանք 18-րդ դար: Մարդկությունը կգնա էնտեղ, որտեղից, որ եկել է: Մինչդեռ, ես կարծում եմ, որ կապ չունի աթեիստ ես թե՞ հավատացյալ, մարդ պետք է ձգտի խոսքի ազատության և պետք է պահպանի այդ բալանսը: Պետությունը կարող է խաղաղ և ազատ կառավարվել, եթե բոլորը մտածեն, որ ես դու և մյուսներն ունենք ազատ խոսքի իրավունք:
Դու պատկերացնու՞մ ես, ի՞նչ կլինի մարդկանց վիճակը, եթե բոլորը քեզ պես մտածեն և համարեն, որ կարծիք հայտնելը հավասարազոր է մտային անբարոյության և կարծիք չհայտնեն: Մարդը մտածող էակ է, կարծիք հայտնելը և կարծիք լսելն օգնում են մարդուն, որպեսզի մարդն ավելի զարգանա, փորձի ավելի երջանիկ ապրի, ավելի իմաստուն դառնա:
Դա նշանակում է, որ նրանք քեզ արգելում են շարունակել խոսել: Այստեղ հարց է առաջանում, թե՞ այդ բերված փաստերը որքանո՞վ են ճիշտ: Եվ արդյո՞ք կա բացարձակ ճշմարտություն:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ