Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի չեք հասկացել, դուք ստեղ ջուր եք ծեծում:
Երբ որ կհասկանաք, կարող ենք իրար հետ քննարկել սահմանը, թե ինչն ա թույլատրելի, ինչը չէ, իսկ մինչ այդ թեման անիմաստ ա դառնում:
Որ բացատրես, ոնց կարելի ա դա հասկանալ, ահագին օգնած կլնես։ Ես չեմ կարա հասկանամ ասենք BDSM-ն, գրքի ֆետիշացումը, տերտերին մենակ տերտեր կոչվելու համար հարգելը ...
Ո՞նց կարելի ա սա հասկանալ. կամ պտի ընդունեմ, կամ չէ։ Ու չընդունելն իմ իրավունքն ա։

Ես որ վիրավորանքի սահմանները պարզ տեսնում եմ. պետք չի անցնել անձնական վիրավորանքների, ընդ որում անձանց մեջ չեն կարա մտնեն մտացածին էակները (Հիսուս, Սպայդերմեն, Ջոկեր), գրքերը (նույնիսկ եթե դրա անունը «սուպեր-պուպեր անթերի, անսխալական ու անքննելի գիրք» ա), շինությունները և այլն։
Էսքանով հանդերձ ես ինձ իրավունք եմ վերապահում փսլինք անվանել ասողիկի, թամազյանի նմաններին, որտև սա արդեն վիրավորանք չի, սա մեղմ պատասխան ա։