Հարգում են
Ծաղրում են
Շինարար, բացասական վարկանիշ տալու փոխարեն բացատրիր՝ ինչն եմ ծաղրում, ինչպես եմ ծաղրում, ու ինչու՞ ա իմ արածը սխալ:
Նետավոր ջան, խի՞ փոխարեն:
Եթե իհարկե դու չես հասկանում, փորձեմ պարզաբանել: Հարցդ ուղղում ես հավատացյալններին, ու իրենց «ապրելակերպը» համեմատում spider-man-ի հետ: Եթե դա ծաղրել չի, ապա ի՞նչ ա:
Հ.Գ. Խնդրում եմ, եթե սկսելու ես ինձ ապացուցել, որ spider-man-ն էլ քո ապրելակերպն ա, միանգամից ասա, չմասնակցեմ էս զրույցին:
Sagittarius (08.11.2013), Նաիրուհի (08.11.2013)
Հիմա ինչ ես առաջարկում, քանդե՞նք Պարթենոնը,քանի որ շատ հակամարդկային նպատակներով ա կառուցվել: Հիմա, եկեղեցին խելոք ա եղել, ու արվեստներն օգտագործել ա իրա նեղ շահադիտական նպատակներով: Թաղեմ ես դրանց բոյը, ու լրիվ քո հետ համաձայն եմ: Բայց կարա՞նք ընդունենք, որ դրանք լուրջ արվեստի գործեր են, ու եկեղեցին ու կրոնը, կամա թե ակամա, բարի կամ չար նպատակներով (որը հարյուր տոկոսով վստահ ոչ ես կարամ ասեմ, ոչ էլ դու) խթանել ա արվեստների զարգացումը: Այսինքն, ամեն դեպքում ինչ-որ լուրջ ներդրում մարդկային քաղաքակրթության զարգացման գործում ունեցել ա:
Սենց մի հատ նկատառում էլ. Օրինակ Վատիկանի ու Կապիտոլիումի թանգարանները, որոնք աշխարհի ամենահարուստ թանգարաններից են, բացել են ու հովանավորել են պապերը: Ու ընդեղ մենակ կրոնական հավաքածուներ չեն, լիքը աշխարհիկ հավաքածուներ կան, ու հեթանոսականն ավելի շատ ա քան քրիստոնեականը: Բայց որ պապերը չլինեին, էտ ամեն ինչը մարդկության համար վաղուց կորած կլիներ:
Հիմա կասես, բայց մինչև էտ հավաքածուն քրիստոնյաները ինչ կար չկար կրակի մատնեցին ու իրանց եկեղեցիները կառուցեն: Լրիվ հետդ համաձայն եմ: Բայց, ցավոք սրտի, մարդ արարածի ամեն ստեղծած նոր բանը միշտ էլ եղել ա հինը ոտից գլուխ ավերելուց հետո ու հնի ավերակների վրա: Հեթանոս հռոմեցաիներն էլ Երուսաղեմի տաճարը հողին նենց հավասարեցրին, որ հրեաները մինչը հիմա պատերի տակ լացում են:
Նաիրուհի (08.11.2013)
Ձեր խիղճը չմեռնի, անհավատնե՛ր .... մի օրվա մեջ 15 էջ գրել եք: Հիմա ո՞վ ա էսքան կարդալու, որ գլուխ հանի, թե ով ում կողմից ա:
Նաիրուհի (08.11.2013)
Դե տեսնում ես, որ վիրավորանքների մեծ մասը իրականում իրար չհասկանալուց ա:
Էտ դրածս նկարը նշանակում ա, որ Աստվածաշնչում մարդու կողմից գրվածները, որպես Աստծու գոյության ու Հիսուսի Աստծու որդի լինելու ապացույց էնքան արժանահավատություն ունեն ինձ մոտ, որքան Սպայդերմեն կոմիքսը (հեքիաթը):
Ուշադրություն, ես նույնիսկ աթեիստ չեմ (շատ հանգիստ կարող էի նաև աթեիստ լինել, էս ուղղակի փաստ եմ արձանագրում՝ ագնոստիկ եմ), ես չեմ ժխտում Աստծու գոյությունը, ես պարզապես չեմ հավատում մադրկանց մեկնաբանություններին, դրանք համարում եմ ոչ թե ապացույց, այլ հեքիաթ: Իսկ տաս պատվիրաններից ու իմ անձնական բարոյական նորմերից մեկը ասում ա՝ ասա ճշմարտությունը... դե ես էլ ասում եմ, որ չէմ հավատում:
Հիմա եթե հավատացյալը ասի ես դրանց հավատում եմ (քանի որ կրոնը ըստ էության հենց հավատք ա), այլ ոչ թե պնդի որ դրանք ապացույց են, ես շատ-շատ ասեմ՝ «Մի՛ հավատա», ինքն էլ արդարացիորեն կարա հակադարձի՝ «Դու ո՞վ ես, որ ինձ ասես ինչին հավատամ, ինչին ոչ»: Բայց նույն ձև էլ ինքը չի կարող ինձ ստիպել, որ իմ կասկածները չբարձրաձայնեմ:
հ.գ. սպայդերմենը ապրելակե՞րպ![]()
Jarre (08.11.2013)
Ճիշտ ես, բայց մարդկանց համար դա Աստվածաշունչ ա, մարդիկ դա սրբություն են ընդունում, իսկ դու բռնում սպայդերի հետ ես համեմատում, բա վիրավորանք չի՞:Դե տեսնում ես, որ վիրավորանքների մեծ մասը իրականում իրար չհասկանալուց ա:
Էտ դրածս նկարը նշանակում ա, որ Աստվածաշնչում մարդու կողմից գրվածները, որպես Աստծու գոյության ու Հիսուսի Աստծու որդի լինելու ապացույց էնքան արժանահավատություն ունեն ինձ մոտ, որքան Սպայդերմեն կոմիքսը (հեքիաթը):
Հա մի հավատա, Նետավոր ջան, քեզ ո՞վ ա խնդրում, միակ բանը, որ խնդրում ենք, հարգալից լինելն ա, և վերջ:Ուշադրություն, ես նույնիսկ աթեիստ չեմ (շատ հանգիստ կարող էի նաև աթեիստ լինել, էս ուղղակի փաստ եմ արձանագրում՝ ագնոստիկ եմ), ես չեմ ժխտում Աստծու գոյությունը, ես պարզապես չեմ հավատում մադրկանց մեկնաբանություններին, դրանք համարում եմ ոչ թե ապացույց, այլ հեքիաթ: Իսկ տաս պատվիրաններից ու իմ անձնական բարոյական նորմերից մեկը ասում ա՝ ասա ճշմարտությունը... դե ես էլ ասում եմ, որ չէմ հավատում:
Կասկածները բացահայտելը ու սպայդերիկի հետ համեմատելը նույնը չի: Եթե գրես, որ դրանք անտրամաբանական են, դա վիրավորանք չի:Հիմա եթե հավատացյալը ասի ես դրանց հավատում եմ (քանի որ կրոնը ըստ էության հենց հավատք ա), այլ ոչ թե պնդի որ դրանք ապացույց են, ես շատ-շատ ասեմ՝ «Մի՛ հավատա», ինքն էլ արդարացիորեն կարա հակադարձի՝ «Դու ո՞վ ես, որ ինձ ասես ինչին հավատամ, ինչին ոչ»: Բայց նույն ձև էլ ինքը չի կարող ինձ ստիպել, որ իմ կասկածները չբարձրաձայնեմ:
Հա, փաստորեն, դու էն հավատացյալներին էիր ասում, ովքեր պնդում են, որ աստվածաշունչը ապացույց ա: Բա խի էտ գրառումից ես չհասկացա, որ էդ հավատացյալներին էիր ասում: Կամ խի գրառմանդ մեջ դա չի երևում, էդ երկու տարբեր հավատացյալներ համար էլ էդ գիրքը մեծ արժեք ունի, մեկի համար ապացույց ա, մեկի համար հավատքի առարկա, երկու «տեսակ»-ին էլ վիրավորում էս, կապ չունի ինչքանով ա դա արդարացված: Ծաղրանքը արդարանք չունի:
Հա, ու որ ասում եմ սրբություն, չեմ ասում. « ապէ Էդիգ իմ սրբություննա, սրբությանս կպնողից արուն կբերեմ» կոնտեքստում, այլ որ սրբությունը ինքը ինչ-որ վեհ արժեքային միավոր ա: Որ հավատացյալ մարդիկ դրանով բնութագրում են անթերիությունը, գերբնականը, լավը, բարին...:
Հ.Գ.
հա, ընդունում եմ, գրավիչ իդեա ա...հ.գ. սպայդերմենը ապրելակե՞րպ![]()
![]()
որ քցում-բռնում եմ սկի ագնոստիկ էլ չեմ: Այ մարդ, ինչ պարտադիր ա ինչ-որ բան լինել, չեմ կարա՞ ուղղակի մարդ լինեմ![]()
Արամ ջան, եթե մի բանի շատ մարդ ա հավատաում ու ահավոր ուժեղ ա հավատում, չի նշանակում որ ես չեմ կարող ասել, որ դա ոչ միայն անտրամաբանական, այլև հեքիաթ եմ համարում:
500 տարի առաջ կար մարդ, որ ասում էր երկիրը պտտվում ա Արևի շուրջ, եկեղեցին էլ ասում էր «ոնց, Աստվածաշնչում հակառակն ա գրված, փաստորեն ուզում էս ասել մեր սրբությունը սուտ ա ասում, դա վիրավորանք ա», ուզում էին վառեին խեղճ մարդուն: Մի քանի տասնյակ տարի անց մեկ ուրիշին վառեցին, նրա համար, որ էլի ասում էր, թե Աստվածաշունչը սուտ ա ասում, ու Արևը ընդամենը հերթական աստղ ա:
հ.գ. ապացույցի մասին նշված ա նկարում, Աստվածաշունչը ներկացայնելով որպես Աստծու գոյության proof (ապացույց)
Jarre (08.11.2013)
Աչքիս էս թեմայում մարդիկ փորձում են գտնել եղանակներ մեկ ուրիշ ՝ հավատացյալ մարդու կրոնական զգացմունքները վիրավորելու համար, մինչդեռ պետք էր երևի գնտել ինչ-որ սահմաններ, որով հնարավոր կլիներ՝ չկիսելով հավատացյալի համոզմունքները ՝ չվիրավորել իրեն ու ունենալ առողջ քննարկում:
Իսկ, ի՞նչն էր քեզ խանգառում, ուղղակի գրես, որ աստվածաշունչը հեքիաթ ա: Դա ծաղր չէր դիտարկվի: Բայց կոնկրետ քո գրառումը, ծաղրական ա, թե համեմատությունով, թե վերջին ծաղրու՞մ եմ արտահայտությունով:
Խնդրեմ, ինձ բացատրի, բացատրի ինչու չես գրել, որ Աստվածաշունչը հեքիաթ ա, այլ «նկար» (ավելի ճիշտ կլինի ասել ծաղրանկար) ես տեղադրել, հետո էլ հարցրել, ծաղրու՞մ եմ:
Բացատրի և ես կընդունեմ, որ գրածդ սխալ եմ ընկալել, մի բան էլ ավել` ներեղություն կխնդրեմ քեզ անհիմն մեղադրելու մեջ:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.11.2013, 00:34:
Jarre (08.11.2013), Sagittarius (08.11.2013), Գալաթեա (08.11.2013)
Ես քեզ ո՞նց բացատրեմ, եթե ինքս հեքիաթ անվանելու ու սպայդերմենի հետ համեմատելու միջև սկզբունքային տարբերություն չեմ տեսնում: Չէ, դու ինձ բացատրի, ոնց ա մեկը «ծաղրական», մյուսը՝ չէ. ո՞նց ա մեկը ընդունելի, մյուսը՝ անընդունելի:
«Բացատրի և ես կընդունեմ, որ գրածդ սխալ եմ ընկալել, մի բան էլ ավել` ներեղություն կխնդրեմ քեզ անհիմն մեղադրելու մեջ» - նույնը խոստանում եմ ես
Սգո, ես չեմ հավատում, որ էս թվին դեռ մարդ կա, դաժե շատ ուժեղ հավատացյալ, փիս հավատացյալ, որ իրոք հավատում ա, որ Աստված մի օր բարլուսով արթանացավ ու վեց օրում սաղ ստեղծեց: Հիմիկվա հավատացյալն ուրիշ հավատացյալ ա: Հիմա դաժե Հռոմի պապն ա իրա կոնդակով հայտարարում, որ ինտերնետ լավ պյանի ա, երկիրը կլորի, աստեղեր շատ ին ու հեռու ին, ու սենց պյանիր: Ասածս ինչ ա, Աստվածաշնչյան պարզունակ դոգմատները մարդու աչքը կոխելով մոլի հավատացյալին գիտնական չես սարքի: Խելքը գլխին ու նույնիսկ շատ մոլի հավատացյալն էլ քեզ էսօր կասի, որ աշխարհարարումը փոխաբերական իմաստով ա ներկայացված Աստվածաշնչում, ու ոչ մի քիչ թե շատ նորմալ մարդ դա բառացի չի հասկանում:
Շինարար (08.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ