Հարգում են
Ծաղրում են
Սպասենք, հաջորդ կրոնական ժայթքմանը:
Արամ (07.11.2013)
Լավ հարց ա։ Ես քանի որ մարդկանց մեծամասնության համար չափից դուրս խիստ մոտեցում ունեմ ծաղրանքի նկատմամբ, երբեմն փորձում եմ ավելի «հանդուրժող» լինել ու որոշ բաներ, որ ինձ համար էնքան էլ նորմալ չեն, բայց ուրիշների համար նորմալ են, թույլատրել։ Քանի որ էդ թեմայից մինչև հիմա ոչ ոք չէր բողոքել, ոչ ոք չէր վիրավորվել, թեման գոյատևում էր։ Եթե բողոքող կա, կարող ենք քննարկման դնել, գուցե փակենք։ Ուղղակի էդպես որ շատ խորանանք, գուցե ընդհանրապես «Զվարճալի» բաժինը փակելու հարց առաջանա։ Ասենք, ՈՒՀԱ–ն, ընդհանրապես պարոդիաները և ուրիշներին ծաղրելու վրա հիմնված բոլոր տեսակի հումորները (իսկ դրանք համարյա բոլորն էլ ինչ–որ մեկին ծաղրելու վրա են հիմնված, եթե նկատել եք) պիտի արգելվեն։ Ու գուցե իսկապես ճիշտ կլինի դա, էս հարցն ինձ միշտ էլ հետաքրքրել ա։ Հումորը շատ հաճախ ա ինչ–որ մարդկանց համար վիրավորական լինում։ Ես բոլորի համար ընդունելի լուծում չեմ տեսնում էդ հարցում։ Եթե ինչ–որ մեկը տեսնում ա, ուրախ կլինեմ լսել ու քննարկել։
Օրինակ, Ակումբում ունեինք «Բլթագիրք» թեմա, որը շատերի խինդ–ուրախությունն էր։ Բայց քանի որ հիմնված էր ակումբցիների գրառումները ծաղրելու վրա, ես փակեցի՝ չնայած բազմաթիվ դժգոհություններին։ Ընդհանուր առմամբ Ակումբում կարծես թե ընդունված է վիրավորական համարել էն ամենը, ինչ անմիջականորեն առնչվում է ակումբցիներին, մնացած դեպքերում համարվում ա պարզապես հումոր։ Ինձ թվում ա՝ հակառակ դեպքում հումոր երևույթն ընդհանրապես պիտի արգելվեր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արամ (07.11.2013)
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք. այս
իրավունքը ներառնում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր
դավանանքին կամ համոզմունքներին հետևելու ազատություն, միայնակ կամ ուրիշների հետ
համատեղ, հրապարակայնորեն կամ գաղտնի՝ քարոզի, ժամերգության, կրոնական ու
ծիսական արարողությունների ձևով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ