Sagittarius-ի խոսքերից
իմ կարծիքով երկու կողմն էլ արդեն վախուց ա անցել սահմանը՝
ա. օրինակ Ռայի բացած թեման, հա բան չունեմ ասելու, շատ բաներ ինձ համար էլ են ծիծաղելի, զավեշտալի, բայց էտ նույնն ա ոնց որ Աֆրիկյան ցեղերի մասին թեմա բացես նման նախաբանով «Եկեք ստեղ տեղադրենք այս ցեղերի ծիծաղելի, զվարճալի սովորույթները ու քննարկենք, թե ինչքան խնդալու է իրենց հավատքը»... ԻՀԿ, ամեն մարդ ազատ ա դա ծիծաղելի համարել ու դրա մասին բարձրաձայն արտահայտվել, բայց հատուկ էտ նպատակով ու էտ շեշտադրումով թեմա բացելը պրովոկացիա ա:
բ. իսկ մյուս կողմը էն գլխից ա համը հանել, արդեն մի քանի հազար տարի, ու Հայաստանի նման երկրներում դա շարունակվում ա նույն ագրեսիայով ու ջանասիրությամբ՝ կրոնը ընդունելով որպես բարոյական արժեքների հիմք ու անխնա քարկոծելով դրանից շեղվողներին: Ակումբում էլ դա կա, «սուրբ» նորմերի/ արժեքների / և այլնի ցանկացած քննադատություն դիտվում ա որպես վիրավորանք:
Ես տեսնում եմ աթեիստների ծայրահեղականությունը, բայց տեսնում եմ նաև Հայաստանում էլ ավելի ակտիվ ու աճող կրոնական ծայրահեղականությունը: Դե հիմա ինձ պատասխանի Շինարար ջան, խի՞ պետք է ես ազնվություն ցուցաբերեմ ու երկուսն էլ քննադատեմ, բայց օրուգիշեր բարոյականության մասին խոսող «հավատացյալը» ազնվություն չունենա իրա կրոնում առկա ծայրհեղականության մասին ուղիղ խոսելու:
Էջանիշներ