Մեֆ, նախ ես դեպի աթեիզմ չեմ շարժվում, որպես քրիստոնյա ես միշտ էլ սենց եմ էղել, մենակ էն տարբերությամբ, որ սկզբնական շրջանում բանավեճերի մեջ մտնում էի (այդ թվում` այլ կրոնների հետևորդների հետ), իսկ հետո զահլաս գնաց, ու համոզվեցի, որ սխալ ա: Երկրորդ, գիտությունն ավետարանից գերակա չեմ ընդունում, դրանք տարբեր բաներ են, իրարից անկախ, իրանց տեղն ունեցող: Էդ նույնն ա, որ դնես ու գեղարվեստական գիրքը գիտությունից ավելին կամ պակաս համարես:
Մեֆ, աթեիստներն էլ են լիքը տեսակներով: Կան մարդիկ, որ ուղղակի աթեիստ են և իրենց համար ապրում են: Կան աթեիստներ, որոնք նախկին հավատացյալներ են ու լիքը ինֆո ունեն: Կան նաև աթեիստներ, որ իրանց կյանքի նպատակն անընդհատ կրոնից խոսելը ու դրա վրա ղժժալն ա, որի ֆեյսբուքյան էջը լցված ա կրոնը ծաղրող նույնքան նյութով, որքան ֆանատիկ հավատացյալի էջը` խաչերով ու Աստվածաշնչից մեջբերումներով: Ու որ խորանաս, էս բոլորի մեջ էլ տարբեր տեսակներ կգտնես:մեր բանավեճը երբեք ծաղրի չի հասնի քո մոտեցման դեպքում որովհետև դու փաստն ընդունում ես… գիտությունը քո համար հիմք ա ու առաջնային ա բանավեճում ու կարծիք կազմելու մեջ… ես արդեն չեմ հասկանում թե դու ինչ տեսակի հավատացյալ/քրիստոնյա ես… դուք՝ հավատացյալներդ չափից ավելի շատ տեսակներ ունեք ու բոլորդ էլ իրար հակասող, բայց միասնական եք միայն աթեիզմի դեմ ելնելուց… Աթեիստները շատ տեսակներ չունեն… աթեիզմը կրոնի պատճառով ա որ գոյություն ունի…
Դեմ չեմ, ժամանակին այլ կրոնների հետևորդներ ահագին վիրավորել են իմ կրոնական զգացմունքները: Ոչ միայն այլ կրոնների, հենց ՀԱԵ-ի հետևորդներն էլ: Ժամանակի ընթացքում ուղղակի սովորեցի խուսափել էդ ամեն ինչից. ի վերջո, այն, ինչին ես հավատում եմ, եկեղեցի հաճախում եմ, թե չէ, անձնական գործն ա, ոչ ոք իրավունք չունի քիթ խոթելու:էնպես որ երբ խոսքը գնում ա կրոնական զգացմունքների վիրավորելուն միայն աթեիստներին հիշելը ՇԱՏ անարդար ա… կրոններն ու դրա ուղղությունները իրար ոչ միայն զգացմունքներն են վիրավորում, այլև հասցնում մարմնական վնասվածքներ ու սպանությունների…
Մեֆ, ես զիջում չեմ պահանջում, ես ընդամենը պահանջում եմ դիմացինի հետ չմտնել կոնկրետ թեմայով քննարկման մեջ, երբ էդ անձը չի ուզում: Ու ես դա պահանջում եմ թե աթեիստներից, թե տերտերներից, թե դռնեդուռ ընկած Եհովայի վկաներից, թե յոգայի դասի ժամանակ բուդիզմի քարոզ անողներից: Իսկ ակումբում ի՞նչ ա կատարվում: Մի թեման կա հերիք չի, մյուսն ա զոռով բացվում ավելի պրովոկացիոն վերնագրով: Իմա՞ստը, դուք մի թեմա ունեք, գնացեք, ինչքան ուզում եք, ղժժացեք, մենք չենք մտնում էդ թեմաները:Բյուր ջան ավելի շուտ կրոնականներն են մեզ նկարագրում իբր մենք մեզ բարձր ենք դասում, մենք մեզ կենդանական աշխարհի մաս ենք համարում ու կապիկներին էլ մեր ոչ շատ հեռավոր նախնիները… unlike կրոնականները ովքեր իրենց աստծո ընտրյալն են համարում և վեր դասում իրենց կենդանական աշխարհից… և ի վերջո, Բյուր ջան աթեիստներից եք պահանջում "ըմբռնումով մոտենալ" ու չվիրավորել կրոնականների զգացմունքները, դրանով զիջում պահանջելով աթեիստներից… զիջում ա ուժեղը…
Մեֆ, էլի ես սխալվում: Նույն Աստվածաշնչում մի հատ կույրի բերում են Հիսուսի մոտ, ասում են` ի՞նքն ա մեղք գործել, թե՞ ծնողները, որ սա կույր ա ստացվել, Հիսուսն էլ ասում ա` ոչ էն, ոչ էն: Էդ անտեր հրեաներն են էն գլխեն տենց կարծել կամ կարող ա տենց ա էղել հինկտակարանային շրջանում, չեմ խորացել: Ամեն դեպքում, քրիստոնեության մեջ տենց չի: Ավելին ասեմ` էդ մեղք կոչեցյալները որ դնես ու վերլուծես, սաղ ըստ էության գործողություններ են, որոնք կարան հետևանք ունենան: Նայի, վերցնենք սպանությունը: Մեկին սպանեցիր, հայտնվեցիր բանտում: Հիմա աթեիստը կասի` սպանության հետևանքով ա բանտում, հավատացյալն էլ կասի` մեղքի հետևանքով: Նույն բանը չեղա՞վ, նույն սպանությունը չի՞Բյուր, կրոնականն ու աթեիստը տարբեր կերպ են ընկալում հարցի պատասխանները… կրոնականի համար հարցի պատասխանը կապվում ա գործած մեղքերի հետ, իսկ աթեիստի համար հարցի պատասխանը պատճառահետևանքային ա… սրա մեջ շատ չեմ խորանա, բարդ թեմա ա ես էլ էդքան կոմպոտենտ չեմ… բայց բախումները լինում են նաև էս հողի վրա…
Չէ Մեֆ, չեմ ասի, որովհետև դա ձեր գործը չի:Բյուր կարա՞ս ասես թե դու ի՞նչ տեսակի քրիստոնյա ես ու ոնց ես հավատում աստծուն… հետաքրքիր ա ուղակի…
Էջանիշներ