Գալաթեա-ի խոսքերից
Բյուր ջան, ո՞նց չի հակասում: Ո՞ւր ա էնտեղ էվոլյուցիոն տեսություն: Էվոլյուցիան վեց օր չի տևում, ջան:
Հավատացյալ լինելն ու էվոլյուցիային հավատալը նույնն ա, ինչ բոլորին հայտարարել, որ բուսակեր ես ու սաղից թաքուն մսով բորշ խեղդել գիշերները:
Եթե դու ընդունում ես էվոլյուցիան, ուրեմն վերևինի գոյությունը պետք ա բացառես: Իրանք համատեղելի չեն: Հակառակ դեպքում պետք ա աստվածաշնչում ինձ ցույց տաս էն հատվածը, թե ոնց ա ամեոբան դինոզավր դառնում:
Գալ ջան, դու գիտե՞ս, որ հին եբրայերեն տեքստերում մենակ բաղաձայններ են, ձայնավորներ չկան: Այսինքն, բաղաձայնները գրվել են, իսկ կարդալիս ձայնավորները վերականգնել են: Էն բառը, որը բոլոր լեզուներում թարգմանում են որպես օր, էնպիսի բաղաձայնների կույտ ա, որի իմաստը փոխվել ա կախված նրանից, թե ինչ ձայնավոր կավելացնես: Ու բոլոր տարբերակներն էլ եղել են ժամանակի միավորներ` տարի, դար, հազարամյակ կարծեմ: Այսինքն, նախ վստահ չենք, որ էնտեղ վեց օր ա, ոչ թե ուրիշ ժամանակային միավոր, երկրորդ էդ միավորն ավելի շուտ սիմվոլիկ նշանակություն կարա ունենա: Ի վերջո, արարումն ահավոր նման ա էվոլյուցիային: Եթե օր առ օր անցնես վրայով, կտեսնես, որ ամեն մի օրը էվոլյուցիայի մի փուլ ա` սկսած մեծ պայթյունից, վերջացրած մարդու առաջացումով: Բացի դրանից, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում` դինոզավրեր չկան, չի ասվում` ինչ ստեղ գրած չի, ուրեմն չկա: Ոչ մի քրիստոնյա չի էլ ժխտում դինոզավրերի գոյությունը (ու հիմարություն կլինի ժխտելը, էդ կմախքներն ու՞մն են ի վերջո), բայց կան քրիստոնյաներ, որ ժխտում են էվոլյուցիան: Կան նաև էնպիսի քրիստոնյաներ, որ էս բոլոր մանրամասնությունները գիտեն, բայց էլի ժխտում են էվոլյուցիան: Ինչևէ, դա իրանց գործն ա, իրանց իրավունքն ա, ոչ ոք իրավունք չունի որևէ բան պարտադրելու:
Ես չեմ կարծում, որ շատ հավատացողներ իրենց էս նույն հարցերը տան, Բյուր ջան: Քո մեջ պարզապես գիտական մարդն ու հավատացողն ա պայքարում:
Իմ հասկանալով եթե հավատում ես, տենց հարցեր չպետք ա տաս: Հարցն արդեն կասկած ա: Կասկածն էլ ճանապարհ ա դեպի աթեիզմ:
Էջանիշներ