Կամ ավելի շուտ ենթադրվում էր, որ պետք ա տենց մտածի, բայց չեմ հավատում, որ իր հետ վատ բան կատարված մեկը տենց հեշտ հաշտվի Աստծո կամքի հետ, երևի տենց դեպքերում՝ մարդիկ սկսում են մտածել, որ ուրեմն Աստված չկա: Ու տենց դեպքերում ա դա էդ չեղած Աստծո հանդեպ չարության վերածվում: Բայց նաև ախր ինչ-որ կարևոր ուժ կա էդ հավատի, էդ եկեղեցի ասածի մեջ, որ իրոք հեշտացնում ա մեր կյանքը կամ ավելի սիրուն ա դարձնում: Ես էսօր երկար ընդմիջումից հետո Ժամում մոմ եմ վառել, որովհետև մամաս էր խնդրել, բայց մտա Ժամ՝ նենց լավ էր:
Էդ հավատալ-չհավատալու ընտրության հետ կապված Նոյի թվի մի գրառում ունեմ, ինձ թվաց քո ասածի հետ կապ ունի, պեղեցի, ոնց որ էդքան էլ կապ չունի, ու ոնց որ էդքան էլ լավ չեմ բացել էդ ապրելը հեշտացնելու պահը, բայց որ պեղել եմ,
կիսվում եմ:
Էջանիշներ