Շին, ինձ վաղուց մի հատ միտք ա տանջում, արի քեզ հետ կիսվեմ, հետաքրքիր ա, դու ինչ ես մտածում:
Միշտ մտածել եմ, որ հավատացող մարդու համար կյանքը միշտ պակաս ցավոտ ու բարդ ա, քան չհավատացողի համար: Որտև հավատացողի կյանքում եթե ինչ-որ վատ բան ա լինում, ինքը մտածում ա՝ վերուստ կանխորոշված էր, չխառնվեմ լավ, էս անգամ սենց արեց, մյուս անգամ իմ հանդեպ ավելի ուշադիր կլինի, մանավանդ որ ես ինձ ավելի խելոք կպահեմ:
Չհավատացողի մոտ, որ վատ բան ա լինում, սկսվում են հարցերը: Ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ վատություն էի արել: Ու չկա բացատրություն:
Ու տենց ողջ կյանքում, շատ ավելի լուրջ պատճառներով՝ հարցեր, հարցեր, հարցեր, որ պատասխան չունեն:
Իսկ անպատասխան հարցը ծանր բան ա:
Հիշում ե՞ս "Աշխարհի վերջը" ֆիլմը:
Էն սատանան մեջը մտած մարդը որ ասում ա՝ եթե լավ բանա լինում՝ փառք իրեն, եթե վատն ա լինում՝ անքննելի են իր ճանապարհները:
Ամեն ինչ պատասխան ունի:
Ճիշտ ե՞մ քո կարծիքով:
Էջանիշներ