Ես ոչ մի բան չեմ ակնարկում իմ եղբայր: Ես ուղիղ ասում եմ, որ
որոշ հարցերում դու նույնքան տապոռ ես, որքան հայտնի պատմաբանը ասենք հիքսոսների կամ միլլիոններով կոտորված պարսիկների հարցում: Ներող էլի ... չդիմացա, ուզեցի եղբայրաբար կիսվել հետդ:
Իսկ էս հարցը հաստատ ավելի նուրբ հարց ա, քան քաղաքականությունն ու հիքսոսները: Բան չունեմ ասելու, եթե խոսքը վերաբերվում ա այնպիսի «հավատացյալին», որը սևամորթին կարա անիծված համարի, Բախի երաժշտությունն հայկական եկեղեցին ավերող, աղթոքն էլ միակ անտիբիոտիկ, մենակ տապոռով կարաս դեմն առնես: Բայց երբ մարդը անկեղծ հավատացյալ ա, ու էտ իրան իրա կյանքում օգնում ա, կամ նվազագույնը չի խանգարում ոչ իրան ոչ էլ ուրիշներին, ապա կարելի իրան հանգիստ վերաբերվել, ու քննարկումը տանել
skeptic ի ասած ձևով, առանց մարդու զգացմունքները վիրավորելու:
Հ.Գ. վերջին հաշվով լիքը հավատացյալներ կարան ֆռան ու ասեն, այ եթե կրոնը ու եկեղեցին չլինեին, կարող ա չլիներ նաև Սիքստինյան Կապելան, Խորհրդավոր Ընթրիքը, կամ քրիստոնեությունից առաջ Աթենքի Պարթենոնը, կամ Հռոմի Պանթեոնը, կամ որ հեռու չգնանք, Զվարթնոցը ու Թորոս Ռոսլինը:
Հիմա, թե ինչ կլիներ եթե կրոնը չլիներ, ոչ մեկս չի կարա ասի: Կարող ա ավելի գեղեցիկ ու լուրջ արվեստ ու ճարտարապետություն լիներ: Մենք կարանք ամեն ձև կրոնը ու կրոնական կառույցները քննդատենք, ու լիքը քննադատելու բան կա, բայց չենք կարա մոռանանք, որ էտ մարդկային քաղաքակրթության անբաժանելի մասն ա, ու բավականին հետաքրքիր ու գեղեցիկ մասը:
Էջանիշներ