Չգիտեմ ինչ բան է կրոնական զգացմունք, եթե այդպիսի բան ունի, ապա պիտի որ գոյություն ունենա նաև գիտական զգացմունք, սոցիալական զգացմունք, քաղաքական զգացմունք... Ժառ գուցե հայա՞ցք նկատի ունես... Չնայած երևի հասկանում եմ ինչ նկատի ունես։
Ես օրինակ թերահավատ եմ, բայց մի հատ զգացմունք ունեմ

Օրինակ «Հայր–մեր»–ն եմ ասում մտքիս մեջ կրիտիկական պահերին։ Ինձ օգնում է...
Կրոնը թույլ պահերի համար է... որ քեզ անզոր ես զգում։ Մարդկանց մեծ մասը երևի թե ժամանակ առ ժամանակ իրենց անզոր են զգում։ Նենց չի որ ամեն ինչ կանխատեսում ես, ամեն ինչ հաշվարկում ես ու ռացիոնալիզմդ միշտ հաղթում է ու կյանքում միշտ հաղթականած կամ հաջողած ես դուրս գալիս...
Կարելի է ասենք օրինակ Բուդդային կանչել, ինձ թվում է նույն բանն է։ Ես չգիտեմ Բուդդային ոնց են կանչում, ժամանակ չի եղել ուսումնասիրելու։ Պարզապես «Հայր– մեր»–ը անգիր գիտեմ, ինձ այն հարմար է ու ոնց որ օգնում է որ ես չգոռոզանամ, խոնարհեցնում, հանդուրժող է դարձնում, հույս է տալիս մի տեսակ, դրա համար ուրիշ բան չեմ որոնում։ Եկեղեցի մտնել մոմ վառելը ինձ էդքան չի հրապուրում։
Ես նենց ձեռի հետ կասկածում եմ որ մենք ենք հնարել մեր Աստծուն, բայց ես օքեյ եմ դրա հետ, քանի դեռ համը չենք հանում։ Բայց ոնց որ հանում ենք... Զզվում եմ էս սև հագած թրաշով առևտրականներից, որ դեմքներին «Գրիգոր Նարեկացի» հայացք են տալիս ու իբր կարողանում են բոլորի հոգու խորքը տեսնել, մի քիչ գրագետները կան, որ բավական վտանգավոր են, տգետների հետ ավելի պարզ է։
Ինչ եմ ուզում ասել... Հավատացյալներին թողեք աղոթեն, իսկ Աստծու անունից իրենց ճղճիմ հայացնքերը մյուսներին փաթաթողներին, առևտրականներին, քյարթերին, մոլեռանդներին, ռասիստներին, կեղծ բարեպաշտներին, դեմագոգներին նզովեք։ Թող անիծվեն, դժոխքի բաժին դառնան ու հավերժ տապակվե՛ն կրակի մեջ...
Հ.Գ. Մոռացա ասել, Ալլահի հետ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Էդ Իսլամը շատ բեջուռա կրոն ա, իսլամիստներն էլ ... չասեմ։
Էջանիշներ