User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ես կարծում եմ, որ Ակումբի «Կրոն» բաժնում իմ կրոնական զգացմունքները.

Քվեարկողներ
4. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարգում են

    1 25.00%
  • Ծաղրում են

    3 75.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան , էս մտքի հետ համաձայն չեմ, կրոնը չես համեմատի գրքի, բլթոտ հայտարարութայն և այլի հետ, քանի որ ,եթե քո , իմ կամ նրա համար դա ուղղակի կրոն ա, են մյուսի համար դա սրբություն ա,ասենք ինչպես ծնողը, ու դրանով դու վիրավորում ես իրեն , իր սրբությանը, միթե կարելի է դա ծաղրի ենթարկել ? միթե դիմացինիդ ,որին հարգում ես ,ու պատկառանք զգում դու չես ուզւոմ նեղացնես, բայց քեզ իրավունք ես վերապահում ծաղրել իր կրոնը, որը իր համար Տիեզերք է, ես ունեմ նման ընկեր, եթե ես համոզված աթեիստ լինեի, միևնույն է մի բառ անգամ չէի ասի իր ներկայությամ, չէի բարձրաձայնի.....
    Սերխիոյի ասածին էլ ավելացնեմ, որ ժամանակին, երբ որոշ քաղաքական գործիչների հասցեին վիրավորանքներ էին հնչում, լիքը մարդկանց քաղաքական զգացմունքներ վիրավորվում էին: Նույն կերպ, հավատացյալի համար բավական վիրավորական ա, երբ Հիսուս Քրիստոսին, Մուհամեդին, Բուդային կամ այլ կրոնական առաջնորդին են ծաղրում:

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, ո՞նց չի հակասում: Ո՞ւր ա էնտեղ էվոլյուցիոն տեսություն: Էվոլյուցիան վեց օր չի տևում, ջան:
    Հավատացյալ լինելն ու էվոլյուցիային հավատալը նույնն ա, ինչ բոլորին հայտարարել, որ բուսակեր ես ու սաղից թաքուն մսով բորշ խեղդել գիշերները:
    Եթե դու ընդունում ես էվոլյուցիան, ուրեմն վերևինի գոյությունը պետք ա բացառես: Իրանք համատեղելի չեն: Հակառակ դեպքում պետք ա աստվածաշնչում ինձ ցույց տաս էն հատվածը, թե ոնց ա ամեոբան դինոզավր դառնում:

    Գալ ջան, դու գիտե՞ս, որ հին եբրայերեն տեքստերում մենակ բաղաձայններ են, ձայնավորներ չկան: Այսինքն, բաղաձայնները գրվել են, իսկ կարդալիս ձայնավորները վերականգնել են: Էն բառը, որը բոլոր լեզուներում թարգմանում են որպես օր, էնպիսի բաղաձայնների կույտ ա, որի իմաստը փոխվել ա կախված նրանից, թե ինչ ձայնավոր կավելացնես: Ու բոլոր տարբերակներն էլ եղել են ժամանակի միավորներ` տարի, դար, հազարամյակ կարծեմ: Այսինքն, նախ վստահ չենք, որ էնտեղ վեց օր ա, ոչ թե ուրիշ ժամանակային միավոր, երկրորդ էդ միավորն ավելի շուտ սիմվոլիկ նշանակություն կարա ունենա: Ի վերջո, արարումն ահավոր նման ա էվոլյուցիային: Եթե օր առ օր անցնես վրայով, կտեսնես, որ ամեն մի օրը էվոլյուցիայի մի փուլ ա` սկսած մեծ պայթյունից, վերջացրած մարդու առաջացումով: Բացի դրանից, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում` դինոզավրեր չկան, չի ասվում` ինչ ստեղ գրած չի, ուրեմն չկա: Ոչ մի քրիստոնյա չի էլ ժխտում դինոզավրերի գոյությունը (ու հիմարություն կլինի ժխտելը, էդ կմախքներն ու՞մն են ի վերջո), բայց կան քրիստոնյաներ, որ ժխտում են էվոլյուցիան: Կան նաև էնպիսի քրիստոնյաներ, որ էս բոլոր մանրամասնությունները գիտեն, բայց էլի ժխտում են էվոլյուցիան: Ինչևէ, դա իրանց գործն ա, իրանց իրավունքն ա, ոչ ոք իրավունք չունի որևէ բան պարտադրելու:


    Ես չեմ կարծում, որ շատ հավատացողներ իրենց էս նույն հարցերը տան, Բյուր ջան: Քո մեջ պարզապես գիտական մարդն ու հավատացողն ա պայքարում:
    Իմ հասկանալով եթե հավատում ես, տենց հարցեր չպետք ա տաս: Հարցն արդեն կասկած ա: Կասկածն էլ ճանապարհ ա դեպի աթեիզմ:
    Գալ ջան, նորից եմ ասում` գիտական ու հավատացող լինելն իրար հակառակ չեն: Ապացույց բազմաթիվ խոշոր գիտնականների հավատացյալ լինելը: Դրանք իրար հետ կապ չունեցող ոլորտներ են, որոնք շատ աթեիստներ սիրում են իրար հակադրել: Էն մեջբերումը, որ դրել էի ֆեյսբուքից, իզուր չէի դրել: Դրանք էլ էին գիտնականի խոսքեր: Ու բառերով նույնը կրկնում եմ. հավատը իռացիոնալն ա, անտրամաբանականը, որի համար փաստեր պետք չեն հաստատելու կամ ժխտելու համար, իսկ գիտությունը տրամաբանությունն ա, հիմնավորվածը: Դրանք իրար չեն հակասում, իրար կողք կողքի գնում են ու միշտ էլ գնալու են:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  3. Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.11.2015, 11:26
  4. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •