User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ես կարծում եմ, որ Ակումբի «Կրոն» բաժնում իմ կրոնական զգացմունքները.

Քվեարկողներ
4. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հարգում են

    1 25.00%
  • Ծաղրում են

    3 75.00%
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 386 հատից

Թեմա: Կրոնական զգացմունքներ. սահման հարգանքի և ծաղրանքի միջև

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի բան չեմ ակնարկում իմ եղբայր: Ես ուղիղ ասում եմ, որ որոշ հարցերում դու նույնքան տապոռ ես, որքան հայտնի պատմաբանը ասենք հիքսոսների կամ միլլիոններով կոտորված պարսիկների հարցում: Ներող էլի ... չդիմացա, ուզեցի եղբայրաբար կիսվել հետդ:

    Իսկ էս հարցը հաստատ ավելի նուրբ հարց ա, քան քաղաքականությունն ու հիքսոսները: Բան չունեմ ասելու, եթե խոսքը վերաբերվում ա այնպիսի «հավատացյալին», որը սևամորթին կարա անիծված համարի, Բախի երաժշտությունն հայկական եկեղեցին ավերող, աղթոքն էլ միակ անտիբիոտիկ, մենակ տապոռով կարաս դեմն առնես: Բայց երբ մարդը անկեղծ հավատացյալ ա, ու էտ իրան իրա կյանքում օգնում ա, կամ նվազագույնը չի խանգարում ոչ իրան ոչ էլ ուրիշներին, ապա կարելի իրան հանգիստ վերաբերվել, ու քննարկումը տանել skeptic ի ասած ձևով, առանց մարդու զգացմունքները վիրավորելու:

    Հ.Գ. վերջին հաշվով լիքը հավատացյալներ կարան ֆռան ու ասեն, այ եթե կրոնը ու եկեղեցին չլինեին, կարող ա չլիներ նաև Սիքստինյան Կապելան, Խորհրդավոր Ընթրիքը, կամ քրիստոնեությունից առաջ Աթենքի Պարթենոնը, կամ Հռոմի Պանթեոնը, կամ որ հեռու չգնանք, Զվարթնոցը ու Թորոս Ռոսլինը:

    Հիմա, թե ինչ կլիներ եթե կրոնը չլիներ, ոչ մեկս չի կարա ասի: Կարող ա ավելի գեղեցիկ ու լուրջ արվեստ ու ճարտարապետություն լիներ: Մենք կարանք ամեն ձև կրոնը ու կրոնական կառույցները քննդատենք, ու լիքը քննադատելու բան կա, բայց չենք կարա մոռանանք, որ էտ մարդկային քաղաքակրթության անբաժանելի մասն ա, ու բավականին հետաքրքիր ու գեղեցիկ մասը:
    ըհը… ասում ես կոնկրետ ու հետո էլ ասում ես որոշ… եթե կոնկրետ ես ասում ուրեմն կոնկրետ թեմայի անուն պտի տաս Տրիբուն ջան… եթե հիմնավորվի ապեր, կընդունեմ… հիմնավորել եք ասել եմ չէ՞…

    Տրիբուն ջան, դե հիմա ասում ես տապոռ… քանի՞ հարուր անգամ ես ստեղ գրեցի որ ծաղրը լինում ա մարտնչող տգիտության դեմ ու հլա անուններ էլ բերեցի… քանի՞ հրուր անգամ ես էս պտի գրեմ որ տեղ հասնի, քանի՞ հարուր անգամ պտի ես ֆորումում գրեմ որ մեր հավատացյան հայրենակիցների դեմ ես բան չունեմ ու եկեղեցին պտի նրանց հոգևոր կարիքները հոգա ոչ թե քիթը խոթի պետական գործերի մեջ… քանի՞ բարեպաշտ հավատացյալի ես տեսել որ թռնեմ դեմքին… եթե իմ բանավեճերի ժամանակ, որոնք լինում են "կրոնականների" հետ, մի բարեպաշտ հավատացյալ լուռ վիրավորվում ա, ես բան չեմ կարող անել…

    հ.գ. ամեն ինչ էլ կարաս ասես, ասելով չի, հիմնավորելով ա… ճարտարապետական, արվեստի, գիտության ու գրականության նվաճումները դրանք հենց ճարտարապետական, արվեստի, գիտության ու գրականության նվաճումներ են ոչ թե կրոնի… կրոնն ուղղակի օգտագործել ա դրանք… ու սա կարելի ա հիմնավորել… բանավեճն էլ հենց դրա շուրջն ա…

    "կարան ասեն"-ով չի… ես էլ շատ բան կարամ ասեմ…

    ու մի հատ էլ հարց երբ որ մեկը կանգնում ա դեմդ ու ափաշքյարա փաստին ասում ա տենց բան չկա, միայն կիրակի օրերը եկեղեցի ա գնում ու կանգնում ա մարդկանց ու քաղաքակրթության նվաճումը հեչ ա անում ու ասում ա որ դա սաղ կոնսպերացիա ա, չի մտածու՞մ որ "իմ" զգացմունքներն էլ են վիրավորվում… թե՞ մենք չպտի վիրավորվենք…

    դուք չեք զգու՞մ որ հավատացյալներին դարձրել եք "երեխա" կամ "մտավոր թերզարգացած" (կներեք ի հարկե եթե վիրավորում եմ) ու մեզ ասում եք խաթրներով գնացեք ու մի վիրավորեք նրանց կրոնական զգացումները… ի՞նչ եք ուզում անենք եղած բանին ասենք չէ՞… թե՞ ուզում եք ասենք էվոլյուցիան մի քիչ ա եղել… շատ չէ, մի մասն էվոլյուցվել ա մի մասն էլ աստված ա ստեղծել…

    ինչի՞ կրոնականներին չեք ասում կրոնը դիտել զուտ անձնական հարթության մեջ այլ ոչ թե apply անել կյանքին ու հասարակությանը ու դարձնել չափորոշիչ (իրանք էդ են անում)…

    եթե հարցին նայում եք լրիվ նայեք համակողմանի որ պատճառներն ու հետևանքները իրա բռնեն…

    Տատս հավատացյալ էր, շատ ուժեղ, բայց հենց կայնքն ուտելու համար ասում էի, "Տատ տերտեր դառնա՞մ," ասում էր "դասըդ սորվե մանչս, գնա գիրքդ բեր քովս կարդա"

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (06.11.2013), Աթեիստ (06.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  2. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  3. Հարգանքի արժանի՞, թե՞ «էշ նահատակ»։
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.11.2015, 11:26
  4. Ձեր կրոնական հայացքները
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրոն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 10.11.2013, 14:52
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •