Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ես փորձել եմ ուղղակի երբևէ չվիրավորել:
Ես դա ողջունում եմ, Շինարար ջան, ու եղել են դեպքեր, երբ նկատել եմ, որ դու իսկապես այդպես էլ վարվում ես։ Դա միայն ընդօրինակելու արժան քայլ է։

Ես ստեղ բանավիճելու համար չեմ, այլ թեման ավելի բացելու։ Խնդրում եմ, եթե քեզ դժվար չի, մեկ անգամ ևս կարդա էս հատվածը.

Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ վիրավորվում են զուտ էն պատճառով, որ բերում ես փաստեր ու հետո հարցնում, թե էտ փաստերից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ։ Ես որ երբեմն վիրավորվել եմ հենց էտ պատճառով։ Բայց գիտակցել եմ, որ ես վիրավորվում եմ ինձանից, ոչ թե փաստը աչքս կոխողից։ Ես վիրավորվում եմ, որովհետև ամաչում եմ, որ չունեմ փաստ, բայց նաև սիրում եմ իմ Աստծուն, իմ հավատը, իմ կառուցած ապագան՝ առանց հիմքի, առանց փաստի։ Ու ահավոր ա իմ համար գիտակցել, որ փաստ չունեմ։ Ու ես վիրավորվում եմ, որովհետև իմ հոգում կրակ ա վառվում, իմ աշխարհը կարծես թե կործանում ա ինչ որ մեկը։ Ու ես էտ ընկճված վիճակցից վեր եմ կենում ու հայտարարում, որ իմ զգացմունքները չեն հարգում.....
Հիմա, խնդրում եմ ասա, էս դեպքում ինձ ՎԻՐԱՎՈՐԵ՞Լ են, թե՞ ԵՍ ԵՄ վիրավորվել ՀԱՐՑԻՑ։
Ի՞նչ կարծիք դու ունես նման վիրավորանքների մասին։