StrangeLittleGirl-ի խոսքերից
Ես գտնում եմ, որ կրոնը ցանկացած մարդու անձնական գործն ա, իսկ դրա մեջ քիթ խոթելը` առնվազն անքաղաքավարություն: Եթե մեկն ինչ-որ բանի հավատում ա, պետք չի դնել, համոզել, որ ինքը սխալ բանի ա հավատում: Մեկ ա, ոչ մի կերպ դու չես կարողանալու արդյունքի հասնել: Եթե պետք լինի, էդ մարդը ժամանակի ընթացքում ինքը կգա համապատասխան եզրակացության: Իսկ կրոնական զգացմունքները ծաղրելն ընդհանրապես շատ սխալ եմ համարում: Ինձ համար դա նույնն ա, երբ կրոնավորը ծամոնի պես կպչում ա քեզ ու սկսում քարոզել: Աթեիստների մի հսկայական զանգված կա, որը քնում-արթնանում, մենակ կրոնը ծաղրելու մասին ա մտածում: Իրանք նույնքան անտանելի են, որքան դռները ծեծող Եհովայի վկաները:
Էջանիշներ