User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 218 հատից

Թեմա: Կենսաթոշակային կուտակային ֆոնդեր: Դրանց վտանգավորությունն ու անհեռանկար լինելը

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենսաթոշակային կուտակային ֆոնդեր: Դրանց վտանգավորությունն ու անհեռանկար լինելը

    Երբ մեր կառավարությունը խոսում է լավ բաներից ես վախենում եմ, քանի որ միշտ պարզվում է, որ իրականում դա վատ բան էր: Էս ինչքան ժամանակ է բղավում են աշխատավարձերի բարձրացման մասին: Տակից էլ կենսաթոշակային կուտակային ֆոնդեր ստեղծելու մասին օրենք են հանում: Ընդ որում պարտադիր: Այսինքն իրականում ավելանալու փոխարեն նվազում է: Ծանոթացեք մեզ սպասվելիք իրողությանը:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.12.2013), Sagittarius (04.11.2013), VisTolog (08.11.2013), Աթեիստ (04.11.2013), Թամարա (30.11.2013), Նաիրուհի (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Սա էլ այս տեսանյութում հնչած և իմ կողմից դուրս բերված հարցերը՝

    1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում, տարիքային խտրականության հետևանքով, գործատուներին ավելի ձեռնատու կլինի աշխատանքի ընդունել 1974թ-ից ուշ ծնվածներին:
    2. Պետության կողմից պետբյուդջեից 5%-ի վճարումը ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուդջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:
    3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուդջեի վրա: Այսինքն քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:
    4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարնեը տրամադրել մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ այսպես կոչված ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումնմեր կատարեն: Այսինքն գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Փոխարենը ինչո՞ւ այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի վերցնում իր վրա և ներսում ներդնելու, տնտեսությունը զարգացնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն:
    5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:
    6. Ինչո՞ւ հաշվի առնված չի դեֆոլտի արդյունքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը իվիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել նույնիսկ ողջ բյուդջեի հաշվին:
    7. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացման: Ի՞նչ ռեսուրսներից է գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:
    8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: ( Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են բայց գրանցված չեն: )
    9. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում սա նպաստելու է ծնելիության նվազմանը:
    10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:
    11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են այդ հիմնավորումները ներկայացնել:
    12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:
    13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվելի:
    14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.11.2013), Նաիրուհի (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ ֆեյսբուքյան խումբը, որտեղ քննարկվում են այս օրենքը կանխելու համար հնարավոր անելիքները: Միացեք:

    Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթ օրը կայացավ առաջին հանդիպում-քննարկումը: Նախատեսվում են ամենշաբաթյա հանդիպումներ:

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (08.11.2013)

  8. #5
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:
    ...
    կարծում եմ հիմնական խնդիրը սրանում: Թե չէ պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն Գերմանիայում էլ կա ու նորմալ գործում ա, նույնիսկ ավելի բարձր ա՝ 18,9%:

    Իսկ մնացած հարցերը լրիվ մասնագիտական ա: Կենսաթոշակային ապահովագրությունը ընենց մեծ թեմա ա, որ առանց ծավալուն ու խորը քննարկումների, այլ երկրների փորձը ուսումնասիրելու, շատ հարցերի պատասխան չես կարող տալ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  10. #6
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ հիմնական խնդիրը սրանում: Թե չէ պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն Գերմանիայում էլ կա ու նորմալ գործում ա, նույնիսկ ավելի բարձր ա՝ 18,9%:

    Իսկ մնացած հարցերը լրիվ մասնագիտական ա: Կենսաթոշակային ապահովագրությունը ընենց մեծ թեմա ա, որ առանց ծավալուն ու խորը քննարկումների, այլ երկրների փորձը ուսումնասիրելու, շատ հարցերի պատասխան չես կարող տալ:
    ուֆ, սաղ խառնեցի իրար, Գերմանիա պարտադիր ֆոնդեր չեն ձևավորվում, վճարված պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը միանգամից գնում ա առկա կենսաթոշակները փակելու վրա: Կան մասնավոր ֆոնդեր: Մի խոսքով խուճուճ թեմա ա:

    հ.գ. մի խոսքով՝ կար երկու հարց, որ իրար խառնել պետք չէ (որը վերևի վիդեյում արվում ա)
    ա. պե՞տք է պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն գանձել աշխատողներից
    բ. էտ գանձված գումարները ֆոնդեր պետք է ձևավորե՞ն, թե միանգամից սպասարկեն կենսաթոշակները
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 04.11.2013, 15:32:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.11.2013), Թամարա (30.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  12. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ուֆ, սաղ խառնեցի իրար, Գերմանիա պարտադիր ֆոնդեր չեն ձևավորվում, վճարված պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը միանգամից գնում ա առկա կենսաթոշակները փակելու վրա: Կան մասնավոր ֆոնդեր: Մի խոսքով խուճուճ թեմա ա:

    հ.գ. մի խոսքով՝ կար երկու հարց, որ իրար խառնել պետք չէ (որը վերևի վիդեյում արվում ա)
    ա. պե՞տք է պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն գանձել աշխատողներից
    բ. էտ գանձված գումարները ֆոնդեր պետք է ձևավորե՞ն, թե միանգամից սպասարկեն կենսաթոշակները
    Մի շատ կարևոր հարց էլ՝

    Ովքե?ր են տնօրինելու այդ ֆոնդերը: Ըստ օրենքի այդ ֆոնդերը տնօրինելու էն միջազգային մասնավոր, կրկնում եմ ՄԱՍՆԱՎՈՐ այսպես կոչված հեղինակավոր ընկերությունները...
    Սրանից դատելով կարելի է ենթադել, որ օրենք նաև դրսից պարտադրված կամ ուղղորդված է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի շատ կարևոր հարց էլ՝

    Ովքե?ր են տնօրինելու այդ ֆոնդերը: Ըստ օրենքի այդ ֆոնդերը տնօրինելու էն միջազգային մասնավոր, կրկնում եմ ՄԱՍՆԱՎՈՐ այսպես կոչված հեղինակավոր ընկերությունները...
    Սրանից դատելով կարելի է ենթադել, որ օրենք նաև դրսից պարտադրված կամ ուղղորդված է:
    ես ճիշտն ասած չեմ կարողանում հասկանամ բողոքող կողմը (առանց որևէ իրոնիայի) ինչին ա դեմ՝

    ա. ընդհանրապես կենսաթոշակային ապահովագրություն գանձելուն
    բ. գանձած գումերներով ֆոնդեր ձևավորելուն (այսինքն ուզում են, որ Գերմանիայի նման, գումարը միանգամից մտի բյուջե ու ներկա թոշակառունների թոշակ տան, իսկ իրանց թոշակը կստանան, իրենց ժամանակաշրջանի աշխատողների վճարներով)
    գ. ֆոնդերի տնօրինման մեթոդին

    Եթե առաջին կետն ա, ուրեմն մնացած կետերը քննարկելը ընդհանրապես անիմաստ ա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.11.2013)

  15. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես դեմ չեմ, բայց թող էս բանն անեն մարդկանց հետ, որոնք նոր - նոր իրավունք ունեն աշխատելու, այսինքն իրենց աշխատավարձի վրա հաշվարկներ չեն արել, ոչ թե մարդկանց, որոնք արդեն կայացել են, ամուսնացել են, ամեն ամիս ծախսերի ցանկ են կազմում իրենց ընտանիքն են պահում և այլն, որտև մանավանդ եթե մի քիչ բարձր ես ստանում, անկապություն ա ստացվում, մի 100 դոլար ամսական բյուջեիցդ պակասում ա...
    իսկ ընդհանրապես էս պետությունն էն պետությունը չի, որ ես հույս ունենամ, թե էդ փողերը որ վերցնում են, հետո ինձ ա գալու հասնի, կամ հասնելուց հետո նույն արժեքն ա ունենալու ինչ հիմա, կամ ընդհանրապես ինձ պետք ա լինելու 63 տարեկանում էդ փողը, կամ վաբշե Հայաստան պետությունը գոյություն ա ունենալու իմ 63 տարեկանում եթե սրանք մնացին իշխանության

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    ես դեմ չեմ, բայց թող էս բանն անեն մարդկանց հետ, որոնք նոր - նոր իրավունք ունեն աշխատելու, այսինքն իրենց աշխատավարձի վրա հաշվարկներ չեն արել, ոչ թե մարդկանց, որոնք արդեն կայացել են, ամուսնացել են, ամեն ամիս ծախսերի ցանկ են կազմում իրենց ընտանիքն են պահում և այլն, որտև մանավանդ եթե մի քիչ բարձր ես ստանում, անկապություն ա ստացվում, մի 100 դոլար ամսական բյուջեիցդ պակասում ա...
    իսկ ընդհանրապես էս պետությունն էն պետությունը չի, որ ես հույս ունենամ, թե էդ փողերը որ վերցնում են, հետո ինձ ա գալու հասնի, կամ հասնելուց հետո նույն արժեքն ա ունենալու ինչ հիմա, կամ ընդհանրապես ինձ պետք ա լինելու 63 տարեկանում էդ փողը, կամ վաբշե Հայաստան պետությունը գոյություն ա ունենալու իմ 63 տարեկանում եթե սրանք մնացին իշխանության
    շատ կներես, բայց մարդ կա` 20 տարեկանում ա ամուսնանում: է հետո՞: նոր-նոր աշխատողն ինչո՞վ ա պակաս ստաժավորից: ցանկացած մարդ էլ անկախ նրանից ընտանիք ունի, թե չէ, ուզում ա ինքնուրույն ապրել:

  17. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե իմանամ 63 տարեկանում հաստատ ստանալու եմ էդ գումարը, շատ էլ լավ ծրագիր ա, հաճույքով կվճարեմ, անգամ եթե գրանցված աշխատող չլինեմ, ու պարտադիր չլինի իմ համար:
    Բայց սրանք հեսա մի տաս տարուց սաշիկ-մաշիկախառը էդ փողերը վերցնելու են թռնեն: Հավայի մեր տանջանքն ա մնալու:
    Ես որևէ ծրագրի, որը ներկայացնում ա էս կառավարությունը, ինչ ծրագիր ուզում ա լինի, կողմ չեմ, որովհետև մեկ ա չի իրականացվելու, 100 տոկոս չի իրականացվելու:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    zanazan (13.11.2013), Աթեիստ (04.11.2013)

  19. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ճիշտն ասած չեմ կարողանում հասկանամ բողոքող կողմը (առանց որևէ իրոնիայի) ինչին ա դեմ՝

    ա. ընդհանրապես կենսաթոշակային ապահովագրություն գանձելուն
    բ. գանձած գումերներով ֆոնդեր ձևավորելուն (այսինքն ուզում են, որ Գերմանիայի նման, գումարը միանգամից մտի բյուջե ու ներկա թոշակառունների թոշակ տան, իսկ իրանց թոշակը կստանան, իրենց ժամանակաշրջանի աշխատողների վճարներով)
    գ. ֆոնդերի տնօրինման մեթոդին

    Եթե առաջին կետն ա, ուրեմն մնացած կետերը քննարկելը ընդհանրապես անիմաստ ա:
    Sagittarius ջան, բողոքող կողմը էս պահին, դեմ է որ հունվարից պարտադիր գանձումներ լինեն, քանի որ էս օրենքը ահավոր հում ա ու լիքը ռիսկեր կան, լիքը հաշվի չառած բաներ կան: Կարճ ասած էս տեսքով օրենքի դեմ ենք: Կան մարդիկ որոնք ընդհանրապես դեմ են էս օրենքին: Տարբեր կարծիքներ կան: Բայց ընդհանրապես կենսաթոշակային ֆոնդ վճարելուն ոչ մեկ չի էլ կարա դեպ լինի, դա մանկամտություն կլինի:

    բ. կետի մասին ասեմ: Մինչ հիմա Հայաստանում գործում էր քո ասած մեխանիզմը, որը կոչվում է սերունդների համերաշխության սկզբունք: Այսինքն այսօրվա թոշակառուն թոշակ է ստանում այսօրվա սոցվճարումների կատարող աշխատողի հաշվին, վաղն էլ այդ աշխատողն է թոշակ ստանալու վաղվա աշխատողի սոց վճարների հաշվին:

    գ. ֆոնդերի տնօրինման մեթոդը ընդհանրապես խայտառակություն ա...

    2-րդ գրառմանս տեսանյութը որ նայես, քո համար ահագին բան պարզ կլինի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  21. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Sagittarius ջան, բողոքող կողմը էս պահին, դեմ է որ հունվարից պարտադիր գանձումներ լինեն, քանի որ էս օրենքը ահավոր հում ա ու լիքը ռիսկեր կան, լիքը հաշվի չառած բաներ կան: Կարճ ասած էս տեսքով օրենքի դեմ ենք: Կան մարդիկ որոնք ընդհանրապես դեմ են էս օրենքին: Տարբեր կարծիքներ կան: Բայց ընդհանրապես կենսաթոշակային ֆոնդ վճարելուն ոչ մեկ չի էլ կարա դեպ լինի, դա մանկամտություն կլինի:

    բ. կետի մասին ասեմ: Մինչ հիմա Հայաստանում գործում էր քո ասած մեխանիզմը, որը կոչվում է սերունդների համերաշխության սկզբունք: Այսինքն այսօրվա թոշակառուն թոշակ է ստանում այսօրվա սոցվճարումների կատարող աշխատողի հաշվին, վաղն էլ այդ աշխատողն է թոշակ ստանալու վաղվա աշխատողի սոց վճարների հաշվին:

    գ. ֆոնդերի տնօրինման մեթոդը ընդհանրապես խայտառակություն ա...

    2-րդ գրառմանս տեսանյութը որ նայես, քո համար ահագին բան պարզ կլինի:
    Ընկերությունները իրենց IT համակարգերը փոխելու վրա են ավելի շատ ժամանակ ծախսում. սրանք ուզում են մի էքա կենսաթոշակային համակարգ մի քանի քննարկումով ընդունել ու մեկուկես ամիս հետո ուժի մեջ մտցնել:

    Չեմ ուզում դեմագոգ երևալ, բայց ակնհայտ են իրանց մոտիվները. մեծ գումարների մասին ա խոսքը, ու իրանք ուզում են, որ էտ փողի ուտելը իրանց օրով (մի օր շուտ) արդեն սկսվի, իսկ թերությունների մասին թող մյուս սերունդները մտահոգվեն:

    հ.գ. իսկ ընդհանուր առմամբ (ապագայի կտրվածքով) ֆոնդերի ձևավորմանը դեմ եմ, կարծում եմ ավելի արդյունավետը գումարը ուղղել միանգամից կենսաթողակների վճարմանը, բայց դե սա արդեն ավելի ծավալուն թեմա ա:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

  23. #14
    Սկսնակ անդամ hixos-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերությունները իրենց IT համակարգերը փոխելու վրա են ավելի շատ ժամանակ ծախսում. սրանք ուզում են մի էքա կենսաթոշակային համակարգ մի քանի քննարկումով ընդունել ու մեկուկես ամիս հետո ուժի մեջ մտցնել:

    Չեմ ուզում դեմագոգ երևալ, բայց ակնհայտ են իրանց մոտիվները. մեծ գումարների մասին ա խոսքը, ու իրանք ուզում են, որ էտ փողի ուտելը իրանց օրով (մի օր շուտ) արդեն սկսվի, իսկ թերությունների մասին թող մյուս սերունդները մտահոգվեն:

    հ.գ. իսկ ընդհանուր առմամբ (ապագայի կտրվածքով) ֆոնդերի ձևավորմանը դեմ եմ, կարծում եմ ավելի արդյունավետը գումարը ուղղել միանգամից կենսաթողակների վճարմանը, բայց դե սա արդեն ավելի ծավալուն թեմա ա:
    Մի ուղղում` օրենքն ընդունվելա դեռևս երեք տարի առաջ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=84357
    Արեգակը կրկին բացվեց, էն մնացածը ոչինչ ...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.11.2013)

  25. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hixos-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ուղղում` օրենքն ընդունվելա դեռևս երեք տարի առաջ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=84357
    Բայց օրենքի որոշ դրույթներ հստակեցվել են վերջերս:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 110
    Վերջինը: 14.07.2018, 19:26
  2. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  3. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  4. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •