Ինչքան ժամանակ ա մտքովս անցնում էր նայեմ, ու հա մոռանում էի: Հայաստանում երկար չլինելն էլ մի բան չի, կտրվում ես ահագին ինֆորմացիայից: Բայց, էսօրվա Հավիկի հայտարարությունի հետո, ասեցի մի հատ վերջապես նայեմ:
Ուրեմն, մտածում էի, որ եթե մեր կառավարությունը սենց վիզ ա դրել էս կենսաթոշակային կուտակային պարտադիր բարեփոխումն անցկացնի, ուրեմն հաստատ վրեն միջազգային պարտավորություն ունի վերցրած ու շատ լուրջ: Հա մտածում էի, որ պիտի IMF-ի այսպես կոչված Structural Benchmark լինի, որ սրանք ամեն ձև ուզում են անցկացնեն սա: Վերջը էսօր բացեցի հին ու նոր IMF-ի հաշվետվությունները ու սկսեցի մանրամասն նայել: Թաղեմ էս մի բոյը, յանիմ ուրիշ բան չունեի անելու:
Ուրեմն IMF-ը 2010-ին Հայաստանի համար երեք տարով հաստատել ա երկու ծրագիր, EFF 197 միլլիոն դոլար ու ECF 197 միլիոն դոլա: Օբշի թիվը դուք հաշվեք: Էս ծրագրերում պարտադիր կուտակային կենսթոշակային բարեփոխումը եղել ա Structural Benchmark (նախապայման): Այսինքն, Հայաստանը փողերը ստանում ա մենակ երբ էս նախապայմանները կատարվում են: Ասեմ նաև, որ գրեթե բոլոր մնացած մեծ ու փոքր դոնորները միշտ նայում են IMF-ին, այսինքն, IMF-ի ծրագիրը գործում ա, թե չէ: Ու եթե IMF ծրագիր չկա, այսինքն IMF-ը off track ա, ապա մնացած էլ կանգնացնում իրանց ծրագրերը: Այսինք, IMF-ից մենակ իրա փողերը չեն կախված, մնացածի փողերն էլ ա կախված:
Ուրեմնս, 2013-ին, էս վերը նշված երկու ծրագրերը ավարտվել են, փողերը սաղ ստացվել են, ու 2014-ի փետրվարին, մեր հարգարժան կառավարությունը դիմել ա IMF-ին, նոր EFF-ի համար, որը լինելու ա 128 միլիոն դոլար: Էս նոր կոպիտ ասած դիմումի մեջ մեր կառավարությունը հերթական անգամ IMF-ին տեղեկացնում ա, որ կենսթոշակային բարեփոխումներն ընթացքի մեջ, արդեն օրենքը ուժի մեջ ա մտել, ու մենք մաաանրից բայց հաստատակամորեն իրականացնում ենք դա: IMF-ն էլ հաստատել ա նոր ծրագիրը մարտի 7-ին:
Նենց որ, հույսներդ կտրեք, որ կարող ա էս կուտակայինը վերանա, կամ պարտադիրը դուրս գա: Պարտադիրը որ դուրս եկավ, կուտակայինն իրա իմաստը լրիվ կորցնում ա: Փողերն արդեն կերել են, նոր փողերի համար էլ արդեն ղազագիրը գրել են:
Էջանիշներ