Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Էլի հարցիս չպատասխանեցիր Գնել ջան: Հիմա մեր պայքարելը ինչո՞վ ա խանգարում քո ասած քաղաքական ուժին անել այն ինչ դու ասում ես:
Ժամանակին ասում էինք ՀԱԿ-ը ընդիմադիր դաշտը մոնոպոլացրել ա և այլ նմանատիպ բաներ: Հիմա ի՞նչ, էս պստիկ նախաձեռնությունները էդքան կա՞ն, որ ընդիմադիր դաշտում լուրջ քաղաքական ուժեր ձևավորվելուն խանգարե՞ն: Լավ էլի... Խնդիրը ավելի խորքային է: Հիմա են իրավիճակն է, որ լայն զանգվածները ոչ մի կուսակցական կամ քաղաքական ուժի լուրջ չեն ընդունում: Քանի որ բոլորը իրենց անլուրջ են դրսևորել: Էսօր հասարակությունը ընդդիմությանը չի վստահում այնքան, որքան իշխանությանը չի վստահում... Ու իմ կարծիքով դա հեչ կապ չունի քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության հետ:
Ապեր, անիմաստությամբ, կանխավ հայտնի արդյունքով ու ուշադրություն շեղելով ....... Հայաստանում արդեն սաղ մոռացան, մաքսային միություն, ԵՄ ասոցացում, պուծինի գալ գնալ ... դե մանր մունր, բայց փաստացի ավելի կարևոր գազի գինա, բան ա, էլ չենք խոսում ...

Ապեր, լայն զանգվածները կուսակցություններին չեն ընդունում, քանի որ կուսակցություններն իրանց ապականել են: Դուք ինչի եք ինքներդ ձեզ պաստավկա անում: Իտոգը լինելույա կամ «Գագո ջան սիրուն չի» ու լավագույն դեպքում մի տարով հետաձգեն, կամ էլ ոչ մի բան էլ չի լինելու: Արժի՞ դրա համար քամակ թրջել: