Աշխարհքում տոկոսները տարբեր աՈրպես կանոն զարգացած կամ բարձր եկամտով երկրներում բարձր ա, աղքատ կամ ցածր եկամտով երկրներում ցածր ա: Բայց պետք ա հաշվի առնել, որ եկամտահարկը որպես կանոն պրոգրեսիվ ա, իսկ սոցապ հատկացումները որպես կանոն ֆիքսված դրույքաչափով են: Ասենք, Բյուրի ասած Ֆրանսիայում եկամտահարկը մինիմում 0%-ից (չհարկվող եկամուտը միջինը տարեկան 15-16 հազար եվրո) մինչև մաքսիում 41% (միջինը տարեկան 180 հազար եվրո եկամուտ) ու զուտ աշխատավարձից հարկ մաքսիում 75% (աշխատավարձը տարեկան մոտ 1 միլիոն 300 հազար ու ավելի): Սրան գումարած մի քանի տեսակի սոցապ հատկացումներ ունեն, միջինը 7%-ի կողմերը:
Հայստանի համար պետք ա հաշվի առնել մի քանի հանգամանք.
- Եկամտահարկ կոչվածը փաստացի աշխատավարձից հարկ ա, քանի որ եկամուտների պարտադիր հայտարարգրում չկա: Էսօր փաստացի միակ ոչ աշխատավարձային աղբյուրը բանկային դեպոզիտներից ավտոմատ տարվող երկամտահարկն ա: Բայց աշխատավարձից հարկը պահվում ա ավտոմատ, ու քեզ ձեռդ տալիս են աշխատավարձդ արդեն հարկերը հանած:
- Հարկեր / ՀՆԱ հարաբերությունը շատ ցածր ա, մոտ 17%, որը աշխարհում ամենացածրներից ա, այսինքն երկրում շրջանառությունից ու շահույթից հարկ գրեթե չի գանձվում ու սաղ սև ա: Հետևապես, շատ կոպիտ հաշվարկով դուրս ա գալիս, որ միջինը հարկային բեռը տնտեսության վրա 17% ա, բայց աշխատողի gross եկամտից 35% են ուզում տանեն: Արդարացի չի, քանի որ սաղ հարկային բեռը ընկնում ա աշխատող միջին խավի վրա: Եթե հաշվի առնենք, որ ԱԱՀ-ն ու ակցիզը էլի վճարում են սպառողները, քանի որ դրանք գնի մեջ են մտցրած. ապա ստացվում ա, որ մեր երկրում հարկ մենակ շարքային քաղաքացիներն են վճարում:
Կոպիտ ասած, մի կողմից, սկզբունքորեն 35%-ը միջինում համեմատական առումով վռոդի շատ չի, բայց եթե վերցնենք ընդհանուր հարկային կոնյուկտուռան երկրի ու նայենք նաև արդարացիության տեսանկյունից, փաստացի թալան ա:
Մեր երկիրը մուտիլովշիկ երկիր ա, քանի որ հարկայինը ամեն եռամսյակ հրապարակում ա ասենք 100 խոշոր հարկատուների ցանկը: Վերցնենք ասենք Արմենթելը: Կոպիտ հաշվարկով, վճարել ա 11 մլրդ հարկ, որից 5.5 մլրդ ուղղակի (եկամտահարկ, շահութահարկ) 5,5 մլրդ անուղղակի (ԱԱՀ, Ակցիզ): Ապեր, խոշոր հարկատույա էլի, բայց էտ հարկերից 5.5 մլրդն մենք մեր ջեբից ենք պրյամոյ տվել (ԱԱՀ+Ակցիզ), էն 5.5 մլրդի հեչի պես կեսից ավելին էլի մենք ենք տվել (եկամտահարկ, որը գլխանց աշխատավարձից պահել են): Արմենտելը իրա ջեբից փաստացի մի 2-3 մլրդ փող ա վճարել: Կամ Լֆիկի Ալեքս Գրիգը, 12 մլրդ հարկ, որից ընդամենը 1,3 մլրդ շահութահարկ+եկամտահարկ (էսի ինքը չի վճարում, իրա աշխատողներն են վճարում) ու 10 միլիարդ ԱԱՀ+Ակցիզ, որը ծերից ծեր մենք ենք վճարում:
Ասածս ինչ ա, ապեր, Հայաստանում բառդակ ա ու շունը տիրոջը չի ճանաչում, ու մուտիլովկեն ու դիլետանտությունն էնքան շատ ա, որ էս եթիմ կառավարությունն ինչ էլ անի, մեկ ա իտոգը վատ ա լինելու: Ու Տիգրան Սարգսյանը որ սկսի տուն-տուն մտնել ու ադամանդներ էլ բաժանել, մեկա տենց անասունի արած ոչ մի բանին վստահել հնարավոր չի:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.11.2013, 20:53:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
keyboard (14.11.2013)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ռուսական կայֆերը էս թեմայով:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (17.11.2013)
+ ևս 4 կետ՝
26. Պետության կողմից իրականացվող 5% մուծումը սահմանափակվում է 25.000 դրամով, ինչպես նաև 500.000 դրամով սահմանափակվում է աշխատավարձի չափը: Սա ևս անտրամաբանական մոտեցում է, քանի որ տարիների ընթացքում նախ այդ 25.000 դրամի կշիռը կընկնի: Երկրորդ տարիների ընթացքում մարդկանց աշխատավարձերի բարձրացման զուգհեռ այդ թիվերը չեն փոփոխվելու, արդյունքում կհասնենք մի կետի, երբ պետությունը կդադարի վճարել և ողջ բեռը կմնա աշխատողի վրա: Դրանք պիտի լինեն տոկոսային թվեր, որ թե հստակ ֆիքսված թվեր: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրական մասնագիտակամ մոտեցում ցուցաբերած չի տվյալ օրենքի մշակման հարցում:
27. Եթե համեմատենք դրսի ֆոնդերի ներդրումների արդյունավետությանը ներսում ներդնելու հետ, ապա դրսում տոկոսադրույքները շատ ավելի ցածր են՝ առավելագույնը 5%, իսկ ներսում կրկնակի, եռակի անգամ բարձր: Սա ևս մեկ հիմնավորում է այդ ֆոնդերի դուրս ուղղելու անարդյունավետության վերաբերյալ:
28. Փաստորեն այս օրենքի կիրառմանբ 1974թ.ից այս կողմ ծնվածների աշխատած տարիների ստաժը կկորի սկսած 2014թ-ից: Արդեն նշանակություն չեն ունենա ուսանողական տարիները և զինվորական ծառայության տարիները, որոնք մինչ այժմ հաշվարկվում էին որպես ստաժ: Ու այդ աշխատած տարիների մուծած սոց վճարները ի՞նչ են լինելու: Իզուր՞ ենք մուծել:
29. Սոց քարտեր ներդնելուց ասում էին, որ մեր ողջ ֆինանսական պատմությունը հաշվառվալու է այդ սոց քարտերի միջոցով, որի արդյունքում ստանալու ենք թոշակ: Էդ համակարգը ու դրան վերաբերվող մուծումները ի՞նչ եղան:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մի տարի առաջ էլ ու ընդանրապես միշտ էլ քննադատվել է օրենքը: Ո՞վ ա ասում, թե ձեն չեն հանել: Ուղղակի հանրությունը տեղյակ չի եղել սրա մասին:
Վարչապետ ունենք աշխարհը չունի: Փաստորեն էն ժամանակվանից են սովորել՝ հնարավոր է, բայց ոչ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Կենասաթոշակային «բարեփոխումների» մասին սոցիալական գովազդներում դու՞ք էլ եք միշտ սատանայի կողմից:
Ես որ միշտ նրա կողմից եմ![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 19.11.2013, 22:11:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
CactuSoul (03.12.2013), Chuk (24.11.2013), John (30.11.2013), Lílium (24.11.2013), Sagittarius (25.11.2013), Tig (24.11.2013), Անվերնագիր (24.11.2013), Արամ (24.11.2013), Լեո (24.11.2013), Տրիբուն (24.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ