Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Դասերդ լավ չես սովորել, ապեր ... Հայաստանում ես չեմ հիշում տենց դեպք, երբ մանր մունր շարժումները գումարվել են իրար, ու մեկ էլ հոպ, 100.000 մարդ փողոց ա դուս եկել: Հատ-հատ հիշի բոլոր դեպքերը, երբ փողոցում եղել ա 100.000 մարդ, ու հիշի հատ-հատ դեպքերը, երբ լիքը ակցիներ են եղել, քանի տարի ա, քանի հոգի են եղել, ու ինչի են դրանք բերել արդյունքում:

Եթե լոկալ շարժումներ պիտի լիդերներ ծնեն, ուրեմն պետք ա սպասել ևս մի քսան տարի - բալքիմ Հայաստան կլինի թե չի լինի: Ապեր, դու քեզ անկապ հույսեր ես տալիս, ու ինձ էլ համոզում ես, որ ես լավատես լինեմ: Չեմ լինելու, չեմ ուզում լինել, քանի որ իմ համար ավելի լավ ա, որ ես իմ պատկերացմամբ իրավիճակը ճիշտ հասկանամ, քան աոնռուգլուխ լավատես լինեմ:
Փաստորեն դասերդ դու լավ չես սովորել
Վերցնենք 2008-ը: Այո՛, 2008-ին նույն Լևոնի անձը ահավոր օգտակար էր, որ էդքան մարդ հավաքվի: Բայց պատկերին ամբողջական նայելուց չընդունել, որ դա նաև հետևանք էր երիտասարդական «Սկսել ա»-ի, որ դա հետևանք էր «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիաների, ուղղակի աչքկապություն ա ու իրադարձություններին մակերեսորեն նայելու արդյունք: