User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 218 հատից

Թեմա: Կենսաթոշակային կուտակային ֆոնդեր: Դրանց վտանգավորությունն ու անհեռանկար լինելը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Սա էլ այս տեսանյութում հնչած և իմ կողմից դուրս բերված հարցերը՝

    1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում, տարիքային խտրականության հետևանքով, գործատուներին ավելի ձեռնատու կլինի աշխատանքի ընդունել 1974թ-ից ուշ ծնվածներին:
    2. Պետության կողմից պետբյուդջեից 5%-ի վճարումը ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուդջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:
    3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուդջեի վրա: Այսինքն քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:
    4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարնեը տրամադրել մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ այսպես կոչված ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումնմեր կատարեն: Այսինքն գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Փոխարենը ինչո՞ւ այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի վերցնում իր վրա և ներսում ներդնելու, տնտեսությունը զարգացնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն:
    5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:
    6. Ինչո՞ւ հաշվի առնված չի դեֆոլտի արդյունքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը իվիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել նույնիսկ ողջ բյուդջեի հաշվին:
    7. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացման: Ի՞նչ ռեսուրսներից է գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:
    8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: ( Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են բայց գրանցված չեն: )
    9. Ինչո՞ւ հաշվի առնված չի աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում սա նպաստելու է ծնելիության նվազմանը:
    10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:
    11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են այդ հիմնավորումները ներկայացնել:
    12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:
    13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվելի:
    14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (04.11.2013), Նաիրուհի (04.11.2013), Տրիբուն (04.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 110
    Վերջինը: 14.07.2018, 19:26
  2. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  3. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  4. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •