Ինչ տղերք են, է
Մանավանդ 18-րդ վայրկյանից երևացողները
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե խնդրեմ ..
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
ԱԺ-ն, հենց էտ նախատեսված կամ չնածատեսված, կազմակերպված կամ չկազմակերպված միտինգի ու երթի օրն էլ նշանակել ա արտահերթ նիստ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփխություններով օրենքը համապատսախանեցնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին: Դե հիմա տենանք, թե որքան ա մեր «ընդդիմության» մղումը, թույլ չտալ էս օրենքը անցկացնել, անկեղծ: Եթե պիտի վեր ընգնեն ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ մեծամասնությունը սենց թե նենց անցկացնելու ա, հետո էլ լացեն, որ ՍԴ են դիմելու, որտեղ սենց թե նենց չի անցնելու, ուրեմն կարա՞նք վստահաբար ասենք, որ կլոունություն են անում: Ինձ թվում ա կարանք: Անկեղծ ընդդիմությունը, ոնց որ հազար անգամ ասել եմ, գոնե մի անգամ, գոնե մնի հարցի շուրջ, որը սենց հասարակական հնչեղություն ունի, կմոբիլիզացնի իրա ուժերը, միտինգ կանի, երթ կանի, մի բան կանի: Բայց ես սրանցից բնականաբար տենց բան չեմ հավաոտւմ, քանի որ բոսյակությունն ընդդիմության մեջ ՀՀԿ-ից տաս անգամ շատ ա:Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, ըստ որի` կառավարությունը առաջարկել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում առաջարկվել է ընդգրկել 2014թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
Ես լրիվ լուրջ սկսել եմ մտածել, որ ավելի լավ ա ՀՀԿ-ն մնա իշխանության, քան էս այլանդակների ձեռը հանկարծ իշխանություն ընկնի:
Կուտակային համակարգը ճիշտ ա, եթե տարբեր ֆոնդերի ընտրության հնարավորություն կա, ու պարտադիր չի ու պետությունը չի տնօրինում կուտակային ֆոնդերը ու ինչ–որ հիմար տարիքային սահմանափակումներ չկան (1974-ից հետո ծնվածները սենց, մյուսները` ընենց, սրա ստեղծողին մեխել պատին) ու կա մրցակցություն ֆոնդերի միջև, ու մրցակցության չափորոշիչներից մեկն էլ մարդկանց վստահությունն է։ Եթե կուտակայինը պարտադիր ա բոլորի համար, ու մի հատ ֆոնդ ա որը տնօրինում ա խոսքի Գագոն, ապա ես վստահ եմ, որ էս դռբի տակ ընկնողները պարզապես քցվում են։ Շատ չէ, վրչոն մի օր էլ դրամի կուրսը մի 20-40%-ով կքցի ու կմարսի, ոնց որ նախորդ անգամվանը մարսեց։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (05.12.2013)
Chuk (06.12.2013), Mephistopheles (06.12.2013)
Ես ասել եմ չի՞ կարա .. ընդհանրապես ամեն զուգարան գնալուց առաջ էլ կարելի ա մի հատ ստուգել սահմանդրական ես գնում, թե չէ Հարցը նրանում թե ինչքան հիմնավորված ես դիմում ՍԴ: Թե չէ, որ ուզում ես իմանաս, մարդու հիմնարար ազատությունների տեսանկյունից պետության գոյությունն արդեն մարդու իրավունքների սահմանափակում ա: Բայց էտ չի նաշանակում, որ պիտի դիմենք ՍԴ ու վիճարկենք պետության գոյության սահմանադրականությունը:
Ի միջի այլոց, մեծ հարց ա վաբշե դիմելու են թե հավայի շուխուռ են անում: Չնայած, սրանց ո՞վ գիտի, մեկ էլ տեսար դիմեցին, մեկ էլ տեսար Սերժը ասեց «Գագո ջան, սիրուն չի», ու կարանք հաղթանակ արձանագրենք:
ճիշտն ասած ես ստեղ չեմ կարա վիճեմ էդ հարցով որտև սենց բան կա… կարծեմ… սահմանադրական դատարան են դիմում որ տեսնեն թե համապատասխանում ա՞ օրենքը սահմանադրությանը թե ոչ… իսկ սահմանադրությունը կազմվում ա մարդու հիմնարար ազատությունների հիման վրա, չէ՞… ստեղ կապն ուղիղ չի…
հաստատ չեմ իմանում, էսի ավելի շատ հարց ա… սահմանադրության հետ ա համահու՞նչ թե մարդու հիմնարար ազատությունների… որտև կարա ստեղ հարցը դրվի ոչ միայն օրենքի, այլև սահամանադրության հարցը
Ապեր, պիտի հայց ձևակերպես .. կամ պիտի պահանջես ստուգել սահմանադրությանը հապատասխանում ա թե չէ, կամ պիտի հայտարարես, որ չի համապատասխանում, ու հիմնավորումներով դիմես ՍԴ, որ ՍԴ-ն որոշի: Հիշում ես, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՍԴ, որ նախագահի ընտրությունները փոզմիշ անեն: Մարդը գնացել էր դատարան, ասում էր ընտրություները հակասահմանադրական ա, հարցնում էին ինչի, ասում էր, ինձ տենց են ասել
ՍԴ մասին օրենքի Հոդված 27, կետ 5 «սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը եւ դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով»:
Կոպիտ ասած պիտի փաստարկներ ունենաս, հո չե՞ս կարա ամեն օրենք առնես ու վազես ՍԴ, ու ասես, մի հատ քննեք, Սահմանադրական ա, թե՞ չէ: Գումարած դիմելու համար Սահմանադրության համաձայն պատգամավորների 1/5 ա պետք, այսինքնս 26 պատգամավոր: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ԲՀԿ-ն կգնա էտ քայլին:
Հաշվի առնելով Հայաստանյան ոչ մի տրամաբանության չենթարկվող իրողությունները, շատ հնարավոր ա, որ դիմեն ՍԴ ու ՍԴ-ն էլ որոշի որ հակասահմանադրական ա: Սկզբունքորեն Սերժը փաթթած ունի կեսնաթոշակային ռեֆորմները, կլինեն-կլինենք, չեն լինի-ջհանդամին լինեն տարբերակով: Շիրմայա էլի, կարող ա դեմոկրատիա-բան խաղան, ու անցկացնեն: Չնայած, 99% հավանականությամբ տենց բան չի լինի, քանի որ խոսք ա գնում լուրջ փողերի մասին: Տոշնի թիվը դժվարանում եմ ասել, բաց պիտի որ տարեկան մոտ 100 միլիարդ դրամի մասին լինի խոսքը: Ու էս սաղ պարտադիր, ու դու խորացի ինչ կայֆեր կարելի ա անել, եթե մի հատ ֆոնդ ունենաս, դու Սաշիկը լինես, վրետ որ մի հսկողություն չլինի, ու դու ասենք մի 30%-ին տարեկան ձեռ քցես, պաաաաաաաաաաաաաաահ ...
Գնել ջան մի քանի բան եմ ուզում հստակեցնել:
1. Մեզնից ոչ մեկ մեծ հույսեր չի կապում ՍԴ-ի հետ: Ուղղակի քայլ է, որ պիտի արվի:
2. Մեզնից ոչ մեկ ոչ մի հույս չի կապում առանձին որևէ ուժի հետ, միայն միասնական հանդես գալու դեպքում է մի փոքրիկ հույս առաջանում: Ընդ որում այս պահին այդ տենդենցը կա: 4 խորհրդարանական խմբակցությունները քվեարկության օրը հանդես եկան հայտարարությամբ, որ միասնական են առաջ գնալու, ընդ որում ներգրավելով նաև արտախորհրդարանական ուժերին: Այստեղ լիքը վտանգներ կան, բայց այլ տարբերակ այս պահին չկա:
3. Մեզնից ոչ մեկ ոչ մեկին որևէ հաստատուն հաղթանակի հույսեր չի տալիս, որ հետո էլ հիասթափեցնի: Մենք այս ամենը նախ անում ենք մեր խղճի առաջ մաքուր լինելու համար, որ ինքներս մեզ չասենք, թե նստած թաղտին սպասել ենք բախտին, ինչպես նաև որ վաղը տապալման դեպքում խոսալու տեղ ունենանք, որ հիմիկվա նման չասեն՝ 3 տարի ա օրենքը ընդունած ա, էս ո?ւր էիք...: Չնայած դա էլ է սուտ: Ժամանակին խորհրդարանում լավ էլ դեմ արտահայտվողներ եղել են, ուղղակի դեմը նոր տարի է եղել, լրատվականներով լավ չի տարածվել ու լայն զանգվածները նոր նոր մի 2-3 ամսի առաջ են սկսել տեղեացվել:
Երկրորդն էլ տվյալ դեպքում շանսերը 0 չեն, և այդ ոչ 0-ն պիտի օգտագործել: Այսինքն նենց չի որ մենակ մասնակցության համար ենք անում՝ հաղթանակին ոչ մի գրամ չհավատալով: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հաղթենք, բայց իրատես ենք մոտենում հարցին:
Հաղթելու ենք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Վերևում տեղադրածս վիդեոներում լիքը հարցեր պարզաբանվում է: Նախ գումարների չափը տարեկան մոտ 150 միլիարդ և ավելիի հասնող թվեր են: Երկրորդ տեղեկություն կա, որ այս ֆոնդերը ձևավորելու են որպես երաշխիքային ֆոնդեր եվրոպական կառույցների տված վարկերի համար, ընդ որում նոր վարկեր վերցնելու համար: Ու ֆոնդերի կառավարումն էլ տրվում են եվրոպական մասնավոր ընկերություններին...
Դե հաշիվդ վեկալ՝ էս փողերը փաստացի տալիս են եվրոպային, հետո նույն եվրոպայից մեծ տոկոսադրույքներով վարկեր վերցնում: Տնտեսությունը մզցնելու իդեալակն տարբերակ: Ռուսի ասած՝ լուտշե նեպրիդումայեշ...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Գնել ջան նախ ՄԻՊ-ի գրասենյակ էլ ենք դիմել և իրենք նույնպես սկսել են ՍԴ-դիմելու գործընթացը: Ամենայն հավանականությամբ պատգամավորների հետ համատեղ կդիմեն, կամ զուգահեռ: Ընդ որում ՄԻՊ-ի ներկայացուցիչը հենց քո ասած հիմնավոր ներկայացնելու պահով պատճառաբանեց, որ դիմելը հնարավոր է ձգձգվի մինչև այս ամսվա վերջ: Ասած որ պիտի հիմնավորումները թույլ կողմեր չունենան, որ հայցը չմերժվի ու ընդունվի վարույթ: Նաև հավաստիացրեց, որ հաստատ դիմելու են:
Սա էլ մեր իրավաբանների կողմից հակասահմանադրականության հիմնավորումները որը ուղարկվել է և պատգամավորներին և ՄԻՊ-ին:
Օրենքը հակասում է Սահմանադրությանը և Օրենքի մի շարք դրույթներ չունեն իրավական հստակություն և որոշակիություն: Մասնավորապես՝
ա. Սահմանադրության 3-րդ հոդվածին հակասելու հիմնավորում. Ըստ Հոդված 3-ի՝ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Քանի որ մարդու հիմնական իրավունքներից է սեփականության իրավունքը, և պետությունը ոչ միայն պարտավոր է ապահովել այն, այլև սահմանափակված է անձի սեփականության իրավունքով, ուստի Օրենքի կիրառումը հակասում է սույն հոդվածին:
Կարող է որպես հակափաստարկ բերվել ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝
1) Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը հարկ չէ, քանի որ այն համապարտադիր չէ (ընդգրկում է միայն 1974թ-ից հետո ծնված անձնանց) և քանի որ այն ուղղված չէ որևէ պետական և հասարակական կարիքի բավարարմանը՝ հիմք ընդունելով հենց այդ նույն Օրենքի դրույթները: Մի շարք պաշտոնյաներ, հանդես գալով պետության անունից, ևս չեն հերքել, որ սույն վճարը հարկ չէ: Կառավարությունն իր հերթին ևս հայտարարել է որ այս վճարումը հարկ չէ:
2) Տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար սահմանված պարտադիր վճար է: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը տուրք չէ, քանի որ այն չի վճարվում որևէ պետական ծառայության կամ գործողության դիմաց:
3) Պարտադիր այլ վճարներ: Հաշվի առնելով Սահմանադրության 45-րդ հոդվածի տրամաբանությունը այս պարտադիր այլ վճարները պետք է ունենան որոշակի օբյեկտիվ համապարտադիր բնույթ և պատկանեն հարկի և տուրքի տեսակային խմբին՝ ունենալով համապարտադիրություն, պետական և հասարակական նշանակություն և այլ: Վիճարկվող Օրենքով նախատեսված պարտադիր վճարը չի կարող լինել պարտադիր այլ վճար, քանի որ այն չունի համապարտադիր բնույթ և ենթադրաբար ուղղված է այդ գումարը վճարող անձանց ծերությունն ապահովելուն: Հետևաբար Սահմանադրության 45 հոդվածը կիրառելի չէ այստեղ՝ հիմնավորելու համար այս պարտադիր վճարման սահմանադրականությունը:
բ. Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին հակասելու հիմնավորում: Հոդված 8-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Օրենքը հարկադրում է անձին տնօրինել իր իսկ սեփական դրամական միջոցները որոշակի եղանակով՝ կատարելով պարտադիր վճարները: Ընդ որում, այս ամենի նպատակն է ԻԲՐԵՎ ԹԵ ապահովել հենց նույն այդ վճարող քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Սա հավասարազոր է նրան, որ ասենք օրենք ընդունվեր, որը կհարկադրեր անձին իր խնայողությունները պահել որոշակի կոնկրետ բանկում կամ որոշակի կոնկրետ պայմաններում (ասենք՝ բացառությամբ 5 տոկոս եկամտաբերությամբ): Սա իհարկե հնարավոր կլիներ ԽՍՀՄ տարիներին, սակայն ներկայիս շուկայական պայմաններում որևէ մեկը, այդ թվում՝ պետությունը, իրավասու չէ օրենքի ուժով հարկադրել անձին տնօրինելու իր դրամական միջոցները որոշակի եղանակով: Նման օրենքը ոչ իրավական է:
Սահմանադրության 31-որ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:Օրենքն ըստ էության զրկում է անձին իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը՝ իր դրամական միջոցները: Օրենքի համաձայն՝ անձն ըստ էության զրկվում է սեփականության իրավունքից՝ առանց դատական ընթացակարգի:
գ. Սահմանադրության 14.1-րդ հոդվածին հակասելու հիմնավորում: Համաձայն Սահմանադրության Հոդված 14.1 հոդվածի՝ Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Վիճարկվող Օրենքը ակնհայտորեն խտրականություն է սերմանում՝ կախված սոցիալական դիրքից և գույքային վիճակից (աշխատավարձի չափից) և տարիքից (տարածվում է միայն 1974թ-ից հետո ծնվածների վրա): Այս նորմը ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այլև ՀՀ միջազգային պայմանագրերին: Օրենքն ըստ էության պետք է սահմանի համապարտադիր վարքագծի կանոն, իսկ համընդհանուր բնույթից շեղում կատարելու դեպքում՝ ունենա լուրջ հիմնավորում, որը բացակայում է տվյալ Օրենքի պարագայում: Բացի այդ, Օրենքի տարածումը 1974թ.-ից հետո ծնված անձանց վրա ուղղակի միջամտություն է գործող աշխատանքային հարաբերություններին՝ հանգեցնելով աշխատավարձի նվազեցման: Այսպիսով, Օրենքը նաև միջամտում է մասնավոր իրավահարաբերություններին՝ գործատուի և աշխատողի աշխատանքային պայմանագրին: Ինչպես հայտնի, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն, և կարող են տարածվել ապագայում ծագող իրավահարաբերությունների վրա, սակայն տվյալ դեպքում Օրենքը միջամտում է արդեն իսկ ձևավորված իրավահարաբերություններին՝ հարկադրելով աշխատանքային պայմանագրի կողմերին վերանայել կամ լուծել իրենց պայմանագրերը:
դ. Սահմանադրության 34-րդ հոդվածին հակասելու հիմնավորում: Համաձայն 34-րդ հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:
Օրենքը կզրկի անձին իր և իր ընտանիքի համար կենսական նվազագույն պայմաններ ապահովելու հնարավորությունից, եթե Օրենքը կիրառվի այն եղանակով, որով այն ներկայումս ուժի մեջ է՝ հաշվի առնելով վերևում նշված հանգամանքները: Ընդ որում, Սահմանադրության 34-րդ հոդվածը նախատեսում է պետության պարտականություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ քաղաքացիների այս իրավունքների իրականացման համար: Պետությունը հազիվ թե կարող է հիմնավորել և ապացուցել Սահմանադրական դատարանում, որ ձեռնարկել է ԱՆՀՐԱԺԵՇՏ միջոցներ այս ուղղությամբ, քանի որ պետությունը պարզապես կենսաթոշակ վճարելու իր պարտականությունը փորձել է դնել անձի վրա: Ակնհայտ է, որ նման փորձը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաիրավական, քանի որ պետությունը չի կարող պարտականություն դնել անձի վրա՝ անձի հաշվին և ի բարօրություն հենց այդ նույն անձի: Այս մոտեցումը պարզապես անտրամաբանական է: Դա նույնն է, որ անձը պայմանագիր կնքի ինքն իր հետ ի օգուտ իրեն և բացառապես ի հաշիվ իրեն: Նման իրավակարգավորումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ:
ե. Սահմանադրության 37-րդ հոդվածին հակասելու հիմնավորում: Համաձայն ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածի՝ Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով: Օրենքը չի ընձեռում որևէ իրական երաշխիքներ, որոնք անհրաժեշտ և բավարար են անձի ծերությունն ապահովելու համար: Ավելին, Օրենքը ստեղծում է պայմաններ, որոնք նվազագույնին են հասցնում նշված արժեքների պաշտպանության հնարավորությունը: Այս առումով, Օրենքը չունի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն, հավատ չի ներշնչում հասարակության և չի կարող հիմնավոր միջոց համարվել պետության կողմից իր սահմանադրական պարտականությունները կատարելու առումով:
զ. Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ կետին: Համաձայն Սամանադրության Հոդված 48-րդ հոդվածի՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են` նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը. Սույն հոդվածի ուժով պետությունը ստանձնել է պարտականություն նպաստել բնակչության զբաղվածության և աշխատանքի պայմանների բարելավմանը: Սա ենթադրում է ոչ միայն պետության կողմից ակտիվ գործողությունների իրականացում, ինչպես օրինակ՝ համապատասխան ծրագրերի կամ ռազմավարության մշակում կամ օրենքի ընդունում, այլև հարկադրում է պետությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել նշված արժեքներին: Վիճարկվող Օրենքը ակնհայտորեն վնասում է և վատթարացնում է անձի աշխատանքային պայմանները, այդ թվում՝ աշխատանքի վարձատրությունը նվազեցնելու միջոցով, և բացի այդ որևէ կերպ չի նպաստում բնակչության զբաղվածության աճին:
է. Օրենքը զուրկ է իրավական հստակությունից և չի ապահովում անձի պաշտպանվածությունը: Օրենքը զրկելում է անձին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: ՀՀ սահմանադրական դատարանը պետք է քննարկի նաև Օրենքի անկանխատեսելի ու անարդարացի բնույթը և արդյունավետ պաշտպանության միջոց չապահովելու հանգամանքը: ՀՀ սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց բազում որոշումներում կարևորել են օրենքի՝ իրավական կանխատեսելի և հստակ լինելու անհրաժեշտությունը, ներառյալ օրենքով անձին անհրաժեշտ իրավական պաշտպանության ընթացակարգերի ապահովումը: Այսպես օրինակ, Օրենքը չի նախատեսում որևէ լուծում այն դեպքերի համար, երբ պետությունը չկատարի իր կողմից ստանձնած պարտականությունը և չվճարի իր 5 տոկոս մասնաբաժինը: Բացի այդ, Օրենքում առկա են մի շարք անորոշ ձևակերպումներ, որոնք վստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղ անցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների, սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի: Այստեղ մենք մասնավորապես նկատի ունենք Օրենքի 12-րդ, 13-րդ, 29-րդ և այլ բազում հոդվածներ, որոնք լուրջ շտկման և վերախմբագրման կարիք ունենք՝ անձի իրավական պաշտպանվածությունն երաշխավորելու, ֆոնդի կառավարումը հասկանալի, կանխատեսելի և թափանցիկ դարձնելու և պետության ու կառավարող ֆոնդի կողմից քաղաքացիների դրամական միջոցների երաշխավորվածությունն ապահովելու տեսանկյունից:
ը. Օրենքը հակասում է ինքն իրեն՝ իր իսկ նախաբանին, Օրենքի համաձայն, տվյալ օրենքը նախատեսում է միայն համապատասխան հնարավորությունների ստեղծում քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը և օրենքը կոչված է նման հնարավորություններ ընձեռել անձանց համար, սակայն իրականում Օրենքը պարտադրում է անձին որոշակի գումարներ վճարել, ըստ էության Օրենքը անձին ոչ թե հնարավորությունների է ընձեռում, այլ զրկում է իր սեփականությունը տնօրինելու հնարավորությունից՝ պարտավորեցնելով քաղաքացուն կատարելու օրենքով սահմանված ընտրությունը: Սակայն իրականում Օրենքը դուրս է գալիս իր իսկ նախաբանի շրջանակներից (հնարավորությունների ստեղծում և ընձեռումը) և առանց որևէ հնարավորություն ընձեռելու՝ նախատեսում է պարտադիր վճարումների համակարգ և բացառում որևէ ընտրության հնարավորություն: Սա արդեն նաև Իրավական ակտերի մասին օրենքի և ՀՀ սահմանադրության հերթական խախտում է:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տրիբուն (06.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ