Աշխաիքօս երեսին կենսաթոշակային տարբեր համակարգեր կան, ու լավ մտածված լինելու ու կավ կառավարման դեպքում, սկզբունքորեն բոլորն էլ գործում են: Մեր մոտ մինչև հիմա pay-as-you-go համակարգն ա գործում: Ոչ մի վատ բան էս համակագում չկա, քանի դեռ աշխատանքի շուկա բավականին թվով ջահելներ են մուտք գործում, որոնք կենսաթոշակային հիմնադրամին հատկացումներ են անում, պետությունն էլ դեֆիցիտը սուբսիդավորում ա բյուջեից, ու ծերերը թոշակ են ստանում: Բայց էս համակարգը կարա գործի քանի դեռ դեմոգրաֆիան ճիշտ ուղղությամբ ա գնում - նոր շատ ջահել, որոնք աշխատում են, ու քիչ սաղ մնացած թոշակառու բիձա
Հայաստանի դեպքում կուտակային համակարգը մտցնելը ճիշտ որոշում ա: Պարտադիր թե, ոչ պարտադիր, դժվար ա ասել, եքա քննարկելու թեմայա: Հիմնադրամը պիտի լինի պետական, թե մասնավոր մի քանի հիմնադրամներ կարող են լինել, էլի եքա քննարկելու թեմայա: Բայց եթե նույնիսկ մասնավոր են, բայց 100 տոկոսանոց բյուջետային երաշխիքով են լինելու, ապա մեր համար տարբերություն չկա կլինեն մասնավոր, թե պետական - մեր կուտակած գումարները երաշխավորված են:
Ուրիշ հարց, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում լիքը փողեր են հավաքվում, ու իմանալով հայկական իրողությունները, էտ փողերը լափելու սուրբ պարտականությունը դրվելու ա սերժամերձ որևէ գյոռմամիշի վրա: Ու արդյունքում մեր կենսաթոշակային հիմնադրամները ավելի արագ են դեֆոլտ լինելու՝ բոլոր պարտավորությունները պետության վրա թողնելով, քան հայկական ավիաընկերությունները![]()
Էջանիշներ