Tig (27.05.2014)
Աշխատավայրում հայտնեցին:
Ուրբաթ օրը պիտի գնայի դիմում գրելու, այն էլ էնպես ստացվեց, որ մի քանի օրով բացակայեցի քաղաքից, չստացվեց:
Վաղը գնամ, տեսնեմ ` ինչ եմ անում:
Վահե´, դու արդեն լրացրել ե՞ս դիմումը:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Tig (27.05.2014)
Սատարման երթ
Հարգելի պայքարակիցներ,
Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին , հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:
Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:
Այսպիսով՝ հունիսի 11՝ ժամը 19:00, Մատենադարանի մոտ:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Վաղը, ժամը 7-ին, մատենադարան
Ես էդպես էլ դիմում չգրեցի, բայց մայիս ամսվա աշխատավարձս առանց պահումների ստացա:
Խոսակցություններ եմ լսել, որ գուցե անցած ամիսների պահածները հետ վերադարձնեն:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Էս էլ թազա կապիկություն ա
Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն
Աղբյուր՝ ՓաստինֆոԼավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:
Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը:
Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:
Այսինքն` եթե անձի աշխատավարձը 600.000 դրամ է, ապա սոցիալական վճարը հաշվարկվելու է միայն 500.000 դրամից: Եթե այսօրվա օրենքով անձը պետք է կատարեր 35.000 դրամի չափով կուտակային վճար, ապա նոր առաջարկվող օրենքով կլինի 25.000 դրամ, որին պետությունը կավելացնի ևս 25.000 դրամ:
Բացի այդ, նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարելու է գործատուն: Սա նշանակում է, որ նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պետք է սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկ պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափը՝ 2014թ. հուլիսի 1-ից՝ 50.000 դրամ:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Մոդերատորական. թեման «Հայաստան» բաժնից տեղափոխվել է «Քաղաքականություն» բաժին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ