Նոր հասկացա, որ շատ դժվար է տասնյակ կազմել, երբ պետք է լինում ոչ թե հեղինակներ, այլ ստեղծագործություններ նշել։ Այդ պատճառով խնդրում եմ ամեն տողից հետո ավելացնել «մնացած համարյա բոլոր գործերը» արտահայտությունըՀա, էլի հերթականություն անհնար է նշել։
Ահագին բան դուրս մնացՎահան Տերյան - «Երկիր Նաիրի» շարքը
Եղիշե Չարենց - «Երկիր Նաիրի» վեպը
Խաժակ Գյուլնազարյան - «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը»
Շահեն Թաթիկյան - «Նրա ճանապարհը» և «Երիցս խաչվածը» (սրանք ինձ համար անբաժանելի են)
Հակոբ Օշական - «Ծակ պտուկը» վեպը
Հրանտ Մաթևոսյան - «Ծառերը» ժողովածուն
Վարդգես Պետրոսյան - «Կրակե շապիկ»
Վահան Թոթովենց - «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Ակսել Բակունց - «Մթնաձոր» ժողովածուն
Լևոն Շանթ - պատմական դրամաները
Ու առանձին կատեգորիայով՝ «կարոտի գրականությունը»՝ Գալշոյան (հատկապես՝ «Մամփրե արքան»), Քոչար, Դաշտենց ու մյուսները (ինձ համար սա անչափ կարևոր երևույթ է մեր գրականության մեջ), մեկ էլ կարևորագույնը՝ բանահյուսական ստեղծագործությունները։![]()
Էջանիշներ