Որը խորհորդ կտաք արնեմ և ինչու? Samsung Galaxy Tab 3 10,1 թե Samsung Galaxy Note 10,1(2012)?
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Ունեմ Asus Transformer TF 101
Հնոտ է, մի քիչ թուլոտ է բայց ինձ լրիվ հերիք է։ Էկրանը շատ լավն է, գույները։
Մի քիչ ձայնն է թույլ։ Անդրոիդ 4 է, Ջելի Բին չկա։
Լավ դիմացկուն է։ թութու՛՛
Հայաստանից նման բան լսելն անսովոր էր. Financial Times-ն անդրադարձել է հայկական արտադրության առաջին պլանշետին
Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականն իր բլոգում ուշագրավ անդրադարձ է կատարել դեկտեմբերին ներկայացված հայկական արտադրության առաջին պլանշետին, ինչը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև։
Հոդվածագիր Մոնիկա Էլենան նկատում է, որ 2 հարևան պետությունների հետ փակ սահմաններ, արտահանման քիչ ծավալներ, զգալի տնտեսական մենաշնորհ ունեցող ու հիմնականում դրսից եկող դրամական փոխանցումների շնորհիվ գոյատևող Հայաստանից անսովոր էր նման բան լսելը։
Միևնույն ժամանակ հեղինակն անմիջապես հակադարձում է ինքն իրեն՝ նկատելով, որ հայկական պլանշետի գաղափարն այնքան էլ անհավանական չի թվում, երբ հիշում ենք այն հայտնի փաստը, որ նախքան անկախացումը Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում ամենաշատ թվով գիտնականներն ու մասնագետներն է ունեցել։
Էլենան նաև հավելում է, որ Խորհրդային Միության պաշտպանական ոլորտի ու տիեզերական համակարգերի համար օգտագործվող սարքավորումների 30%-ը մշակվել ու արտադրվել է հենց Երևանում։
«Այժմ այս փոքր ու շրջափակված կովկասյան պետության կառավարությունը հույս ունի վերածնել տեղեկատվության ու տեխնոլոգիայի ոլորտն ու դառնալ «էլեկտրոնային» հասարակության անդամ»,-շարունակում է հեղինակը՝ նշելով, որ հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/ArmtabTechnologies Company համատեղ ընկերության ներկայացրած առաջին հայկական ArmTab պլանշետի ու ArmPhone սմարթֆոնի դիզայնը մշակված է Երևանում։
Երկու սարքն էլ գործում են Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա, սակայն հայտնի է, որ նորույթները կհավաքվեն Հոնկոնգում ու Միացյալ Նահանգներում։
Դրանց ստեղծողները հայտնել են, որ հիմնականում տարածաշրջանային շուկայի համար նախատեսված պլանշետն ու սմարթֆոնը մանրածախ վաճառքի համար հասանելի կլինեն 2014թ. վերջից։
Աղբյուր` www.tert.am
Բարև Ձեզ
Առաջին հայկական պլանշետների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4–ին
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ArmTab առաջին հայկական պլանշետների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Երևանում փետրվարի 4–ին, հաղորդում է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
Նախատեսվում է, որ շնորհանդեսի արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Technology and Science Dynamics Inc.–ի հիմնադիր Վահան Չակարյանը։
Միջոցառմանը ներկա կլինեն Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը Eric C. Ryan), ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Շնորհանդեսի ընթացքում կներկայացվի հայկական պլանշետների արտադրության հարցում ընկերության գործունեությունն ու նրա հետագա քայլերը։ Նախատեսվում է նաև ներկայացնել 2015 թ.–ից Հայաստանի կրթական համակարգում պլանշետների կիրառման հեռանկարները, «Արաքս» առաջին հայկական օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ArmTab պլանշետներում, ինչպես նաև կրթական հավելվածները, որոնք հասանելի կլինեն ArmTab–ի օգտատերերի համար։
Technology and Science Dynamics Inc.–ը Հայաստանի ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ՏՀՏ ընկերությունն է։
Technology and Science Dynamics Inc.–ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
«Technology and Science Dynamics Inc/Armtab Technology» պլանշետ արտադրող ընկերությունը կառավարության որոշմամբ ստացել է գործունեության ծավալման սկզբնական թույլտվություն ազատ տնտեսական գոտում` «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ–ի տարածքում` 3 տարի ժամկետով։ Նախագծում կատարվող ընդհանուր ներդրումներն առաջիկա 3 տարիներին կկազմեն մոտ 6.7 մլն դոլար։ Համաձայն բիզնես–ծրագրի, ընկերությունը պլանշետներ կհավաքի և ծրագրեր կտեղադրի։ Աշխատանքի առաջին տարում ընկերությունը պատրաստվում է վաճառել 10 հազար պլանշետ, իսկ երկրորդ և երրորդ տարիներին, համապատասխանաբար, 30 և 50 հազար պլանշետ։ Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր փուլերը։ Ընկերությունում չեն բացառել նաև ստորաբաժանման ստեղծումն ԱՏԳ–ից դուրս` հայկական ներքին շուկայի հետ աշխատելու համար։
http://telecom.arka.am
Բարև Ձեզ
էսօր մտածում էի մասնակցեմ (մոռացել էի, որ Վերային տանում եմ ստուգման), էն էլ ծրագիրը նայեցի, Էլ վարչափեդ, էլ էշոտյան։ Տենց էլ չգտա, թե որ փուլում են ապրանքը ներկայացնելու...
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (04.02.2014)
Բա կարմիր լենտան ո՞վ ա կտրելու: Քոչի ականջը կանչի, սերժիկը չի՞ անելու
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
վսյո, հայկական կրթական համակարգը հելավ տամա
Տենում է՞ք, արտագաղթը ինչ առավելություն ունի, իսկ ավելի լուրջ, չեմ պատկերացնում բացի ծրագրային ապահովումից էլ ինչը կարա հայկական լինի, ԵՐԱԶԸ որ գոնէ համարում էինք հայկական, տարբեր մասնագիտությունների աշխատատեղեր էր ապահովում՝ սենց միայն հայ ծրագրավորողներ ու ամերիկացի և հոնկոնգցի աշխատուժ իրանց սարքավորումներով…
Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
Ամերիկացիք իրանց բրենդները սկի Ամերիկայում չեն արտադրում՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
սաշիկը արդեն անդրոիդին էլ փայ մտավ հա՞…Աստիճանաբար Հայաստան կտեղափոխվեն պլանշետների մշակման և արտադրության բոլոր փուլերը։
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
էս էն մեր արարատ օհ-ն գրողն ա գրել տենա՞ս«Արաքս» առաջին հայկական օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ArmTab պլանշետներում
Աթեիստ (04.02.2014)
Աթեիստ (04.02.2014)
Միակ վիդեոն էն ՕՀ- հետ կապված, որ կարացա գտնեմ էս ա։
Ստեղ հին ուբունտուի պես մի բան ա՝ հայերեն թարգմանված։ Համ թարգմանությունն ա կիսատ (վիդեն համարյա մի տարվայա), համ տառասխալներ կան, համ ինքը անդրոիդի հենքի վրա չի, համ էլ ոչ մի ձև օպտիմիզացած չի հպումով ղեկավարման համար։
Ենթադրում եմ, ԱրտԹաբում ինչ որ ուրիշ Արաքս են դնելու, բայց էդ դեպքում չեմ հասկանում նույն անունը դնելու իմաստը։ Չնայած եթե մի բանին վարչափեդն ու էշոտյանը խառնվել են, իմաստ ունի՞ իմաստ փնտրել։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (04.02.2014)
Արմենիկումի կարգի դվիժենի ա ...
Chuk (04.02.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ