User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Հարյուր աստիճան, եռման կետ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարյուր աստիճան, եռման կետ

    Հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ սկսված բողոքի ալիքը առնվազն կարճ հաջողության հասավ:
    Վերջերս նախաձեռնող խումբը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որ կոչվում է «Հարյուր աստիճան, եռման կետ»:

    Փողոցներում սկսեցին հայտնվել 100o գրությունները:



    Կարճ ժամանակ անց նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ.

    Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել հակասոցիալական և ապօրինի որոշումներ:

    Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի «համոզիչ» հիմնավորումներ փնտրելու նպատակով:

    Քաղաքացիները ներկայացրեցին իրավական փաստարկներ` պաշտոնանկանել ու օրենքներ խախտած և կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանին և Հենրիկ Նավասարդյանին: Պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ՝ ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը: 90 օր շարունակվող նստացույցն ի ցույց դրեց նաև վարչախմբի գաղափարական սնանկությունը, ոստիկանական համակարգի ընդամենը իմիտացիոն, կոսմետիկ փոփոխությունները:

    Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինականպահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի ակտիվ և սուր գործողությունների:

    Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը և միասնական օրակարգ ձևավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

    Նախաձեռնության ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/pages/100-%...00918453371335

    Այս թեմայում կքննարկենք նախաձեռնությունը, կհետևենք նրա հետագա ընթացքին, կտեսնենք, թե ովքե՞ր են միանում, ի՞նչ է անելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (31.10.2013), Rhayader (30.10.2013), Sagittarius (30.10.2013), Հայկօ (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի աստիճան
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.01.2018, 08:54
  2. Աստիճան
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.01.2014, 18:39
  3. 0-ի 0 աստիճան
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 104
    Վերջինը: 09.02.2011, 01:31
  4. Հարյուր տոկոսով թարգմանված 7-Zip
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 15.10.2006, 12:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •