User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 38 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ակումբը սոց. ցանց է դարձել

  1. #31
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնավորեմ:
    1. Ուրիշների անձնական օրագրերում ավտոմատ կերպով արգելված չէ գրառում անելը:
    2. Չկա հանդիպումներ կազմակերպելու հարմար գործիք:
    3. Չկա ստեղծագործությունը գնահատելու հնարավորություն:
    4. Չկա նկարները թեգ անելու հնարավորություն (փոխարենը ֆորումի անդամների լուսանկարների բաժնում անընդհատ հարցնում են թե ով ով է):
    5. Եվ այլն:
    Հնարավորությունները կա, ներդնող ա պետք, ամենազորն էլ զբաղվածա, կամաց-կամաց կանի էլի, 7 տարեկան երեխուց դրել ենք մատրիցայի լուծում ենք պահանջում:
    Գնահատման համակարգն էլ կար, հենց մեկը Այվիի բմբուլը, որ տենց էլ հետ չտվին, ես սրանց ....
    ամեն ինչնել հնարավորա

  2. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնավորեմ:
    1. Ուրիշների անձնական օրագրերում ավտոմատ կերպով արգելված չէ գրառում անելը:
    2. Չկա հանդիպումներ կազմակերպելու հարմար գործիք:
    3. Չկա ստեղծագործությունը գնահատելու հնարավորություն:
    4. Չկա նկարները թեգ անելու հնարավորություն (փոխարենը ֆորումի անդամների լուսանկարների բաժնում անընդհատ հարցնում են թե ով ով է):
    5. Եվ այլն:
    ՎանՎեյ ջան,
    ֆորումը համակարգ է, որը թույլ է տալիս ոչ միայն օգտվել պատրաստի տեխնիկական գործիքներից, այլև սահմանել սեփական քաղաքականությունը: Ինչպես նաև վԲուլլետինը կառուցված է էնպես, որ հնարավոր լինի նրա զարգացումը հավելյալ ծրագրերի միջոցով: Ասածդ յուրաքանչյուր խնդրի համար իրեն կարելի է ընդլայնել՝ ցանկության դեպքում: վԲուլլետինը որևէ սահմանափակում դրանում չի դնում, ոչ էլ ինքը քեզ դնում ա ռամկաների մեջ ու ասում, որ դու էս, էս ու էս գործառույթները պետք է անես: Ամեն դեպքում կետերի մասին ասեմ.

    1. Ցանկացած ֆորում սահմանում է իր կանոնները, այդ թվում թե ինչպիսի գրառումներ են կարելի, ինչպիսի ոչ, այդ թվում շատ հաճախ առանձին բաժինների համար առանձին: Մասնավորապես վԲուլլետինում չկա նախատեսված գործիք ֆլուդն ավտոմատ արգելելու համար, սակայն ֆորումների մեծամասնությունը կանոնով սահմանում են այդ հնարավորությունը, իսկ մոդերատորը տեխնիկական գործիքների օգնությամբ կատարում է դրա վերահսկողությունը: Մեր մոտ առանձին բաժնում կա առանձին սահմանափակում գրառումների ինչ-որ տիպի համար, ինչը նախատեսված է համակարգում:

    2. Հանդիպումները կազմակերպելու համար կա հրաշալի գործիք. թեմա ստեղծելու հնարավորություն: Բացում ես թեմա, կատարում ես գրառում, նշում հանդիպման օրն ու ժամը, մյուսները տեսնում են: Սրանից բացի կան վԲուլլետինում նախատեսված այլ գործիքներ էլ, մասնավորապես հայտարարությունների համակարգն ու օրացույցը, որոնք ակումբում չեն օգտագործվում:

    3. Կա հրաշալի հնարավորություն ստեղծագործությունները գնահատելու համար, որոնք են՝ վԲուլլետինում առկա վարկանշավորման համակարգը, մրցույթների դեպքում քվեարկության համակարգը, ինչպես նաև շնորհակալության համակարգը, որը լրածրագիր է (նոր տարբերակում, որը դեռ ակումբում չենք տեղադրում, արդեն ավտոմատ նախատեսված են like և dislike տիպի կոճակներ, եթե չեմ սխալվում): Բացի դրանից նախատեսված է գնահատման ևս մեկ հրաշալի հնարավորություն. մեկնաբանելու, գրառում կատարելու հնարավորությունը:

    4. Չկա թեգ անելու ավտոմատ հնարավորություն, սակայն կա դա նկարի կողքին հանգիստ ու սիրուն գրելու հնարավորություն: Եթե չեմ սխալվում, կա նաև լրածրագիր, որը թույլատրում է թեգ անել:

    5. Եվ այլն:

    Սուբյեկտիվ ես գնահատում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (31.10.2013)

  4. #33
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան, գիտեմ որ vBulletin-ի տակը վերջին հաշվով բաց կոդ է, կարող ես մտնել ուզածդ բանը փոխել, ինքս նման բաներ արել եմ: Բայց ոչ միշտ դա կկարողանաս անել սահուն ու համահունչ արդեն եղածին: Ասենք, կարող ես մարդատար մեքենան ձևափոխես բեռնատարի, բայց նույնքան լավը չի լինի, որքան եթե ի սկզբանե բեռնատար սարքեիր: Լավ, ժամանակը ցույց կտա

  5. #34
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնն ու ստեղծագործողի անկյունը ինձ չի հետաքրքրում, բայց քաղաքականություն մտնում եմ: Միշտ նույն մարդիկ են: Տարբերություն չեմ տեսնում ֆեյսբուքում նմանատիպ քաղաքական քննարկումների հետ:
    Հա, ֆորումում հին գրածդ ավելի հեշտ է գտնել, բայց եթե նույն քաղաքականության թեման վերցնենք, իմ մոտ նենց տպավորություն չկա, որ դա մասնակիցներին առանձնապես պետք է: Հասանելիության պահով, սոց. ցանցում էլ կարող է բոլորին հասանելի լինել:
    Սոց. ցանցը կենտրոնացած չէ անձի վրա: Ֆեյսբուքում խմբերի գաղափարը կա, որը մարդկանց timeline-ներից առանձին է:
    Իսկ ինչ վերաբերվում է քննարկումների որակին, ապա դա հարթակի հետ կապ չունի:
    Ասա՝ քեզ չի հետաքրքրում, բայց մի ասա՝ քննարկում չկա: Թե քեզ հետաքրքրող թեմաներում/բաժիններում քննարկում չկա, ինչու՞ չես բացում նոր թեմա: Կամ ի՞նչ վատ ա, եթե միշտ նույն մարդիկ են քաղաքականության բաժնում: Գրականության բաժնում էլ միշտ ուրիշ նույն մարդիկ են: Բնական բան ա, որ էս կամ էն ակումբցին մտնում ա էն բաժին, որն իրան ավելի հետաքրքիր ա:

    Ու շատ ցավում եմ, եթե դու ֆեյսբուքի ու ակումբի քաղաքական քննարկումների միջև տարբերություն չես տեսնում: Դու էստեղ նկատե՞լ ես քաղաքական հիստերիաներ կամ նկատե՞լ ես, որ մեկն անցնի անձնական վիրավորանքների, ու դա հանգիստ մարսվի-գնա: Սոցցանցերում մարդիկ անձեր են, ոչ թե կարծիքներ, մարդկանց էգոն ահավոր մեծ ա, իսկ ֆորումներում դա չի աշխատում, դու պիտի փոքրանաս ու հավասրվես մյուսներին: Եթե հարգանք ես ուզում, ոչ թե պիտի տկլոր ֆոտոներ դնես կամ սաղ միասեռականներին ուղարկես վառելու, այլ խելոք մտքեր արտահայտես: Ու դա տեղի ա ունենում նույնիսկ ֆեյսբուքի խմբերում: Մատների վրա հաշված լավ խմբեր կան, որ շատ ուժեղ մոդերավորվում են, ու քննարկումները քիչ թե շատ նորմալ են ընթանում, բայց էդ խմբերը որդեգրել են ֆորումային քաղաքականություն, դրանք ավելի շատ նմանվում են ֆորումի, ոչ թե սոցցանցի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.10.2013), Ուլուանա (30.10.2013), Տրիբուն (31.10.2013)

  7. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնավորեմ:
    1. Ուրիշների անձնական օրագրերում ավտոմատ կերպով արգելված չէ գրառում անելը:
    2. Չկա հանդիպումներ կազմակերպելու հարմար գործիք:
    3. Չկա ստեղծագործությունը գնահատելու հնարավորություն:
    4. Չկա նկարները թեգ անելու հնարավորություն (փոխարենը ֆորումի անդամների լուսանկարների բաժնում անընդհատ հարցնում են թե ով ով է):
    5. Եվ այլն:
    Ակումբը սոցցանց չի

  8. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, գիտեմ որ vBulletin-ի տակը վերջին հաշվով բաց կոդ է, կարող ես մտնել ուզածդ բանը փոխել, ինքս նման բաներ արել եմ: Բայց ոչ միշտ դա կկարողանաս անել սահուն ու համահունչ արդեն եղածին: Ասենք, կարող ես մարդատար մեքենան ձևափոխես բեռնատարի, բայց նույնքան լավը չի լինի, որքան եթե ի սկզբանե բեռնատար սարքեիր: Լավ, ժամանակը ցույց կտա
    ՎանՎեյ ջան, vbulletin.org-ում, որն ի դեպ vbulletin-ի պաշտոնական կայքերից ա, հարյուրավոր պատրաստի լրածրագրեր կան՝ երրորդ կազմակերպությունների կողմից: Էնպես չի, որ անպայման դու պետք ա գրես:
    vBulletin-ի կոդը ոչ թե սովորական ձևով բաց է, այլ ինքը հատուկ փլագինների համակարգ ունի, ու նաև դրանք ստեղծելու հնարավորություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.10.2013)

  10. #37
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ՎանՎեյ ջան,
    ֆորումը համակարգ է, որը թույլ է տալիս ոչ միայն օգտվել պատրաստի տեխնիկական գործիքներից, այլև սահմանել սեփական քաղաքականությունը: Ինչպես նաև վԲուլլետինը կառուցված է էնպես, որ հնարավոր լինի նրա զարգացումը հավելյալ ծրագրերի միջոցով: Ասածդ յուրաքանչյուր խնդրի համար իրեն կարելի է ընդլայնել՝ ցանկության դեպքում: վԲուլլետինը որևէ սահմանափակում դրանում չի դնում, ոչ էլ ինքը քեզ դնում ա ռամկաների մեջ ու ասում, որ դու էս, էս ու էս գործառույթները պետք է անես: Ամեն դեպքում կետերի մասին ասեմ.

    1. Ցանկացած ֆորում սահմանում է իր կանոնները, այդ թվում թե ինչպիսի գրառումներ են կարելի, ինչպիսի ոչ, այդ թվում շատ հաճախ առանձին բաժինների համար առանձին: Մասնավորապես վԲուլլետինում չկա նախատեսված գործիք ֆլուդն ավտոմատ արգելելու համար, սակայն ֆորումների մեծամասնությունը կանոնով սահմանում են այդ հնարավորությունը, իսկ մոդերատորը տեխնիկական գործիքների օգնությամբ կատարում է դրա վերահսկողությունը: Մեր մոտ առանձին բաժնում կա առանձին սահմանափակում գրառումների ինչ-որ տիպի համար, ինչը նախատեսված է համակարգում:

    2. Հանդիպումները կազմակերպելու համար կա հրաշալի գործիք. թեմա ստեղծելու հնարավորություն: Բացում ես թեմա, կատարում ես գրառում, նշում հանդիպման օրն ու ժամը, մյուսները տեսնում են: Սրանից բացի կան վԲուլլետինում նախատեսված այլ գործիքներ էլ, մասնավորապես հայտարարությունների համակարգն ու օրացույցը, որոնք ակումբում չեն օգտագործվում:

    3. Կա հրաշալի հնարավորություն ստեղծագործությունները գնահատելու համար, որոնք են՝ վԲուլլետինում առկա վարկանշավորման համակարգը, մրցույթների դեպքում քվեարկության համակարգը, ինչպես նաև շնորհակալության համակարգը, որը լրածրագիր է (նոր տարբերակում, որը դեռ ակումբում չենք տեղադրում, արդեն ավտոմատ նախատեսված են like և dislike տիպի կոճակներ, եթե չեմ սխալվում): Բացի դրանից նախատեսված է գնահատման ևս մեկ հրաշալի հնարավորություն. մեկնաբանելու, գրառում կատարելու հնարավորությունը:

    4. Չկա թեգ անելու ավտոմատ հնարավորություն, սակայն կա դա նկարի կողքին հանգիստ ու սիրուն գրելու հնարավորություն: Եթե չեմ սխալվում, կա նաև լրածրագիր, որը թույլատրում է թեգ անել:

    5. Եվ այլն:

    Սուբյեկտիվ ես գնահատում:
    Հա, ի՞նչ էի ասում: Մինչև վերջ չձևակերպեցի:

    Ասածս էն էր, որ եթե նույնիսկ vBulletin-ում չկա պատրաստի էնպիսի գործիք, ինչպիսին ասենք FB-ի event-ներն են, դա որևէ կերպ խոչընդոտ չի լինում օգտվելով միայն vBulletin-ի գործիքներից հանդիպումներ կազմակերպելը ու իրականացնելը: Վկայությունը կազմակերպված եթե ոչ հարյուրավոր, գոնե տասնյակ հանդիպումները:

    Եթե նույնիսկ vBulletin-ում չկա պատրաստի թեգավորման համակարգ (նկարների համար), դա խոչընդոտ չի հանդիսանում բավական հարմար տարբերակով նկարները հանձնել հանրության դատին: Ավելին, թեև vBulletin-ում կա պատրաստի ալբոմների մեխանիզմ, նախատեսված այդ գործի համար, փաստացի օգտվողները նախընտրում են թեմայում գրառումների տեսքով դնելը ու դա բնավ էլ անհարմար չի դառնում:

    Մի խոսքով, առկա գործիքները բավական հարմար են ակումբի ներկայիս գործունեությունը կազմակերպելու համար:

    ԲԱյց, ՎանՎեյ ջան, ես տասը ձեռով կողմ եմ քո ասածին, որ արժի քո ձևակերպմամբ «օբյեկտիվ քննարկումները» խթանել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.10.2013)

  12. #38
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ ֆեյսբուք ունենար, հասկանար թե էս ինչից են խոսում:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (31.10.2013), Արամ (31.10.2013)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու է երբեմնի ամենաակտիվ ֆորումը դարձել այսպիսի անհետաքրքիր վայր
    Հեղինակ՝ Avantegarde, բաժին` Ընթերցանության ակումբ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 27.11.2017, 21:50
  2. Շնորհավորանք Universe-ը պապա ա դարձել
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.02.2015, 09:54
  3. Մոնկը հայր է դարձել
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 24.11.2012, 21:24
  4. Պետրոսը և Պետրանին պապա և մամա են դարձել))))
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 21.07.2011, 09:46
  5. Vkontakte.ru - Սոցիալական ցանց
    Հեղինակ՝ Norton, բաժին` Վեբ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 02.03.2011, 17:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •