Կուզեի որ ֆորումում մասնակիցների քանակը էապես ավելի շատ լիներ: Այս պահին եթե մի օրում 100 հոգի է ակումբ մտնում, ես դրանից ավելի շատ մարդ ունեմ ֆեյսբուքում հայ ընկերներիս մեջ, ավելի շուտ իրենց կհարցնեմ: Եվ հակառակը կուզեի, որ մարդիկ ավելի շատ հարցեր տային ֆորումում: Հետո այդ հարցերը կգնային տվյալների բազա ու գուգլով կգտնվեին: Խոսքը, իհարկե, օբյեկտիվ հարցերի մասին է: Կոնկրետ օրինակ. ինչպես ստանալ ֆրանսիական վիզա Երևանում: Գուգլի, տես քանի գրառում կգտնես: Կաթիլ է ծովի մեջ, եթե հաշվի առնենք, թե օրական քանի հոգի է կանգնած դեսպանատան դռների առջև: Պարզապես մարդիկ անձամբ, հեռախոսով կամ սոց. ցանցերում են այդ մասին հարցնում, պատասխաններն էլ գնում-կորում են:
Էջանիշներ