Չուկ, շնորհակալություն նկատառումների համար: Ավելի կոնկրետացնեմ ասածս:

1. Նայենք Ակումբի վերջին թեմաները: Հինգից երկուսը ստեղծագործողի անկյունում են, մեկը շնորհավորանք է, մեկը հենց այս թեման է, և միայն մեկն է կոչված "ինֆորմացիայի օբյեկտիվ փոխանակման":

2. Վերջին 24 ժամերին ակումբ այցելած անդամների քանակը 112-ն է: Վերոհիշյալ whirlpool-ում, որը իմ կարծիքով լավ աշխատող տարածաշրջանային ֆորում է` 17559: Հայաստանի բնակչության` Ավստրալիայինից 10 անգամ փոքրաթիվ լինելը էլի չի կոմպենսացնում թվերի այսչափ տարբերությունը: