Կամ գուցե միշտ է սոց. ցանց եղել:
Պարզաբանեմ վերնագիրը: Ակտիվ մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է, մասնակիցները իրար լավ ճանաչում են (հաճախ անուններով ու նաև ֆորումից դուրս), քննարկվող թեմաները կրում են սուբյեկտիվ բնույթ: Այս ամենը, իհարկե, վատ չէ, բայց ֆորումը դրա համար չէ նախատեսված: Ֆորումում պիտի լիներ այսպես. լիքը մասնակիցներ, մասնակիցները մեկը մյուսի նկատմամբ նիքնեյմից բացի բան չգիտեն, անընդհատ բացվող նոր թեմաներ, օբյեկտիվ ինֆորմացիայի փոխանակում:
Պետք է իրատես լինել. որոշ բաժիններ ակումբում ապագա չունեն: Ասենք, IT-ն Աֆրիկայում էլ է IT, հայերի մեծամասնությունը անգլերեն կամ գոնե ռուսերեն գրել-կարդալ գիտի, իր հարցը կուղղի համապատասխան լեզվով մասնագիտացված ֆորում, որտեղ պատասխան ստանալու հավանականությունը էապես ավելի մեծ է: Բայց կան նաև թեմաներ, որոնց համար հայկական ֆորումից ավելի լավ տեղ գոյություն չունի: Օրինակ` որ ֆիրմայի երշիկն է լավը, որ պրովայդերի ինտերնետն է լավը, սիրահարվել եմ դասարանցուս` ի՞նչ անեմ (հաշվի առնելով հայկական մենթալիտետը և իրականությունը), Երևանում այսինչ վիզան ո՞նց ստանամ, և այլն:
Համեմատության համար ասեմ, որ Ավստրալիայում նման ֆորում կա. http://forums.whirlpool.net.au/forum Հարցերիս մեծամասնության պատասխանները ես այնտեղ որոնումով գտնում եմ: Չգտնելու դեպքում էլ կարող ես հարցնել, կպատասխանեն: Օրինակ, հարց ունեի եկամտահարկերի հետ կապված, հարցրեցի, շատ արագ ու կոմպետենտ ձևով պատասխանեցին:
Ես համոզված եմ, որ հայկական ֆորումի պահանջարկ կա: Ակումբը ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները լինելու այդ ֆորումը: Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ այն չեն օգտագործում ըստ նշանակության: Կուզեի այս թեմայում այդ հարցը քննարկվեր: Ինչպիսի՞ն եք տեսնում ակումբի ապագան: Իմ կարծիքով ներկա տենդենցով, այսինքն որպես սոց. ցանց, այն ապագա չունի, քանի որ vBulletin-ը չունի սոց. ցանցերի հնարավորություններն ու հարմարությունները (event-ներ, notification-ներ, գրառումը տեսանելի սարքել միայն որոշ մարդկանց համար, և այլն):
Էջանիշներ