Ռոբը վազում էր գերմարդկային արագությամբ, բայց թվում էր թե նա իրենից արագ էր վազում: Լսում էր թիկունքին նրա ծանր, խռպոտ շնչառությունը, բայց ետ չէր շրջվում, թանկ էր ամեն վայրկյանը: Չգիտես որտեղից հայտնվեց իր դիմաց՝ անմարդկային դեմքով, պատված անհամար կնճիռներով ու ծալքերով, հսկա մարմնով, կարմրավուն, կրակոտ աչքերով:
Չհասցրեց հասկանալ ով էր նա, մարդ թե՞ կենդանի ՝ սարսափից ինչքան ուժ կար ոտքերում փախչում էր:
Թվում էր, թե մի հավերժություն էր անցել, որ նա հետապնդում էր իրեն:
Ռոբը ոտքերը հազիվ էր քարշ տալիս, հոգնել էր անդադար վազելուց, բայց վախը ստիպում էր նրան հավաքել բոլոր ուժերն ու վազել, վազել, վազել…
-Չհոգնեցի՞ ր, կանգնիր,- լսեց նրա ձայնը: Փաստորեն կենդանի չէր,-մտածեց Ռոբը:
-Կանգնիր քեզ ասում եմ: Քեզ ինչ է թվում, չե՞ մ կարող բռնել,- ծիծաղեց նա:
-Ի՞ նչ է ուզածդ,- առանց վազքը դադարեցնելու ու ետ նայելու հարցրեց Ռոբը:
- Ուզում եմ նայես աչքերիս մեջ ու զրուցենք:
-Ի՞ նչ,- զարմացավ Ռոբը:
-Ուզում եմ խոսենք քո մասին:
-Ի՞ մ մասին,- ոչինչ չէր հասկանում Ռոբը:
-Քո մասին, զարմանու՞ մ ես:
-Չեմ հասկանում քեզ:
-Ես ամեն ինչ գիտեմ քո մասին,- ծիծաղեց հրեշը:
-Դու՞,- ծիծաղեց Ռոբը:
-Ես: Ինձ չճանաչեցի՞ ր:
-Մենք ծանո՞ թ ենք:
-Այն էլ ինչպի՜սի ծանոթներ:
-Ո՞ վ ես դու:
-Ես քո երազանքներն եմ, նպատակները, արժեքները, քո անցած ճանապարհը, քո ներկան, խիղճը, բայց չգիտես ինչու դու վախեցար ինձանից, չէ քեզանից,- բարձր հռհռաց հրեշը:
Աչքերը բացեց – երազ էր, բայց սառը քրտինքը պատել էր մարմինը:
Աչքերը փակեց ու …սարսափեց իրենից:




Մեջբերել
ես մի քիչ ուրիշ շարունակություն էի սպասում մինչև էս նախադասությունը: Զարգացում ու ավելի հետաքրքիր ավարտ կուզենայի, քան հին չինական պատմության ստատուսային մակարդակի նմանակումը:
շնորհակալ եմ կարծիքի համար:

Էջանիշներ