User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Միացյալ Երիտասարդական Լիգա

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,762
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միացյալ Երիտասարդական Լիգա

    ՄԵԼ-ի պաշտոնական բլոգոից.
    http://uyliga.blogspot.com

    Էս բլոգում մի հինգ րոպե ժամանակ ծախսեցի գտնելու համար իրանց ծրագրերն ընդդեմ կոռուպցիայի, իրանց պրոեկտներն ի պաշտպանություն մարդու իրավունքների և էկո համակարգի, բայց ոիչնչ չգտա։ Նաև հետաքրքիր էր, թե ինչ ծրագիր ունեն խաղաղություն հաստատելու համար։ Դա էլ չկար։ Բայց այսպես կոչված «աղանդների» դեմ պայքարի մասին ահագին բան կար։ Ավելի ճիշտ ամեն ինչ միայն դրա մասին էր։

    Էսօրվա իմ ունեցած տեղեկությունների հիման վրա դատելով կարծում եմ, որ սրանք Հայաստանում գործող ամենամեծ, վտանգավոր ու ագրեսիվ աղանդներից մեկի՝ ՀԱԵ-ի քամակները մտած կամ էնտեղից թռած հերթական կազմակերպությունն են։ Կարծում եմ, որ իրանք պատկանում են «մեկազգ»-ազգիների տիպին։

    Ի՞նչ կարծիք ունեք իրանց գործունեության մասին։
    Ինչպե՞ս եք գնահատում իրենց այն քայլը, որ նրանք Հայաստանում քչից շատից հայտնի մարդկանց կրոնական պատկանելիությունն են ճշտում ու դրանից ինչ որ իրադարձություն են սարքում։
    Ձեր կարծիքով դա ինչպե՞ս կազդի ներկայումս իմ կարծիքով մեծամանություն կազմող հայաստանյան ստրկամիտ հասարակության վրա։

    Մի խոսքով հետաքրքիր են ձեր մտքերն այս աղանդի..... օյ, կներեք՝ կազմակերպության վերաբերյալ։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (27.10.2013), Rhayader (28.10.2013), Աթեիստ (27.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  3. #2
    ու սև ցավ Գրող-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2013
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանց սայթ ես էլ եմ մտել, էն որ մեծ շուխուռ բարձրացրին: Բայց մենակ հավայի աղանդների դեմ են պայքարում իբր թե: Թե ինչի՞ են էն էկո-մեկո, կրթություն, բան գրել, մարդ չի հասկանում: Ոնց որ հիստերիկների բազմություն լինի: Աղանդներից էլ գեշ բեթար են:
    Իսկ էն որ «աստղերին» բացահայտել են, անձամբ ինձ բացարձակ չի հետաքրքրում, բայց դուք պիտի մեր չեղած լրատվական սայթերում մարդկանց քոմենթները տենաք: Մի մասը (աստղերի հարևան-բարեկամնեը) փրփրած հայտարարում են, որ տենց բան չկա, մի ահագին մաս «ֆու, հիասթափվեցի» տիպին ա պատկանում, մի մասն էլ` «արա, սրանք են կործանում մեր էրգիրը» կիսազոմբիների խումբն են:

    Անձամբ իմ կարծիքով սրանց արածից ոչ մի բան չի փոխվում, սերիալի դերասանները սերիալներում էլի խաղալու են, երգչիստներն էր` երգելու: Ու տենց էլ պիտի լինի, իմիջիայլոց: Ի՞նձ ինչ` ով ինչի ա հավատում: Ուղղակի յություբի տակ զոմբիները գրելու են` ախ դու, աղանդավոր սրիկա, ու ֆսյո:

    Անկապ, աննպատակ կազմակերպության ա, ոնց որ էս երկրում համարյա ամեն ինչ:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.10.2013), Ruby Rue (28.10.2013), Sagittarius (28.10.2013), VisTolog (28.10.2013), Աթեիստ (28.10.2013), Անվերնագիր (28.10.2013), Ուլուանա (28.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  5. #3
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,247
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԵԼ-ը ՀՀ-ում հանդիսանում է այնպիսի կառույց, որը համարվում է հզոր հակառակորդ աղանդներին, դա է փաստում այն հանգամանքը, որ բազմիցս եղել են դեպքեր սպառնալիքների, հետապնդումների և մահափորձի:
    Արյա՜, ես հասկացա, ուրմեն սրնաք Ռեմբոն են, իսկ մահափորձ կատարողները՝ Վիետնամցի ուզբեկներ
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.10.2013), Գրող (28.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,141
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբույժի դիմելու կարիք ունեն, գոնե դիագնոստիկայի համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.10.2013), keyboard (28.10.2013), VisTolog (28.10.2013), Գրող (28.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  9. #5
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ եք խոսում յանի, փղերի ապագա բազմություն ա նախապատրաստվում, որ էկրանից բլթցնող լինի մարդկանց շեղեն

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.10.2013), Rhayader (28.10.2013), Sagittarius (28.10.2013), Աթեիստ (28.10.2013), Անվերնագիր (28.10.2013), Գրող (28.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  11. #6
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,181
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հերթական կարիերիստ լակոտների խումբն ա, որ փորձում ա մարդկանց ինչ-որ խմբի վրա հելնելով «բարձր» դիրք ունենա:
    Երբ նավը խորտակվում ա, շատերի համար ջրի երեսին մնալու միակ ձևը սրա-նրա վրա հելնելն ա:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (28.10.2013), Rhayader (28.10.2013), VisTolog (28.10.2013), Աթեիստ (28.10.2013), Գրող (28.10.2013), Տրիբուն (29.10.2013)

  13. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,762
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավանաբար արդեն լսել եք էն մասին, որ ըստ ՄԵԼ-ի ՀԱԵ-ի հոգևորական Հակոբ Գրիգորյանը միասեռական է։
    Նրանք հրապարակել են նրա նկարը մեկ այլ տղայի հետ գրկախառնված։

    Հիմա հարց։
    Դուք ողջունո՞ւմ եք նման արարքը, որ երբ մարդը չի խախտում որևէ օրենք կամ սահմանադրության կետ, բայց որոշ չկայացած երիտասարդ գոյակներ կամ Մուտուֆտյանի պես «մշակութային» գործիչները ցանկանում են հավանաբար իրենց փիարը բարձրացնել ու հրապարակում են անհատի անձնական կյանքին վերաբերող նկարներ։

    Մեր սահմանադրության մեջ հստակ նշված է.
    Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

    Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:
    Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ:
    Ձեր կարծիքով ՄԵԼ-ի արածը գովասանքի արժանի՞ քայլ է։ Դուք խրախուսո՞ւմ եք նման արարքները։

    Նրանց համար ովքեր ծանոթ չեն այս թեմային բերում եմ հղում։

    «Այդ լուսանկարները իմ անձնական արխիվից, համակարգչից անհետացել են, ինչ- որ մեկը վերցրել ու գողացել է, բայց փաստը մնում է փաստ, որ լուսանկարները չկան ինձ մոտ»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ իր դեմ հնչած մեղադրանքներին: Նա նշեց, որ այս ամենը շահարկվում է Լևոն Մութաֆյանի կողմից և հայտնվում Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանի ձեռքում: Անդրադառնալով Լևոն Մութաֆյանի հետ կապված խնդրին՝ Հայր Հակոբը նշեց. «Ինքն ունի ընդգծված հակաէջմիածնական և հակաեկեղեցական կեցվածք, ով բազմիցս վիրավորում է եկեղեցուն: Երևում է, որ ինքն իմ դեմ մաղձ ունի: Եվ դրանից հետո նա սկսեց իմ դեմ հանդես գալ ու մեղադրել ինձ մի բանի մեջ, որը եկեղեցական ասպարեզում չարյաց գագաթ է համարվում: Նա ինձ մեղադրեց միասեռականության մեջ: Ու այդ ամենից հետո նրա ձեռքում հայտնվում են երեկվա լուսանկարները»: Սևակ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց այս պարզաբանումը. «Ես երեկ հանդես եմ եկել՝ հաշվի առնելով իմ և Հայր Հակոբի նամակագրությունը, որտեղ նա ասում է, թե եթե ուզում ես ծեծդ հիշել, հետայսու կլինի այդպես: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը նման լեքսիկոնով խոսել Հայ առաքելական եկեղեցու համար պայքարողների հետ: Մենք օգտվել էինք Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումից ու հիշեցրել, որ նա Հայր Հակոբին միասեռականության մեջ էր մեղադրել: Հետո էլ «Վերածնունդ հայ եկեղեցու» անունից ուղարկվել է մեզ տասնյոթ լուսանկարները, որոնք հրապարակեցի»: Հայր Հակոբն այդ լուսանկարներում պատկերված էր մի երիտասարդի կերակրելիս, ինչն էլ շահարկվել է: Նա նշեց. «Ընտանեկան արխիվային լուսանկարներ են դրանք և նա իմ մորաքրոջ տղան էր: Ես չեմ ուզում նրա անուն- ազգանունը հրապարակել: Դա իմ ընտանեկան հարաբերություններին ու կապին վերաբերող տեղեկատվություն է»: Հայր Հակոբը նշեց, որ իրենք Սևակի հետ նույնիսկ համագործակցել են ու ներողություն խնդրեց ֆեյսբուքյան երկխոսության ժամանակ Սևակի հետ կոպիտ խոսելու համար: Սևակն էլ նշեց, որ Հայր Հակոբին չի անվանել համասեռամոլ: Մուսուլմանական զգեստ հագնելու մասին էլ ասաց, որ դա չի եղել մուսուլմանական զգեստ, այլ եղել է կաթոլիկ համալսարանի կազմակերպած միջոցառում, որի ժամանակ տարբեր տարազներով են հանդես եկել: Նշենք, որ Հայր Հակոբը դիմել է ոստիկանություն, պարզելու «Վերածնունդ հայ եկեղեցու» իսկությունը: Իսկ թե լուսանկարները ֆոտոշոփ են արված, թե՝ ոչ, Հայր Հակոբը նշեց, որ ֆոտոշոփի խնդիր չկա: Տեղեկացնենք, որ այս ամենից հետո Հայր Հակոբը դիմել է Վեհափառին իր գործունեությունը կասեցնելու համար: Ու ըստ որոշ տեղեկությունների՝ Հայր Հակոբը մեկնելու է ԱՄՆ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/11/14/405485/

    © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 03.07.2014, 00:55
  2. Արաբական Միացյալ Էմիրություններ
    Հեղինակ՝ Dubai Travel, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 23:02
  3. Enjoyito.am, երիտասարդական նոր պորտալ
    Հեղինակ՝ ar4i_s, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2011, 20:48
  4. Երիտասարդական ուխտագնացություն
    Հեղինակ՝ Hay-Qristonya, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 10.10.2007, 00:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •