Շնորհավորանքներս:
Ցանկանում եմ մուսաների այցելություններ ու դրանից բխող սիրուն հետևանքներ` հետաքրքիր պատմվածքների տեսքով:![]()
Շնորհավորանքներս:
Ցանկանում եմ մուսաների այցելություններ ու դրանից բխող սիրուն հետևանքներ` հետաքրքիր պատմվածքների տեսքով:![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

Բյո՜ւր, հարազատ մարդ, շնորհավոր: Դրել բարեմաղթանքներն էի կարդում, բայց էնքան լավ-լավ բաներ էիր գրել, որ վախեցա վերջում ինձ բարեմաղթելու բան չմնա, դրա համար սրտիս զեղումները հանձնեմ ստեղնաշարին, եթե մի բան կրկնվեց էլ, դու արդեն գիտես՝ գրագողություն չի![]()
Բյուր, քեզ մաղթում եմ խաղաղություն, իսկական՝ սպիտակ դրոշով, աղավնիով, բայց էդ խաղաղության պայմաններում քեզ մաղթում եմ լիքը հաղթանակներ, որ կյանքումդ հաղթանակները սպորտային հետաքրքրություն ունենան, որ հաղթանակից հետո մաքուր ուրախություն մնա, առանց մի կաթիլ դառնության:
Քեզ մաղթում եմ էն ֆանտաստիկայի ժանրից երջանկությունը, որ սիրես էնպիսի մարդու, ում լրիվ սթափ բանականությամբ կընտրեիր, որ սիրտն ու ուղեղը միշտ բոլոր հարցերում հաշտ լինեն, իսկ եթե հակամարտեն էլ, միայն քեզ ավելի լավն ու ավելի ուժեղ դարձնելու համար:
Քեզ մաղթում եմ մուսա, էնպիսի ուժեղ, առողջ, կայացած մուսա, որ միշտ կարողանա քո ռիթմին համահունչ կողքիդ լինել, հետևիցդ հասցնի, էլի...
Քեզ մաղթում եմ գրքեր՝ լիքը, լի՜քը, մեկը մեկից հետաքրքիր, բովանդակալի, որ համ բեստսելլեր դառնան, համ էլ մի պահ չսելվեն ու սպառվեն, այլ՝ մնան ժամանակի մեջ ու էն ամբողջ պոզիտիվը, էներգիան, ռացիոնալիզմն ու մենակ քեզ բոնորոշ երազկոտությունը դեռ երկար ժամանակ շատ մարդկանց հասցնեն:
Քեզ մաղթում եմ անգամ Հայաստանից հեռու լինելու դեպքում (էս չեմ կռռում, դու հլը բախտդ փորձի գնա) քո երազած Հայաստանը, հեծանիվներ, մաքուր օդ ու մաքուր մարդիկ՝ թե ֆիզիկապես (անճաշակ ու աննմորմալ շատ օծանելիքից մաքուրն էլ ներառյալ
), թե հոգեպես:
Քեզ մաղթում եմ աշխարհի ամենալավ զակատի հարմարանքներն ու բնականաբար՝ արկածներ: Բյուր, քո դեպքում արկածները թող ինչքան հնարավոր ա շատ լինեն մեկ էլ մի դաժան բան եմ մաղթում, որ մենակ ուժեղ մարդկանց եմ մաղթում, ընկերս, քեզ փորձություններ, առանց կորուստների փորձություններ, որոնք անցնելուց հետո դու իրականում զգաս, որ էլ ավելի ուժեղ ես, քան անցյալում, բայց երբեք ոչ էն փորձություննեից, որ կոտրում են, այլ էն փորձություններից, որոնցում հաղթանակում ես...
Մեկ էլ լիքը արև, ջերմություն... Գրկեցի... Պաչիկեցի...
Այլմոլորակայիններն էլ մնացածը կասեն.

Ժող, քանի որ շնորհակալությունները բոյկոտում եմ, երևի չգիտեք, թե ինչքան շնորհակալ եմ
Մի խոսքով, շատ շնորհակալություն բոլորիդ: Ապրեք, որ կաք, բոլորիդ շատ եմ սիրում:
Alphaone (24.10.2013), Arpine (25.10.2013), boooooooom (25.10.2013), CactuSoul (26.10.2013), einnA (24.10.2013), Jarre (25.10.2013), keyboard (24.10.2013), LisBeth (24.10.2013), Smokie (25.10.2013), Այբ (25.10.2013), Դատարկություն (25.10.2013), Նաիրուհի (25.10.2013), Նիկեա (26.10.2013), Շինարար (25.10.2013), Վոլտերա (25.10.2013)
Բյուր, շնորհավոր
Սիրում եմ իմ ընկալած քո տեսակը: Ուզում եմ, որ բոլորից թաքուն մնացած ցանկություններդ կամ նպատակներդ կամ երազանքներդ, ինչ անուն էլ էտ ամենն ունենան, կարևոր չի, թող որ քեզ հաջողվի հասնել դրանց:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Բյուրի՜
Շնորհավոր լինի ծնունդդ ևս մեկ և այս տարվա մեջ վերջին անգամ
Էնքան ուրախ էի, որ էսօր իրականում պատահական (կամ պատահական իրականում) կարացա գրկեմ ու շնորհավորեմ քեզ:
Քեզ շատ եմ սիրում
![]()
Շնորհավորում եմ, Բյուրակն։ Քեզ լիքը լավ բաներ եմ ցանկանում, համ էլ ԿՄ-ում շատ գրիր, 30 պատմությունը քեզ է սպասում։![]()
Շնորհավոր Բյուր ջան: Ինչ ուզում էի ասեի, արդեն ասել են: Լավ եղիր:![]()
Սրտանց շնորհավորում եմ: Ձեզ ամենալավն ու բարին եմ մաղթում,երջանիկ լինեք:![]()
![]()
Շնորհավորում եմ:![]()
Շնորհավո՜ր, Բյուր ջան:
DIXIcarpe noctem
շնորհավոր, իմ ալտեր-էգո![]()
Alphaone (26.10.2013)
Բյուր, ա՛յ Բյուր…, շնավոր էղնի, ապ…
էս էն դեպքերից ա, որ դժվարանում եմ որոշակի բաներ մաղթելուց։ Պարզապես լավագույնը։
Ողջ լեր…
Շնորհավոոոր....ամենաարևային բաները![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
Շնորհավորում եմ:Ձեզ լիքը երջանկություն, հաջողություն:Միշտ մեր հետ ու մեր կողքին:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ