User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Երգերի պատմություններ

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երգերի պատմություններ

    Ի՞նչ պատմություններ ունեն մեր սիրելի երգերը, ինչպե՞ս են դրանք ստեղծվել, ովքե՞ր են հեղինակները: Հենց այդ մասին էլ կխոսենք այս թեմայում:

    Սկսեմ ես:

    Money For Nothing

    1985թ-ինբրիտանական հայտնի Dire Straits խումբը թողարկեց իր ամենահաջողված ալբոմը՝ «BrothersIn Arms»-ը: Այն վաճառվել է 30. 000000 օրինակով ևամենաշատ վաճառքի հանված ալբոմների շարքում գրավում է26-րդ տեղը, իսկ 2011թ-ին լավագույն ալբոմային շապիկների ցանկում Brothers InArms-ի շապիկը գրավել է 50-րդ տեղը:
    Ալբոմի ամենահաջողվածերգը առաջին single-ն է՝ «Money For Nothing»: Երգի հեղինակներն են խմբի ղեկավարMark Knopfler-ը ևհայտնի երգիչ Sting-ը: ՍկզբումSting-ին ձայնագրության էին հրավիրել էին միայն բեք-վոկալի համար, հետո ի մեծ զարմանսերգչի՝ իր լեյբլը պնդեց, որ նա էլ լինի համահեղինակը: Երգը սկսվում է Sting-ի ձայնով՝ «I want my MTV»: Սինգլը թողարկվել է 1985թ-ին ևարժանացել Grammy մրցանակի, որպես «Լավագույնվոկալային ռոք-դուետ», իսկ Billboard Hot 100 չարթում այն գրավել է առաջին հորիզոնականը:«I Want my MTV» խոսքերը դարձանMTV հեռուստաալիքի նշանաբանը, իսկ երգի տեսահոլովակը առաջին կոմպոզիցաիան էր, որ հեռարձակվեցMTV Europe-ով (1987թ. oգոստոսի 1): Mark Knopfler-ը մտադիր չէր երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:Rushes անիմացիոն ստուդիայի տնօրեն Steve Barron-ը, անձամբ այցելեց Բուդապեշտ, որպեսզիխոսի Knopfler-ի հետ MTV հեռուստաընկերության առաջարկի մասին: Խնդրին լուծում տվեցKnopfler-ի ընկերուհին՝ ասելով, որ հիանալի գաղափար է: Ստեղծվեց մուլտիպլիկացիոն տեսահոլովականիմատորներ Ian Pearson-ի ևGavin Blair-ի կողմից:1986թ.-ին MTV Video Music Awards-ի ժամանակ այն պարգևատրվեց, որպես «տարվա տեսահոլովակ»:
    Տեսահոլովակումներկայացված կերպարներն իրական են: Մի անգամ երբ Mark Knopfler-ը ուզում էր խանութիցհեռուստացույց գնել, բեռնակիրներից մեկը հեռուստացույցով տեսավ մի համերգային կատարումևսկսեց բողոքել, թե «ինչու՞ մենք պետք է քարշ տանք սառնարաններ ևհեռուստացույցներ չնչին աշխատավարձով, իսկ այդ երաժիշտները մի ժամում ստանան«փողեր ոչնչի համար և ձրի աղջիկներ»: Knophler-ըբեռնակիրի մի շարք խոսքեր գրառեց թղթի վրա, որոնք էլ հետագայում տեղ գտան երգում:
    Հայտնի գիթարային հատվածը, որը հնչում է ամբողջ երգի ընթացքումստեղծվել է բոլորովին պատահաբար: Հնչյունային ռեժիսյոր Neil Dorfsman-ը դասավորումէր միկրոֆոնները, իսկ Knopfler-ը այդ ընթացքում նվագում էր: Մի պահ ձայնագրման ստուդիայիանձնակազմը խնդրեց Neil-ին կանգ առնել ու լսել, թե ի՞նչ է ստացվել արդյունքում: Ի զարմանսբոլորի արդյունքը դրական էր, չէ՞ որ «ոչ ոք, ոչ մի դեպքում միկրոֆոնների նման դասավորությունչէր անի»:
    Մեծ ուշադրությունպետք չէ՝ նկատելու համար, որ տեսահոլովակի երկու հերոսները շատ քիչ են շարժվում, հիմնականումշարժումը վիրտուալ տեսախցիկի շնորհիվ է: Տեսահոլովակում տեղ են գտել 3 այլ տեսահոլովակներ՝1-ինը հենց Money For Nothing երգի համերգային կատարումն էր, 2-րդը հունգարական Első Emelet պոպ խմբի «Állj Vagy Lövök» երգի տեսահոլովակնէր, իսկ 3-րդը Ian Pearson Band-ի «Sally»-ն:
    Չնայած Money For Nothing-ի մեծ հաջողությանը, երգն արժանացավնաևթունդ քննադատության: Խմբիանդամներին սկսեցին մեղադրել «սեքսիզմի, ռասիզմի ևհոմոֆոբիայի մեջ»: Հատկապես երաժիշտների ուղղված «գոմիկ» բառն էր մեծ խնդիրառաջացնում՝ որը կրկնվում է առաջին տան վերջում մի քանի անգամ:
    See the little faggot with the earring and themakeup
    Yeah buddy that's his own hair
    That little faggot got his own jet airplane
    That little faggot he's a millionaire:




    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.10.2013), Stranger_Friend (24.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Զվարճալի պատմություններ
    Հեղինակ՝ Lionne_en_Chasse, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1481
    Վերջինը: 17.06.2020, 19:52
  3. Ինտերնետային պատմություններ
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.01.2010, 09:49
  4. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46
  5. Սարսափազդու պատմություններ
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.04.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •