Աշխատելու համար անհրաժեշտ է ռուսերենին տիրապետել գերազանց, կարողանալ որոնում կատարել համացանցում, և օգտվել բոլոր այն նյութերից որոնք որ կապ ունեն աշխատանքի հետ։ Աշխատանքի բնույթը հետևյալն է, դուք պետք է գրեք հոդված ինչ որ թեմայի վերաբերյալ, կախված առաջադրանքի պահանջներից, ես Ձեզ ուղարկում եմ կոնկրետ առաջադրանք, գրված ռուսերեն լեզվով: Առաջադրանքը իր մեջ ներառում է այն ամենը ինչը որ անհրաժեշտ է հոդվածը գրելիս, օրինակ՝ հոդվածը գրելու ժամանակը, հոդվածի սիմվոլների քանակը, հոդվածի թեման, հոդվածում օգտագործվող բանալի բառերի քանակը: Եթե առաջադրանքի մեջ բանալի բառեր չեն նշվում, բայց ցանկանում են որ հոդվածի մեջ լինեն բանալի բառեր, ուրեմն բանալի բառերը պետք է գրեք դուք, իսկ եթե նշվում են բանալի բառեր ուրեմն պետք է օգտագործեք առաջադրանքում նշած բանալի բառերը։ Հոդվածները գրելիս կարող եք օգտվել համացանցից, թեմայի մասին տեղեկություն ստանալու նպատակով, բայց ոչ երբեք արտագրելու: Անգամ մի նախադասություն COPY & PASTE անել չի կարելի: Հոդվածները պետք է լինեն ունիկալ:
Օրական գրելով 17.000-20.000 սիմվոլ(տառ, թիվ, նշան), ամսական կստանաք 120.000 դրամ։
Իսկ եթե օրական գրեք 27.000-30.000 սիմվոլ, ամսական կստանաք 220.000 դրամ: Սիմվոլների քանակը կարող է շատ լինել առաջադրանքում նշված սիմվոլների քանակից, բայց ոչ երբեք քիչ։ Սիմվոլների քանակը հաշվում ենք առանց պռոբելի։ Գումարի տրամադրումը կատարվում է կամ առձեռն կամ էլ բանկային փոխանցման միջոցով։
-Հնարավոր է աշխատել նաև ազատ գրաֆիկով։
-Աշխատանքը կատարվում է տանից։
-Հոդվածները պետք է գրվեն ռուսերեն։
Աշխատել ցանկացողները թող գրեն PM(Personal Message): Սկզբից ես Ձեզ կտրամադրեմ փորձնական առաջադրանք, որը որ պարզաբանելուց հետո կսկսեք կատարել, եթե ստացվի` մեկ օր կաշխատենք փորձնական, պրակտիկ գիտելիքներ ստանալու և Ձեր կատարած աշխատանքի արդյունքը տեսնելու համար։ Եթե ամեն ինչ նորմալ ստացվի կանցնեք աշխատանքի։
Շնորհակալություն։
Էջանիշներ