Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե այպես է, ապա դա սխալ է, որից տեղյակ չէինք խնդրում եմ օգնեք հասկանալ.. ամեն անգամ մտնելուց tour է սկսվում, որտեղ բացատրում է Թրութլին ինչպես օգտագործել ու ինչ-որ քայլին նաև ստիպված եք լինում հարց տալ?
Տուր չի հանդիպել ինձ։ Կայքը մտնում եմ, հենց սկզբից ստիպում է հարց տալ, ու դրանից էն կողմ առաջ գնալ չի լինում։ Գուցե հարցը տալու դեպքում Ձեր ասած տուրն է սկսվում, չգիտեմ։ Ոչ մի անգամ հարցը չեմ տվել, որ հետոն իմանամ։

Մեջբերում BusinessMen-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ գոնե մեկ անգամ անցել եք? Եթե ոչ, ամեն անգամ բացելուց կհարցնի, բայց եթե մեկ անգամ հարցնեք, հաջորդ անգամները չի հարցնի:
Չէ, չեմ անցել, որովհետև չեմ ուզում։ Բայց ինչու՞ պիտի ստիպված լինեմ հարց տալ, երբ ցանկություն չունեմ։ Ախր էդպես չպիտի լինի. մարդկանց ընտրության հնարավորություն տվեք, ոչ թե պարտադրեք հարց տալ։