User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: HDR լուսանկարչություն

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    HDR լուսանկարչություն

    Թեման կսկսեմ HDR-ի ցուցադրությունից, հետո կբացատրեմ, թե ինչն ինչոց է ու ինչպես է արվում Աշխատելու ենք այս նկարի հետ.

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.06.2014), Peace (15.10.2013), Աթեիստ (15.10.2013), Դատարկություն (15.10.2013), Նիկեա (16.10.2013)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախնական ֆայլերը, եթե սեփականները նկարել պատրաստ չեք/ալարում եք/հնարավորություն չկա, կարող եք քաշել այստեղ: Լուսանկարի բնույթի ու թերությունների մասին մտածելու կարիք չկա, ես արագ նկարել եմ, ինչ հասցրել եմ ու նորը նկարել ալարում եմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկարը խամրած է, կոնտրաստ չկա, ռելյեֆն ու տարածությունը, չնայած փոքր depth of field-ի, քիչ են զգացվում, ու ընդհանուր առմամբ այս լուսանկարը մարդու ցույց տալու բան չի (մանրամասներ, որ Ակումբում լուսանկարներ տեղադրող շատ մարդիկ ավելի լավ կլիներ՝ հաշվի առնեին, անուններ չտամ):

    Փորձենք Photoshop-ով լիարժեք մշակման ենթարկել, ու տեսնել, նկարն ավելի լավը կդառնա դրանից, թե ոչ.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Արդյունքն, ինչպես տեսնում ենք, ավելի լավն է, քան կարելի էր սպասել: Բայց նաև ի հայտ է գալիս սովորական լուսանկարների մի թերություն՝ լուսանկարչական ապարատներն ունեն գունային ու լուսային խիստ սահմանափակ միջակայք: Այսինքն, վառ կարմիր գույնի հետ մեկտեղ վառ կապույտ գույն նկարելիս կորցնում ենք երանգներ: Շատ դեղին նկարի մեջ մանուշակագույն իրերը դեղնում են ու նախնական գույներն, առանց ինֆորմացիա կորցնելու չի լինում վերականգնել: Մութ նկարներում կորցնում ենք («վառում») լուսավոր կետերը (highlights): Լուսավոր նկարներում` ստվերները (shadows):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.06.2014), Աթեիստ (15.10.2013), Ներսես_AM (15.10.2013), Ուլուանա (14.10.2013)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա փորձենք լուսանկարել նույնը 5 տարբեր exposure-ներով (եթե չգիտեք, թե դա ինչ է, ապա ձեզ դեռ շուտ է HDR-լուսանկարչությամբ զբաղվել), հնարավորինս անշարժ պահելով ֆոտոխցիկը, ու բոլոր 5 նկարներում կստանանք տարբեր մանրամասներ՝ ըստ նրա, թե որ exposure-ը գունային ու լուսային պարունակության որ մասն է ընդգրկել: Համատեղենք այդ նկարներն ու կստանանք HDR լուսանկար (High Dynamic Range, բարձր դինամիկ միջակայք): Այս անգամ ես դա կանեմ ամենաարագ ու ամենափնթի ձևով՝ առանց նախապես լուսանկարները մշակելու ու մաքրելու (ֆոտոխցիկը թույլ էր, ու ISO400-ի տակ բավականին այլանդակ գունային աղմուկ է մտցրել): Վերջնական արդյունքն էլ բացարձակապես ոչ մի մշակման չեմ ենթարկի: Պատրաստվեք կախարդանքին.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հետաքրքրե՞ց մի քիչ կարծիքներ հայտնեք, հետո ես կանցնեմ նրան, թե ինչպես ստանալ այսպիսի ու, ինչու ոչ, ավելի լավ արդյունք:

    Ու սեղմեք այստեղ մասնագետ լուսանկարիչների աշխատանքներ տեսնելու համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.10.2013), Ներսես_AM (15.10.2013), Ուլուանա (14.10.2013)

  8. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նշեմ, որ առաջին արդյունքի համար անհրաժեշտ է եղել երկու ֆիլտր ու երեք adjustment layer՝ Nik Color Efex Pro-ի Detail Extractor, Glamour Glow, Vignette էֆեկտները, Nik Dfine՝ արդյունքն աղմուկից մաքրելու համար, իսկ շերտերը՝ Vibrance, Brightness/Contrast, Levels: Երկրորդի համար պետք է եղել ընդամենը մի գործիք (իրականում կարող է մի քիչ ավելի բարդ լինել, քան իմ դեպքում, բայց առաջինին երբեք չի հասնի): Այլ կերպ ասած, բացի ավելի լավ արդյունք տալուց, HDR-ն նաև շատ ավելի քիչ ժամանակ ու աշխատանք է տանում:

    Իհարկե, այն ունի իր թերություններն ու կիրառելի է ոչ բոլոր լուսանկարների նկատմամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.10.2013), Ուլուանա (14.10.2013)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մինչև հարցեր, կարծիքներ չլինեն, ես բացատրելու փուլին չեմ անցնելու դատարկ լսարանին լեկցիա կարդացող չկա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #7
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մինչև հարցեր, կարծիքներ չլինեն, ես բացատրելու փուլին չեմ անցնելու
    Ո՞նց եմ ես քեզ հասկանում
    Դու բացատրի, ես միշտ ուզեցել եմ իմանալ HDR ստանալու ձևը, հետո կկիրառեմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (15.10.2013)

  13. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

    https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

    HDR՞

    Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար

    Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (15.10.2013)

  15. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց հարց տամ, որ դեպքերում HDR նկարելը նպատակահարմար չի, որովհետև եթե նայենք զուտ տեսական մասին, ապա մենք մեր բոլոր նկարները պիտի աշխատենք HDR նկարել։ Համենայն դեպս անշարժ պատկերները։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (15.10.2013), Աթեիստ (15.10.2013)

  17. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

    https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

    HDR՞

    Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար

    Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։
    HDR-ն էլ կօգնի (պիտի շտատիվով նկարես, իհարկե), բայց ավելի հեշտ լուծում էլ կա՝ հասարակ պոլյարիզացիոն ֆիլտր ես դնում օբյեկտիվի վրա, գրեթե պարտադիր պայման է ուժեղ արևի պայմաններում նկարելիս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (15.10.2013)

  19. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենց հարց տամ, որ դեպքերում HDR նկարելը նպատակահարմար չի, որովհետև եթե նայենք զուտ տեսական մասին, ապա մենք մեր բոլոր նկարները պիտի աշխատենք HDR նկարել։ Համենայն դեպս անշարժ պատկերները։
    HDR-ն հաճախ մի քիչ մուլտֆիլմանման է ստացվում, հետագա խմբագրությունն առանց դեստրուկտիվ փոփոխությունների դժվար է (RGB/16bpc ու RGB/32bpc ռեժիմներում է աշխատում, եթե էքսպորտ չանես), լավ աչք է պահանջում ու առանց փլագինների անելն ավելի կառավարելի, բայց նաև ավելի բարդ պրոցես է: + լուսանկարչական ապարատի թերություններն էլ են շատ լուսանկարիչների կողմից օգտագործվում որպես հնարք, ինչպես, օրինակ, film grain-ն ու մոնոխրոմ/սեպիա լուսանկարները: Բացի դրանից, ոչ լիարժեք միջակայքն օգնում է ազատվել ավելորդ մանրամասններից ու դիտողի ուշադրությունը կենտրոնացնել կարևորի վրա:

    Ուրիշ խնդիր էլ կա՝ HDR լուսանկարներն ինչքան ռեալիստիկ են, այնքան ոճային առումով նմանվում են իրար, ի վերջո, տարբեր մարդկանց աչքերը գրեթե նույն կերպ են տեսնում, իսկ նույն մոդելի տեսախցիկները տարբեր կարգավորումներով տարբեր բաներ կարող են տեսնել: Իսկ HDR-ն ձգտում է շրջանցել տեսախցիկի ունակություններն ու մոտենալ աչքի տեսածին:

    Այլ կերպ ասած, եթե անշարժ կադրն ուզում ես հնարավորինս ամբողջական լուսային/գունային գամմայով նկարել, ու պատրաստ ես վստահել աչքիդ ու մոնիտորիդ, ու չես պատրաստվում նկարի վրա լրացուցիչ փոփոխություններ անել, ապա HDR-ն նախընտրելի տարբերակ է: Եթե ոչ՝ ապա առանց HDR-ի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (15.10.2013), Աթեիստ (15.10.2013), Ներսես_AM (15.10.2013)

  21. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռայ, ես ի դեպ մի խորհուրդ էի ուզում հարցնել, ու կասկածում էի որ պատասխանը HDR–ն ա‎։ Ամեն դեպքում հարցնեմ, եթե այդպես լինի ապա տեղին կլինի։ Օրինակ այսպիսի իրավիճակներում ինչպես նկարել, երբ արևը ուղղակի վառում է կադրի մի հատվածը և այլանդակ ստվեր ստացվում մյուս հատվածում‎։

    https://www.dropbox.com/s/7v6bztxqtok4ygt/IMG_1376.jpg

    HDR՞

    Ի դեպ նկարել եմ 3 տարբեր exposure–ներով, կարող եմ տրամադրել փորձերի համար

    Հ․Գ․ եթե HDR չի մոդերներին կխնդրեմ հարցս տեղափոխեն ավելի հարմար թեմա‎։
    Նկարիդ վայրը, ցավոք, չեմ տեսել, գուշակելով էի անում, բայց փորձեցի առանց HDR-ի ստվերները փրկել, չնայած clipping-ն աննշան էր, բայց շատ քիչ մանրամասններ էր վերցրել ներքևի պահուհաններից: Կարճ ասած, արդյունքը: Եթե CS6 ու Nik-ի փաթեթն ունես, PSD ֆայլն էլ տամ, տեսնես, թե ինչ եմ արել.



    Բնական է, որ ավելի ցածր exposure-ի դեպքում ստվերները շատ լավ դուրս կգան, երկինքը կվառի, իսկ բարձրի դեպքում կկորեն ստվերները: HDR-ով կպցնես իրար՝ կստացվի, ինչ ուզում ես: Պոլյարիզացիոն ֆիլտրը պարզապես կպաշտպանի արևի լույսի պատճառով նկարի անհրաժեշտից ավելի վառ highlight-ներ ու մուգ ստվերներ (ասել է թե՝ անբնական բարձր կոնտրաստ) լինելուց:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (11.06.2014), Աթեիստ (15.10.2013)

  23. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռայ, էս երկու նկարներից կարող ես ուղղություն վերցնես.



    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (15.10.2013)

  25. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աչքը պիտի տեսնի, ամեն նկարի վրա աղյուսը մի գույնի է համ էլ Ներսեսի խնդիրը դա չէր բայց շնորհակալություն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ցույց կտամ HDR ստանալու առավել պարզ, ավտոմատացված տարբերակներից մեկը: Անհրաժեշտ է ունենալ.

    1) ֆոտոխցիկ, որը հնարավորություն է տալիս փոփոխել exposure-ը
    2) Photoshop CS6
    3) Nik Software HDR Efex Pro 2 փլագին Photoshop-ի համար

    Ցանկալի է ունենալ նաև՝ շտատիվ ու պուլտ, որ նկարահանելիս ֆոտոխցիկը չշարժվի:

    Նկարում եք ձեր կադրը տարբեր Exposure-ներով. կարելի է նկարել 3-ից 13 լուսանկար (-2-ից 1/3 քայլերով մինչև +2), ես նախընտրում եմ անել 5 լուսանկար (-2/-1/0/+1/+2): Հիշեք, որ ֆոտոխցիկն այնպիսի ռեժիմում պետք է լինի, որ ISO-ն (լուսազգայունությունը) ֆիքսվի, հակառակ դեպքում ավտոմատ ISO-ն պարզապես կկոմպենսացնի ձեր Exposure-ն ու ձեր արած գործը ջուրը կընկնի:

    Նկարեցի՞ք: Լավ: Գցենք նկարները համակարգչի մեջ, բացենք Photoshop-ը: Մտնենք File->Automate->Merge to HDR Efex Pro 2.



    Բացված պատուհանի մեջ բացեք լուսանկարները, անպայման միացրեք Create Smart Object-ը (որ դեստրուկտիվ փոփոխություններ չլինեն).



    Սեղմեք «Merge dialog»: Ծրագիրը հաշվարկներ կանի, ու կանցնի երկրորդ փուլին՝ Merge dialog-ին.



    Եթե ծրագիրն exif-ից ավտոմատ չի կարդացել Exposure-ները, ապա կարող եք դրանք ձեռքով դնել այստեղ: Բացատրեմ աջ կողմի ֆունկցիաները.
    * Alignment - եթե առանց տրիպոդի եք նկարել, ծրագիրն ավտոմատ կհամապատասխանեցնի նկարների դիրքերն ըստ տարրերի
    * Ghost Reduction - եթե օբյեկտը շարժվել է նկարների ընթացքում, այն սովորաբար հետևից ghost (ուրվագծային հետք) է թողնում: Այս ֆունկցիան օգնում է դա հաղթահարել: Օգտակար է, օրինակ, ծառեր, ծով կամ քաղաք նկարելիս:
    * Chromatic Aberration - երբեմն նկարելիս գծերի շուրջը տարբեր գույների գծեր են հայտնվում՝ առկա է գրեթե բոլոր ֆոտոխցիկներում: Եթե տեսանելի այդ բնույթի երևույթ կա, կարող եք դրանցից ազատվել ներքևի գործիքներով

    Ներքևում կարող եք դիտել ձեր նկարը տարբեր Exposure range-երում, ու ամեն մակարդակի վրա տեսնել, թե ինչ հնարավոր դեֆեկտներ կան, որ ուղղեք դրանք: Ներքևի կարգավորումները նկարի մեջ փոփոխություններ չեն մտցնում, նախատեսված են միայն նախադիտման համար:

    Կարգավորումներ կատարելուց հետո սեղմեք «Create HDR»: Ծրագիրը կկիրառի ձեր ընտրած կարգավորումներն ու կանցնի հիմնական ինտերֆեյսին: Այստեղ կան ստանդարտ preset-ներ, որոնք խմբավորված են ըստ լուսանկարի թեմայի, բայց կարող եք ամեն ինչ ինքնուրույն անել ու նույնիսկ ստեղծել ձեր սեփական Preset-ները.



    Վերջին կարգավորումներից հետո սեղմեք OK, կտեղափոխվեք Photoshop՝ պատրաստի HDR նկարով, որի նկատմամբ կարող եք (բավականին սահմանափակ) վերջին շտրիխներ անել:

    Փորձեք, մինչև ես հոգեպես նախապատրաստվեմ «ձեռքով» HDR ստանալու ուսուցողական գրելուն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (16.10.2013), Bruno (15.10.2013), Jarre (09.06.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պահային լուսանկարչություն
    Հեղինակ՝ Cariera, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.08.2012, 15:06
  2. Լուսանկարչություն
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 312
    Վերջինը: 22.11.2011, 18:36
  3. Ինչպե՞ս սովորել լուսանկարչություն....
    Հեղինակ՝ Meme, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.05.2011, 22:39
  4. Լուսանկարչություն ենթաբաժնի կանոնները
    Հեղինակ՝ otar, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2007, 13:38

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •