Թեման կսկսեմ HDR-ի ցուցադրությունից, հետո կբացատրեմ, թե ինչն ինչոց է ու ինչպես է արվումԱշխատելու ենք այս նկարի հետ.
![]()
Թեման կսկսեմ HDR-ի ցուցադրությունից, հետո կբացատրեմ, թե ինչն ինչոց է ու ինչպես է արվումԱշխատելու ենք այս նկարի հետ.
![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (09.06.2014), Peace (15.10.2013), Աթեիստ (15.10.2013), Դատարկություն (15.10.2013), Նիկեա (16.10.2013)
Նախնական ֆայլերը, եթե սեփականները նկարել պատրաստ չեք/ալարում եք/հնարավորություն չկա, կարող եք քաշել այստեղ: Լուսանկարի բնույթի ու թերությունների մասին մտածելու կարիք չկա, ես արագ նկարել եմ, ինչ հասցրել եմու նորը նկարել ալարում եմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Նկարը խամրած է, կոնտրաստ չկա, ռելյեֆն ու տարածությունը, չնայած փոքր depth of field-ի, քիչ են զգացվում, ու ընդհանուր առմամբ այս լուսանկարը մարդու ցույց տալու բան չի (մանրամասներ, որ Ակումբում լուսանկարներ տեղադրող շատ մարդիկ ավելի լավ կլիներ՝ հաշվի առնեին, անուններ չտամ):
Փորձենք Photoshop-ով լիարժեք մշակման ենթարկել, ու տեսնել, նկարն ավելի լավը կդառնա դրանից, թե ոչ.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Արդյունքն, ինչպես տեսնում ենք, ավելի լավն է, քան կարելի էր սպասել: Բայց նաև ի հայտ է գալիս սովորական լուսանկարների մի թերություն՝ լուսանկարչական ապարատներն ունեն գունային ու լուսային խիստ սահմանափակ միջակայք: Այսինքն, վառ կարմիր գույնի հետ մեկտեղ վառ կապույտ գույն նկարելիս կորցնում ենք երանգներ: Շատ դեղին նկարի մեջ մանուշակագույն իրերը դեղնում են ու նախնական գույներն, առանց ինֆորմացիա կորցնելու չի լինում վերականգնել: Մութ նկարներում կորցնում ենք («վառում») լուսավոր կետերը (highlights): Լուսավոր նկարներում` ստվերները (shadows):
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ հիմա փորձենք լուսանկարել նույնը 5 տարբեր exposure-ներով (եթե չգիտեք, թե դա ինչ է, ապա ձեզ դեռ շուտ է HDR-լուսանկարչությամբ զբաղվել), հնարավորինս անշարժ պահելով ֆոտոխցիկը, ու բոլոր 5 նկարներում կստանանք տարբեր մանրամասներ՝ ըստ նրա, թե որ exposure-ը գունային ու լուսային պարունակության որ մասն է ընդգրկել: Համատեղենք այդ նկարներն ու կստանանք HDR լուսանկար (High Dynamic Range, բարձր դինամիկ միջակայք): Այս անգամ ես դա կանեմ ամենաարագ ու ամենափնթի ձևով՝ առանց նախապես լուսանկարները մշակելու ու մաքրելու (ֆոտոխցիկը թույլ էր, ու ISO400-ի տակ բավականին այլանդակ գունային աղմուկ է մտցրել): Վերջնական արդյունքն էլ բացարձակապես ոչ մի մշակման չեմ ենթարկի: Պատրաստվեք կախարդանքին.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Հետաքրքրե՞ցմի քիչ կարծիքներ հայտնեք, հետո ես կանցնեմ նրան, թե ինչպես ստանալ այսպիսի ու, ինչու ոչ, ավելի լավ արդյունք:
Ու սեղմեք այստեղ մասնագետ լուսանկարիչների աշխատանքներ տեսնելու համար:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Նշեմ, որ առաջին արդյունքի համար անհրաժեշտ է եղել երկու ֆիլտր ու երեք adjustment layer՝ Nik Color Efex Pro-ի Detail Extractor, Glamour Glow, Vignette էֆեկտները, Nik Dfine՝ արդյունքն աղմուկից մաքրելու համար, իսկ շերտերը՝ Vibrance, Brightness/Contrast, Levels: Երկրորդի համար պետք է եղել ընդամենը մի գործիք (իրականում կարող է մի քիչ ավելի բարդ լինել, քան իմ դեպքում, բայց առաջինին երբեք չի հասնի): Այլ կերպ ասած, բացի ավելի լավ արդյունք տալուց, HDR-ն նաև շատ ավելի քիչ ժամանակ ու աշխատանք է տանում:
Իհարկե, այն ունի իր թերություններն ու կիրառելի է ոչ բոլոր լուսանկարների նկատմամբ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժող, մինչև հարցեր, կարծիքներ չլինեն, ես բացատրելու փուլին չեմ անցնելուդատարկ լսարանին լեկցիա կարդացող չկա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ