Տարբերակ 1. Կունդերայի վեց պատահականությունները-StrangeLittleGirl
Տարբերակ 2. Ճանապարհ Մահից Առաջ-Սամ-Քլայն
Տարբերակ 3. Արտասուքե աղբյուրը-Արևանուռ
Տարբերակ 4. Ամիմիա- Lisbeth
Տարբերակ 5. ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Sambitbaba
Տարբերակ 6. Կարենը- El La Via
Տարբերակ 7. Այգում- Գալաթեա
Տարբերակ 8. Հին ընկերը- Alphaone
Դե թող բոլորն իմանան՝ էն վերջին տարբերակի ձայնը որ չի երևում, թե ով ա տվել, էդ ես եմ
Chuk (14.10.2013)
մտահաղացումը լավն ա, հեշտ ա կարդացվում ու կատարումն էլ բարձր մակարդակի վրայա, սկիզբը գրավում ա, ընթացքը տանում հերոսի հետ, առանց ավելորդ նկարագրությունների, մանրամասնության, չգիտեմ ինձ որ դու էկավ, Մեֆին կհրավիրեի որ վերլուծի էս տարբերակը, բայց ռիսկ չեմ անում, կարող ա հեղինակին դա պետք չլինի
SWTS
Էսի հո լրիվ բաց մրցույթ ա, եթե ես գուշակելուց լավ եմ
SWTS
Alphaone (14.10.2013)
էս երկրորդը չի պրծնում ու սա դեռ Պրոցեսու՞մ էլ պիտի լսենք
Alphaone (14.10.2013)
Լավ, որոշեցի արտահայտվել: Հեսա երկրորդը բզիկ-բզիկ եմ անելու: Նեղանալ-մեղանալ չկա:
Ճանապարհ մահից առաջ
Այ Սամ Քլայն ջան, որ նախորդ մրցույթին էդքան քլնգեցին գործդ, ասեցին` չի կարդացվում, երկար ա, դու ո՞նց ես ռիսկ արել էլի էդ երկարության գործ ուղարկել: Տեսնես սաղ ակումբցիներն ինձ նման բարի կգտնվե՞ն, որ զոռով մինչև վերջ կարդան:
Կամ որ ասում եմ` ակումբցիները սիրում են լացացնող գործեր, ինչու՞ ես դա բառացի հասկացել ու սաղի աչքերը պարբերաբար թացացնում ես: Քո կարծիքով դա լացացնո՞ղ ա: Եսի՞մ այսինքն, կարող ա էս գործից որոշ ակումբցիներ լացեն:
Ամեն դեպքում, պատմվածքի լավ կողմերից էին պարզ ու հասկանալի, կարճ նախադասությունները: Հիմա անցնենք վատ կողմերին...
Տխուր ա, որ ամեն նորեկի համար սա պետք ա կրկնել, բայց դե... Սամ ջան, ախր չի կարելի գրել մի տեղի, մարդու, երևույթի կամ մեկ այլ բանի մասին, որը լավ չես ուսումնասիրել: Իտալիայի օդանավակայանը ո՞րս էր: Իտալիայում գիտե՞ս քանի օդանավակայան կա: Ո՞ր մեկում իջավ հեղինակը: Ո՞ր քաղաքում էր ապրում: Պատուհանից դուրս Իտալիան չի, Իտալիայի կոնկրետ քաղաք ա, էդ կոնկրետ քաղաքի կոնկրետ փողոց:
Կամ դու երբևէ լսե՞լ ես իտալական անուններ: Ըստ քեզ, հերոսներդ իտալական անուններ ունեի՞ն, թե՞ ընդհանրապես իտալացի չէին: Էդ դեպքում ի՞նչ գործ ունեին Իտալիայում: Էդ անգլերեն նախադասություններն ու՞մ էին պետք:
Բա էդ մեծատառերդ: Ախր ինչու՞ ես բոլոր վերացական գոյականները մեծատառերով գրել: Որ փոքրատառ լիներ, ճակատագիրը ճակատագիր չէ՞ր լինի, մահն էլ մա՞հ: Ախր էդ մեծատառերը խանգարում են ահավոր:
Ու ընդհանրապես, Ալեքը վկա, էս գործն ինձ Դորիանի Սատանան մայրամուտին պատմվածքը հիշեցրեց: Ուղղակի էստեղ հոմոսեքսուալիզմն էդքան բացահայտ չէր:
Խմբագրված.
Հա, Ճանապարհի հեղինակը ես եմ: Նույն տեքստը փոքրատառով չգրելու համար կարճ: Առաջինն էն, ինչը լրիվ surprise էր:
1. Հոմոսեքսուալիզմ չկա: Նման ռեակցիա սպասում էի, բայց նման բան չկա: Պատմության իմաստը լրիվ այլ է: Մի փորձեք ուղիղ հասկանալ, մանավանդ այս պատմությունը:
2. Բանասիրությանն ու աշխարհագրությանը ուշադրություն չեմ դարձնում: Անուններ, տեղանք և այլն զուտ տարածականություն ցույց տալու համարա: Հայկական միջավայրին բնորոշ գրեի միգուցե ավելի փչանար գրածս:
3. ես չեմ գրում փաստ արձանագրելու համար: Ես գրում եմ էմոցիա ու պատկեր տալու համար:Հիմնականում դրանք...
Փաս.
Վերջին խմբագրող՝ Սամ-Քլայն: 14.10.2013, 21:46:
Վոլտերա (14.10.2013)
Հին ընկերը
Գործի առավելություններից էր, որ կարճ էր: Դրա համար արխային երկու անգամ կարդացի: Առայժմ չեմ փորձում կռահել, թե ով է հեղինակը, բայց որ արագ-արագ է գրել, Մարիի` գործերը տեղադրելու պահին, փորձել հասցնել, դա կասկածից դուրս է: Լիքը տառեր են թռած, անմշակ է: Միտքն ընդհանուր լավն էր, ծխող տատիկը դեմքություն: Բայց հետո էլ հիշեցի մրցույթի թեման ու սկսեցի մտածել` էս գործն ի՞նչ կապ ունի: Դեռ կմտածեմ` քվեարկեմ, թե չէ: Բայց դժվար...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ