Քվեարկության պայմանները
- Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը
- Քվեարկությունը տևելու է 6 օր
- Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու
- Քվեարկության 6 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին
- Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն
- Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու
- Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել
- 6 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակների անունները վիրտուալ տարածքից դուրս, հիշեցման կարգով՝ ժամը չորսին, Process փաբում
Էջանիշներ