User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Աստիճան

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստիճան

    Այս կյանքում հաղթում է նա, ով կարողանում է աստիճան բարձրանալ գրագետ, առանց վազելու, վազելուց հետո խելքը գլուխը շուտ հավաքելու շնորհիվ: Ես էլ ասում եմ, թե մարդիկ ինչու են դառնում փիլիսոփա, իմաստուն մտքեր արտահայտող: Աստված դրա համար էլ երեւի մեզ տվել է բանականություն, որ մենք անընդհատ փորձենք փնտրել ու գտնել նորը, երբեք չլճանալ հնի մեջ անգամ եթե այդ հինը ամենանորն է: Մի տեսակ տատիկական մտքեր եմ ասում, բայց սենց մտքերից հետո է, որ հայտնվում են նոր գաղափարներ ու սկսում ես գոռալ, ուրախանալ երեխայի նման: Գալիս է պահ, երբ օտարանում ես ամեն ինչից անգամ քեզնից: Դա կարող է տեւել ժամեր, օրեր, ամիսներ, երբեմն տարիներ, կարեւորը դրան ընթացք տալն է, այլ չխեղդելը օրորոցում: Ոտքս օդի մեջ է... աստիճանը տեսնում եմ, բայց դեռ ժամանակը չէ, որ քայլ անեմ...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2013), E-la Via (14.10.2013), Smokie (14.10.2013), Նաիրուհի (14.10.2013), Նիկեա (14.10.2013), Նուշություն (14.10.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր թշնամիներիս ու ինձ պարզապես չսիրողների հաղթանակի օրն է: Չգիտեմ, ոնց հայտնեմ նրանց այդ մասին, որ ուրախանան: Միգուցե նրանց ուրախությունը տեսնելով` ես էլ մի քիչ ուրախանամ: Այսօր կանգնել եմ ուղղակի աստիճանի վրա, ոչ առաջ եմ քայլում, ոչ էլ հետ: Սա նման է այն ֆիլմերին կամ երազներին, երբ կյանքը մի պահ կանգ է առնում ու սկսում է շարժվել այն պահից, երբ դու ուզում ես... Կարեւորը հետ չեմ նայել, դեռ հույս կա...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.11.2013), E-la Via (04.11.2013), Smokie (04.11.2013), Նիկեա (12.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (04.11.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարձրացա
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.11.2013), E-la Via (12.11.2013), Smokie (13.11.2013), Նաիրուհի (12.11.2013), Նիկեա (12.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.11.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջնջեցի ամեն ինչ ու հիմա նոր գիրք եմ բացել: Ավելի շուտ չջնջեցի, հերթական հատորն եմ բացել, ու եթե նախկին հատորները իրար հետ կապ ունեին, էս մի հատորս մի տեսակ ուրիշ է, մի տեսակ շրջադարձային: Անում եմ բաներ, որ ով լսում է, ասում է, ախր դու դրա մասնագետը չես, բայց ոնց որ թե գոհ են: Ոչ մեկին ոչինչ չեմ ստիպում, ուղղակի կյանքիս հերթական հատորն եմ գրում լրիվ ուրիշ գրիչով ու թանաքով:

    Էնքան հեռու է վերջնակետը, բայց միեւնույն ժամանակ էնքան մոտիկ, նպատակները պարզ են այնքան, որքան երբեւէ չեն եղել: Մտածում եմ շաբաթական 10 ժամ աշխատելով՝ 60000 դրամ աշխատելը երեւէի վատ չէ մի երկրում, որտեղ ես ընդամենը մի քանի ամիս եմ: Ու հեռանկար կա, որ հետագայում մեկ ամսվա համար այդ 60000-ը կդառնա գրեթե միլիոն: Ուրեմն միլիոնն է հաջորդ աստիճանը, կհանդիպենք, երբ հասնեմ դրան
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.01.2014), Նաիրուհի (20.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի աստիճան
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.01.2018, 08:54
  2. Հարյուր աստիճան, եռման կետ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 80
    Վերջինը: 01.11.2013, 21:47
  3. 0-ի 0 աստիճան
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 104
    Վերջինը: 09.02.2011, 01:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •