Ստալիիիին Մեղայ Աստծո
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
One_Way_Ticket (24.01.2021)
Վերջին խմբագրող՝ ivy: 24.01.2021, 13:03:
Ես փաստորեն առաջ Նիկոլա Սթերջեն էի, հիմա ավելի մոտ եմ Միլտոն Ֆրիդմանին։
Իմ դեպքում կորոնան ահագին ազդել է դեպի ներքև գնալուն, որովհետև հասկացա, որ եթե պետությանը թույլ տաս քո ազատությունը խլել թեկուզ բարի նպատակներով, կլինի այն, ինչ եղավ։ Որոշ մարդիկ, ենթադրում եմ, նույն պատճառով դեպի վերև գնացած կլինեն, եթե համարում են, որ վիրուսի դեմ հենց այդպես է պետք պայքարել։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 24.01.2021, 13:41:
ivy (24.01.2021)
Էս ես 2013-ինիսկ էս՝ հիմա
Աննշան ձախ ու վերև եմ գնացել։ Հետաքրքիր ա, որ նախորդ տարվա սկզբում էլ էի տեստ արել, կենտրոնից մի-քիչ ներքև էի, հիմա նորից համարյա նույն տեղում եմ։
The cake is a lie.
Այվին հուշեց, որ կցորդները չեն աշխատում, կարո՞ղ եք օգնել՝ շեյր անեմ։
Հ․ Գ․ Ոնց որ եղավ
chart.png
Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.01.2021, 15:17:
ivy (24.01.2021)
Շինարար (24.01.2021)
Եսիմ: Ես միշտ էլ ունեցել եմ ազգայնականության որոշակի տոկոս ու հստակ գիտակցել եմ դա: Օրինակ, որ էս պատերազմից հետո մի տեղ Բյուրը գրել էր, որ ինքը էս ընթացքում հայտնաբերեց, որ ահագին ազգայնական ա, իմ դեպքում տենց անակնկալ բացահայտումներ չեն եղել ինձ հետ կապված: Նույնիսկ էն հարցին I’d always support my country, whether it was right or wrong, պատասխանել եմ` disagree. ամեն դեպքում արդարությունն ամեն ինչից վեր եմ դասում: Նենց որ չգիտեմ: Հետո շատ հարցեր կային, որոնց չէի կողմնորոշվում` ոնց պատասխանել, ավեի ճիշտ` միջին կընտրեի, եթե լիներ, բայց դե չկար :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (24.01.2021)
Մերսի։ Ինձ թվում ա՝ տարիքի հետ նորմալ ա տենց փոխվելը, մարդ ինչքան մեծանում ա՝ էնքան պիտի որ ավելի հանդուրժող դառնա, հատկապես եթե իմ պես՝ անհանդուրժողականությամբ երբեք աչքի չի ընկել։
Ազգայնականության պահով էլ՝ ասենք էն հարցին, թե դասակարգը առավել էական բաժանում ա, քան ազգայինը, ես կտրականապես չեմ համաձայնել, ու մտածում էի, որ դա պիտի ինձ ավելի աջ դարձնի։ Չնայած էդ առումով տեսակետի փոփոպություն չունեմ, որովհետև մի քանի տարի առաջ մի իտալացու ու պորտուգալացու հետ էի քննարկում, իրանք մի քիչ էլ խմած ոգևորված խոսում էին, ինձ էլ հետաքրքրիր էր, ես լսում ու լուռ չէի համաձայնում։ Ինձ համար ոնց որ էդ զրույցի արդյունքում էի հստակեցրել, որ իմ անհատականությունը կազմող բոլոր բաղադրիչներից ինձ համար ամենակարևորը իմ ազգային պատկանելությունն էր՝ էն փաստարկմամբ, որ ամենախոցելին ա ու հետևաբար ամենաշատ հոգածության կարիք ունեցողը։ Դրա համար ինձ թվում ա՝ պիտի առաջ էլ նույնը պատասխանած լինեմ։ Մյուս հարցը, որ հի՛շում եմ, հպարտ լինելու հետ կապված հարցն էր։ Այ դրան չեմ համաձայնել, որովհետև ազգային պատկանելությունս իմ անձնական ձեռքբերումը չի, ոչ էլ բնականաբար ձախողումը, որ հպարտանամ կամ չհպարտանամ դրանով։ Ազգային այլ հարցեր ոնց որ չկային էլ։
Ուլուանա (24.01.2021)
Ուլուանա (24.01.2021)
Ինձ թվում էր՝ ինադի ոգուն հավատարիմ եմ մնացել ու աջ-վերև տեղափոխվել Հայաստանից հեռանալուց հետո, բայց հակառակը պարզվեց ։Ճ
Հետաքրքիր ա, իհարկե, որովհետև էստեղ զրույցների ժամանակ ես ինձ առնվազն ավտորիտար եմ զգում
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ